24/11/2015 18:11
Նոյեմբերի 27-ին Երևանում կկայանա Մայա Աֆրկյանի հեղինակային երեկոն
Նոյեմբերի 27-ին Հայաստանի երաժշտական ընկերության դահլիճում տեղի կունենա «Բախտին հավատանք» խորագիրը կրող Մայա Աֆրիկյանի հեղինակային երգի երեկոն: Միջոցառման սկիզբը ժամը 19-ին:
Մայա Աֆրիկյանը ավարտել է Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի վոկալ բաժինը 2003 թ.: 65-ից ավելի երգերի և ռոմանսների հեղինակ է: Մի շարք համերգներով հանդես է եկել Երևանում, Արցախում, արտերկրում: 2011թ. նոյեմբերին Ռուսաստանի դաշնությունից ստացած հրավերով՝ նաև Նովոսիբիրսկ քաղաքում
«И снег белей» հեղինակային ռոմանսով մասնակցել է Գյունտեր Տյուրկին նվիրված գիտաժողովին: Համերգի ժամանակ երգել է նաև այլ կոմպոզիտորների ստեղծագործություններ: 2009թ. ապրիլի 15-ին ժողարվեստի թանգարանում բացվել է նրա դեկորատիվ-կիրառական աշխատանքների ցուցահանդեսը, իսկ մայիսի 20-ին հանդես է եկել իր մենահամերգով, որտեղ կատարել է իր հեղինակային ռոմանսները: