28/11/2015 14:50
Հովհաննես Մանուկյանն անդրադառնում է 15 հազար եվրո արժողությամբ Վիսոցկու բնօրինակին
ՀՀ արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանն իր Facebook-յան էջում անդրադարձել է մամուլում տեղ գտած հրապարակումներին, գրելով հետևյալը.
«Ցավոք մամուլում շրջանառվող լուրերն իրականությանը չեն համապատասխանում՝ չնայած նրան, որ Վլադիմիր Վիսոցկին ինձ համար եղել և մնում է անգերազանցելի երգիչ: Իհարկե չէի հրաժարվի որպես հուշ ունենալ Վիսոցկուն պատկանած որևէ իր, սակայն ինչպես նրա շատ երկրպագուներ, ես նույնպես լրատվամիջոցներից եմ տեղեկացել արդեն իսկ ավարտված աճուրդի մասին… Այնուամենայնիվ մի նամակ կա, որ դեռ չի վաճառվել…)))»:
Հիշեցնենք, որ Հայկական ժամանակ օրեթերն այսօր գրել էր, թե Հովհաննես Մանուկյանը 15 հազար եվրոյով ձեռք է բերել աճուրդի հանված ռուս գրող, երաժիշտ Վլադիմիր Վիսոցկու բանաստեղծություններից մեկի բնօրինակը: