23/11/2015 11:14
Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականը՝ Եվրոպայի փոխչեմպիոն
Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում ավարտված Եվրոպայի թիմային առաջնությունում փայլուն արդյունքի է հասել Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականը, որն 9-րդ տուրում 3 : 1 հաշվով հաղթել է Վրաստանի ընտրանուն և բաժանելով 2-4 տեղերը լրացուցիչ ցուցանիշներով ճանաչվել Եվրոպայի թիմային առաջնության փոխչեմպիոն: Այս մասին տեղեկանում ենք Շախմատի ֆեդերացիայի մամուլի ծառայությունից:
Չեմպիոնի կոչմանն արժանացել է Ռուսաստանի հավաքականը, իսկ բրոնզե մեդալները բաժին են հասել Հունգարիայի ընտրանուն: Կանանց ընտրանին 3.5 : 0.5 հաշվով հաղթել է Չեխիայի հավաքականին և գրավել 11-րդ տեղը: