16/11/2015 11:23
«Մանկական Եվրատեսիլ-2015»-ում Միկան ելույթ կունենա համերգային երկրորդ հատվածի 11-րդ համարի ներքո
«Մանկական Եվրատեսիլ-2015» երգի միջազգային հեղինակավոր մրցույթի հայաստանյան ներկայացուցիչ Միկան (Միքայել Վարոսյան) ելույթ կունենա համերգային երկրորդ հատվածում. մրցութային «LOVE» խորագիրը կրող երգը կհնչի 11-րդ համարի ներքո: Այս մասին հայտնում են Առաջին ալիքի հասարակայնության հետ կապերի բաժնից:
Մասնակից պետությունների ներկայացուցիչները ելույթ կունենան հետևյալ հերթականությամբ՝
1. Սերբիա
2. Վրաստան
3. Սլովենիա
4. Իտալիա
5. Նիդեռլանդներ
6. Ավստրալիա
7. Իռլանդիա
8. Ռուսաստան
9. Մակեդոնիա
10. Բելառուս
11. Հայաստան
12. Ուկրաինա
13. Բուլղարիա
14. Սան Մարինո
15. Մալթա
16. Ալբանիա
17. Մոնտենեգրո
Աղբյուրը հիշեցնում է, որ Հայաստանի պատվիրակությունն արդեն Բուլղարիայում է, որտեղ այսօրվանից սկսած նախատեսված են փորձեր և տարբեր հանդիպումներ:
Մրցույթն այս տարի կանցկացվի նոյեմբերի 21-ին Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում: Այս տարվա նշանաբանն է #Discover (Բացահայտի՛ր): Մրցույթն այս տարի կանցկացվի Armeec համերգասրահում, որը կառուցվել է 2011 թ-ին և կհյուրընկալի շուրջ 8000 հանդիսականի: