20/11/2015 14:13
Ճարտարապետ. Մշակույթի նախարարության զորությունը բավարար չէ, որպեսզի մշակութային օբյեկտները պահպանվեն
Անթույլատրելի է, որ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրի մոտակա տարածքում ժամանցային վայրեր կառուցվեն: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ծիծեռնակաբերդի հուշարձանի համահեղինակ Սաշուր Քալաշյանը:
«Խաղատունը, ջրավազանները և ժամանցի այլ վայրերը կարող են մեկ այլ տեղում կառուցել, այստեղ այգին է վերացվում»,- ասաց նա:
Շարունակելով խոսքը՝ ճարտարապետն ասաց, որ նման կարգի որոշումներ կայացնելուց առաջ անհրաժեշտ է իրազեկել հանրությանը, քննարկումներ կազմակերպել.
«Խախտվել է քաղաքաշինության օրենսդրության 6-րդ գլխի 14-րդ հոդվածը և գլուխն ամբողջությամբ, որտեղ ասվում է, որ այդ կարգի որոշումներ ընդունելուց առաջ պետք է հանրային քննարկումներ կազմակերպել»:
Նա ընդգծեց, որ ստեղծված իրավիճակը փաստում է, որ մեր Մշակույթի նախարարության զորությունը բավարար չէ, որպեսզի մշակութային օբյեկտները պահպանվեն: