24/11/2015 12:44
Մահացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Վարդուհի Վարդերեսյանը
Այսօր 87 տարեկանում մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Վարդուհի Վարդերեսյանը: Այս մասին հայտնում են Մշակույթի նախարարությունից:
Վարդուհի Վարդերեսյանը 1958թ-ից թվականից աշխատել է Գաբրիել Սունդուկյանի անվան Սունդուկյանի թատրոնում, որտեղ կերտել է բազմաթիվ դերեր:
Նկարահանվել է «Պատվի համար», «Մոր սիրտը», «Ճանապարհ դեպի կրկես», «Հայրիկ», «Կարինե» և այլ ֆիլմերում։ Հայաստանի Ազգային ռադիոյի ոսկե ֆոնդում ունի ավելի քան 100 ձայնագրություն։ 1958 թվականից նկարահանվել է հեռուստաներկայացումներում, եղել է առաջին հեռուստաներկայացման դերասանուհիներից։
Վարդուհի Վարդերեսանը 1965 թվականին արժանացել է ՀԽՍՀ, 1988 թվականին՝ ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչմանը։ 1995թվականին պարգևատրվել է ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալով, 2001 թվականին՝ Երևանի պատվավոր քաղաքացու կոչումով, 2013թ.` Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով։