10/11/2015 18:51
Սիլվա Հակոբյանի ամուսնության մասին լուրերը մեկնաբանում է երգչուհու պրոդյուսեր-հայրիկը
Այսօր երգչուհի Սիլվա Հակոբյանը Facebook-յան իր էջում խորհրդավոր գրառում է արել. «Անհամբերությամբ սպասում եմ վաղվան ։) Իսկ թե ինչու գուշակեք ինքներդ»։
Ի դեպ, երգչուհին իր էջերից մեկում նաև հարսանեկան պարագաների, ծաղիկների նկարներ էր տարածել, ինչը շատերին առիթ տվեց մտածելու, որ նա պատրաստվում է իր հարսանեկան արարողությանը:
Aysor.am-ը կապ հաստատեց Ս. Հակոբյանի պրոդյուսեր-հայրիկ Հակոբ Հակոբյանի հետ՝ հետաքրքրվելով, թե արդյոք դստեր գրառումը սպասվելիք պսակադրության ակնարկ է: Պակաս խորհրդավոր չէր նաև վերջինիս՝ ժպիտով պատասխանը. «Երեխա է, եթե իր սրտով, մտքով անցել է այդպիսի գրություն անի, նշանակում է՝ ճիշտ է համարել: Ես ոչինչ չեմ ցանկանում ավելացնել, թող այդպես էլ մնա… Եթե ինքն այդպես է գրել, իրենից էլ պատասխան ակնկալեք: Մենք PR չենք անում»:
Aysor.am-ի նախապես հնչեցրած շնորհավորանքին ի պատասխան՝ Հակոբ Հակոբյանը պատասխանեց. «Շնորհակալ եմ, բայց դրան դեռ շատ կա»…