26/11/2015 10:00
Երևանում բացվել է նոր հրուշակարան՝ «Էվիս»
Երևանում բացվել է նոր՝ «ԷՎԻՍ» հրուշակարանը: Սրճարան-հրուշակարանը գտնվում է Նաիրի Զարյան 15/44 հասցեում:
«ԷՎԻՍ» հրուշակարանի վարպետները զբաղվում են տորթերի մասնագիտացված պատրաստմամբ 20 տարուց ավելի: Նրանք օգտագործում են բացառապես բնական, բարձրորակ մթերքներ, տարիների ընթացքում փորձված բաղադրատոմսեր և պատրաստ են ստեղծել կատարյալ աղանդեր հարսանիքի, ծննդյան օրվա, ցերեկույթի, կորպորատիվ երեկույթների և այլ, ցանկացած ձևաչափի տոնակատարությունների համար:
Հրուշակարանը փոքր է, սակայն շատ հարմարավետ և տրամադրող: Դուք անպայման պետք է համտեսեք մեր շեֆ-խոհարարի պատրաստած թխվածքները. կարամելային, տիրամիսու, ելակով, «Նապոլեոն», էկլեր՝ ֆիրմային կրեմով, բրաունի, տարբեր թխվածքաբլիթներ և այլ շատ ու շատ համեղ աղանդեր:
Այսօր տորթ կամ այլ խմորեղեն կարելի է գնել ցանկացած սուպերմարկետից կամ հրուշակեղենի խանութներից: Սակայն, հաճախ դրանք պարունակում են վնասակար հավելումներ և ներկանյութեր, իսկ համն ու տեսքը առանձնապես բազմազան չեն: «ԷՎԻՍ»-ի տորթերը բնական են, անվտանգ մանկահասակ երեխաների համար, իսկ յուրօրինակ դիզայնի և անկրկնելի հագեցած համի շնորհիվ կդառնան ցանկացած տոնական սեղանի զարդը: Մեր հաճախորդները իրենք են ընտրում տորթի չափը, ձևը և միջուկի տարբերակները: