10/11/2015 12:29
Ռամազոտին Հայաստան կգա անձնական ինքնաթիռով և սեփական խոհարարի հետ
2016 թվականի ապրիլի 26-ին ժամը 19.00-ին Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կկայանա համաշխարհային մեծության աստղ, իտալացի երգիչ և երգահան Էրոս Ռամազոտիի երկար սպասված համերգը:
Trident Music, GlobalCommunicationsև FORPOSTART PRODUCTION ընկերությունները հպարտությամբ ձեր ուշադրությանն են ներկայացնում ռոմանտիկ բալլադի արքա էրոս Ռամազոտիի համերգը, որը կանցնի «Perfetto-2016» անվանումով համաշխարհային շրջագայության ներքո:
Առնական, ռոմանտիկ, սեքսուալ Էրոս Ռամազոտին իր քնարական բալլադներով գրավել է ամբողջ աշխարհի գեղեցիկ սեռի միլիոնավոր ներկայացուցիչների սրտերը: Նա համաշխարհային հռչակ է ձեռք բերել որպես իրական զգացմունքներով և հույզերով լեցուն երգերի ամենաանկեղծ կատարող: Էրոս Ռամազոտիի շոուն մշտապես ենթադրում է տեսարժան ու աչք շոյող բեմական ձևավորում, առանձնահատուկ համատարած լուսահեղեղ, հրավառություն, հոյակապ բեմական հագուստ և ամենակարևորը՝ հիասքանչ երաժշտություն և ոճ:
Ինչպես հայտնում են համերգի կազմակերպիչները՝ Ռամազոտին պահանջել է հատուկ սենյակ, հատուկ դիզայնով ու գույներով, որպեսզի համերգից առաջ մեդիտացիա անի: Նրա դիմահարդարման սենյակի կողքին պետք է մարզասարքերով դահլիճ լինի: Էրոս Ռամազոտիի միջազգային ողջ համերգաշարի ընացքում իրեն ուղեկցում է 8 հատ 20 տոննանոց մեքենա: Դրանք նաև Հայաստանում կլինեն: Ամբողջ համալիրը վերափոխվելու է, դահլիճը ոչ ոք չի ճանաչելու, որովհետեւ այդ 160 տոննայի մեջ մտնում է պտտվող բեմը, LED էկրանները, լուսաձայնային սարքավորումները: Իմիջիայլոց, ավանդույթի համաձայն՝ համերգասրահի առաջին-երկրորդ սեկտորները վատ տեղերն են համարվում: Նման բան չի լինելու Ռամազոտիի համերգի ժամանակ: Այդ հատվածում նստած ունկնդիրը ամենամոտիկից է տեսնելու ու լսելու նրան: Ինչ վերաբերում է երևանյան համերգին, այն բաղկացած է լինելու երկու բաժնից, մի բաժնում հայաստանցիները կվայելեն հին սիրված հիթերը, մյուսում կներկայանա նոր Ռամազոտին:
Էրոս Ռամազոտի լեգենդար կատարողը միլիոնների սիրելին է, ում երգերը մեկ անգամ չէ, ոչ գլխավորել են Իտալիայի, Գերմանիայի, Շվեյցարիայի, Ավստրիայի, Շվեդիայի և աշխարհի այլ շատ երկրների երաժշտական չարտերը: Նա ելույթներ է ունենում աշխարհի ամենահեղինակավոր համերգասրահներում, նրա ձայներիզները վաճառվում են միլիոնավոր տպաքանակներով, նա արժանացել է երաժշտական ամենավարկանիշային մրցանակների և պարգևների: Նրա համագործակցությունը համաշխարհային առաջին մեծության աստղեր Շերի, Թինա Թյորների, Անդրեա Բոչելիի, Ջո Կոկերի, Անասթեյշնի, Լուչանո Պավարոտիի, Ռիկի Մարտինի, Ադրիանո Չելենտանոյի հետ իրենց պատվավոր տեղն են գրավել երաժշտության աշխարհում, և հաստատել են նրա՝ համաշխարհային մեծության աստղի կոչումը:
Էրոս Ռամազոտին, անկասկած, իտալական փոփ երաժշտության վառ ներկայացուցիչն է, իտալական էստրադայի լավագույն փոփ-քնարերգակը: Նա ոչ միայն տիրապետում է բացառիկ վոկալային տվյալների, այլև՝ կատարման յուրահատուկ ձևերի, միայն իրեն հատուկ խարիզմայի, այրական հմայքի և ձգողականության: Նրա երգերն առանձնանում են իրենց անկեղծությամբ, խորությամբ և հուզականությամբ. իսկ փոքր-ինչ խռպոտ, երբեմն թեթևակի կտրվող ձայնը միայն ուժգնացնում է այդ տպավորությունները:
«Noi» անվանմամբ շլացուցիչ համերգաշրջանից երկու տարի անց Էրոս Ռամազոտին հանդես կգա 34 համերգներով՝ «Perfetto» նոր համաշխարհային տուրի շրջանակներում՝ ներկայացնելով իր համանուն ձայներիզը: Համաշխարհային շրջագայությունը մեկնարկում է Իտալիայում երկու մեծ համերգներով՝ Վերոնա քաղաքի պատմական բեմահարթակում: Երգչի ամբողջ կարիերայի ընթացքում առաջին անգամ Ռուսաստանում, Բելառուսում, Հայաստանում և Վրաստանում կայանալիք մեկամսյա շրջագայության ընթացքում նա կտա 12 բացառիկ համերգներ:
Նոր ալբոմը իտալացի լեգենդար երգչի 30-ամյա կարիերայի ընթացքում երաժշտական ստուդիայում թողարկվածներից 13-րդն է: «Perfetto» ձայներիզը, որի վրա արտիստն աշխատել է երկու տարի, հանդիսատեսի դատին է հանձնվել 2015 թվականի մայիսի 12-ին:
«Երբ դու ավարտում ես աշխատանքդ որևէ նախագծի շուրջ, դու նայում ես այդ ամենին կողքից, ավելացնում վերջին շտրիխները և ասում «Perfetto!»: Հենց դրա համար էլ ես որոշեցի այդպես կոչել իմ նոր ալբոմը: Առավել ևս , որ այդ բառը գիտեն և հասկանում են ամբողջ աշխարհում» - ասում է Էրոս Ռամազոտին:
2016 թվականի ապրիլի 26-ին երգիչն առաջին անգամ կժամանի Հայաստան: Ռամազոտիի տարբերիչ հատկությունն այն է, որ նա երբեք չի աշխատում տեղի սարքավորումներով: Նրա շոուն առանձնանում է իր թափով և տեխնիկական բացառիկությամբ: Այս անգամ ևս արտիստն իր հետ Երևան կբերի մինչև վերջին մանրուքը, այդ թվում՝ հատուկ ռոբոտներ, լույսերի ծով, հիասքանչ հրավառություն և, իհարկե, կենդանի ձայն: Շոուի սարքավորումները դժվարությամբ են տեղավորվում տասը հսկայական բեռնատարներում, իսկ ուղեկցող թիմում ավելի քան 80 մարդ է ընդգրկված:
Trident Music, GlobalCommunications и FORPOSTART PRODUCTION ընկերությունները հրավիրում են ռոմանտիկ բալլադի արքա էրոս Ռամազոտիի արվեստի իրական երկրպագուներին՝ մեր քաղաքում կայանալիք նրա միակ համերգին, որը «Perfetto» համաշխարհային տուրի շրջանակներում տեղի կունենա 2016 թվականի ապրիլի 26-ին ժամը 19.00-ին Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: