24/11/2015 18:45
Beeline-ը կդառնա «Դասական երաժշտության զարգացման» հիմնադրամի նոր համերգաշրջանի հովանավորը
Beeline-ը և «Դասական երաժշտության զարգացման» հիմնադրամը հայտարարում են նոր 2015-2016 թ.թ. համերգաշրջանում համագործակցության շարունակման մասին:
Համագործակցության նոր փուլի շրջանակում Արամ Խաչատրյանի անվան տուն-թանգարանում տեղի է ունեցելՀիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների` Խաչատուրյանի անվան եռյակի «Հայկական դասական երաժշտության գլուխգործոցներ» ձայնասկավառակի շնորհանդեսը: Ձայնասկավառակը ներառում է ամենահայտնի և վառ հայկական դասական ստեղծագործությունները` հատուկ երաժիշտների համար գրված մշակումներով: Շնորհանդեսի ժամանակ երաժիշտները ներկայացրեցին ձայնագրության ստեղծման պատմությունը, կատարեցին սկավառակում ներառված մի քանի ստեղծագործություն, այնուհետև անցկացրին ձայնասկավառակների խաղարկություն:
«Արվեստի զարգացումը միշտ էլ գտնվել է Beeline-ի ուշադրության կենտրոնում, և մենք այսօր ուրախ ենք հայտարարել «Դասական երաժշտության զարգացման» հիմնադրամի հետ երկարաժամկետ ու արդյունավետ համագործակցության շարունակման մասին: Շնորհավորում եմ Խաչատուրյանի անվան եռյակի անդամներին նոր ձայնասկավառակի թողարկման կապակցությամբ և մաղթում հետագա ստեղծագործական հաջողություններ և նորանոր բարձունքներ: Ցանկանում եմ նաև շնորհակալություն հայտնել երաժիշտներին` Beeline-ի հաճախորդների սպասարկման բարելավման գործում ունեցած յուրօրինակ ներդրման համար: Ձայնասկավառակում ներառված ստեղծագործություններից մեկը` Առնո Բաբաջանյանի «Նոկտյուրն»-ն արդեն մի քանի ամիս հնչում է Beeline-ի հաճախորդների սպասարկման կենտրոն զանգելիս մինչև օպերատորին միանալը: Մենք ստացել ենք բազմաթիվ դրական արձագանքներ մեր բաժանորդներից այս երաժշտությունը տեղադրելու համար», - նշել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
Հիշեցնենք, որ «Դասական երաժշտության զարգացման» հիմնադրամը ստեղծվել է Ա. Խաչատրյանի անվան եռյակի երաժիշտների կողմից 2010թ.-ին։ Հիմնադրամի հիմնական գործունեությունն ուղղված է կրթական և բարեգործական ծրագրերի իրականացմանը դասական երաժշտության ոլորտում: Beeline-ը հանդիսանում է Հիմնադրամի մշտական գործընկերը 2011թ–ից ի վեր։ 2014 թ. ընթացքում համագործակցության շրջանակում իրականացվել է 70 համերգ և 25 վարպետության դաս՝ ուղված դասական երաժշտության տարածմանն ինչպես Հայաստանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս: Եռյակի համերգներին այցելել են ավելի քան 15.000 հանդիսատես, իսկ վարպետության դասերին՝ երաժշտական դպրոցների և բուհերի 150-ից ավել աշակերտ և ուսանող։
Խաչատուրյանի անվան եռյակը հիմնադրվել է 1999 թ-ին որպես «Արսիկա»: Մասնակցել է Լոզանում «Schubertiade», Կոստա-Ռիկայում «Festival de las Artes», Մեքսիկայում «Festival International Cervantino» փառատոներին: 2015 թ.-ի ընթացքում տվել են շուրջ 70 համերգ Հայաստանում և արտասահմանում` Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Ճապոնիայում, Լատվիայում, Ռուսաստանում: 2006 թ-ից եռյակը հանդես է գալիս հետևյալ կազմով` Արմինե Գրիգորյան-դաշնամուր, Կարեն Շահգալդյան-ջութակ, Կարեն Քոչարյան-թավջութակ: