12/11/2015 13:54
Մշակութային արժեքների արտահանման համար այսուհետ կտրամադրվի եզրակացություն
Եվրասիական տնտեսական միությանը ՀՀ անդամակցությամբ պայմանավորված կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում, որի համաձայն մշակութային արժեքների արտահանման կամ ժամանակավոր արտահանման համար տրամադրվելու է եզրակացություն (թույլատրող փաստաթուղթ):
Նախկինում դրա համար ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի մշակութային արժեքների պահպանության գործակալության կողմից տրամադրվում էր վկայագիր: Ընդունված որոշումը կնպաստի ԵԱՏՄ անդամ երկրների համագործակցության արդյունավետության բարձրացմանը, քանի որ կողմերն առաջնորդվելու են մշակութային արժեքների արտահանման և ժամանակավոր արտահանման միասնական ցանկով և թույլատրող փաստաթղթով: