18/11/2015 16:43
Դեվիդ Բեքեմը ճանաչվել է աշխարհի ամենասեքսուալ տղամարդը «People»-ի վարկածով:
Դեվիդ Բեքեմը ճանաչվել է աշխարհի ամենասեքսուալ տղամարդը «People»-ի վարկածով:
Առաջին տասնյակում Բեքեմը շրջանցել է կինոյի և երաժշտական աշխարհի այնպիսի ներկայացուցիչների, ինչպիսիք են՝ Ջասթին Տիմբերլեյքը,Ռեյդ Սկոտը, Իդրիս Էլբան, Ջասթին Տերուն, Սեմ Յուեն, Չարլի Խաննեմը, Ջուսսի Սմոլլետտը, Ջեյք Ջիլենխոլը և Նիկ Ջոնսոնը: Այս մասին ասվում է People-ի պաշտոնական կայքում:
«Ես երբեք ինձ հմայիչ և սեքսուալ անձ չեմ համարել: Միշտ ամաչում եմ՝ ստանալով այսպիսի մրցանակներ: Բայց գիտեմ, որ մայրս կուրախանա: Իսկ երեխաներս ծիծաղում են, քանի որ գիտեն, թե ինչ տեսք ունի իրենց հայրիկն առավոտյան»,- արձագանքել է Բեքեմը՝ իր ինստագրամի էջում: