26/11/2015 09:20
Հայաստան-Ալբանիա խաղը վաճառելու կասկածյալներից մեկը հավաքականի անդամ Ռոբերտ Արզումանյանն է
Նախօրեին Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ֆանատների ՖԱՖ ակումբն ակցիա էր անում՝ պահանջելով ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հրաժարականը։ Երեկ ՀՖՖ նախագահն իր մոտ էր հրավիրել որոշ խմբագիրների և սպորտային մեկնաբանների՝ փակ հանդիպման, ներկայացնելու իր դիրքորոշումը։ Ավելի ուշ «Ազատությանը» տված հարցազրույցում Ռ․ Հայրապետյանը սենսացիոն հայտարարություն է արել, որ Հայաստան-Ալբանիա խաղի ժամանակ տեղի է ունեցել դավաճանություն։
«Կարծում եմ, որ իրականում եղել է դա, և մեր գործն է, որ դա բացահայտենք և այդ մարդկանց անունները հրապարակենք... Ուղղակի մենք հիմա փաստեր չունենք, բայց կարծում եմ՝ կլինեն»,- ասել է նա։
«Հրապարակի» աղբյուրները հայտնում են, որ «կասկածյալներից» մեկը Հայաստանի հավաքականի անդամ Ռոբերտ Արզումանյանն է։