Փաստորեն, թատրոնը փրկեց մեր կյանքը. Անահիտ Քոչարյանը 1988 թվականի Գյումրու աղետի մասին

07/12/2015 19:57

Փաստորեն, թատրոնը փրկեց մեր կյանքը. Անահիտ Քոչարյանը 1988 թվականի Գյումրու աղետի մասին


1988 թվականի դեկտեմբերի 7-ը հայի պատմության ամենասարսափելի էջերից է, որն ուզում ես անվերադարձ թերթել: Սակայն սպիները միշտ էլ հիշեցնում են վերքի մասին…

Aysor.am-ը զրուցել է Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի և Երևանի Մհեր Մկրտչյան արտիստական թատրոնի դերասանուհի, վաստակավոր և ժողովրդական արտիստուհի Անահիտ Քոչարյանի հետ: Ի դեպ, շատ-շատերը նրան հիշում են «Ուրախ ավտոբուս» գեղարվեստական ֆիլմից՝ Սաթենիկի կերպարով:

Հաճախ պատահականությունները դառնում են ճակատագրական: 1988 թվականի դեկտեմբերի 7-ին ևս Խորեն Աբրահամյանի (նա այդ ժամանակ Լենինականի Դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավարն էր) հրավիրած ժողովը ճակատագրական դարձավ տեղի դերասանների համար: «Սումգայիթի ջարդերն արդեն եղել էին, մենք այդ օրը ժողով ունեինք՝ փախստականների համար օգնություն հավաքելու նպատակով: Փաստորեն, թատրոնը փրկեց մեր կյանքը… Այդ օրը ժողովին չէին եկել մեր թատրոնի երկու դերասանուհիները, գրական մասի վարիչն ու դաշնակահարուհին. նրանք տանն էին մնացել ու զոհվեցին: Դերասան Սամվել Սարգսյանի կինն ու որդին զոհվեցին, Ֆրունզիկ Ամիրխանյանի երկու երեխաները դպրոցում էին մահացել… Շատ էին կորուստները»,-հոգոցով վերհիշեց դերասանուհին:

Նրա ընտանիքը աղետից երկու օր անց տեղափոքվեց Երևան. «Մենք դժոխքը տեսանք… Քանի որ փոքրիկներ ունեինք, եկանք Երևան՝ ամուսնուս եղբոր տուն: Սակայն չդիմացանք. երեխաներին թողեցինք այստեղ ու Գյումրի վերադարձանք: Առավել սարսափելի էր այդ երկու օր հետոն… Ամբողջ ճանապարհին մտածում էի. «Սա դժոխքի ճանապարհն է, մենք մտնելու ենք դժոխք»…Իսկապես՝ դա այդպես էր. մեքենաների անվերջ շարան, դագաղների ու դիակների առատություն: 4-5 հարկանի շենքեր կային, որոնց ոչինչ չէր եղել: Մեր տունը ևս պահպանվել էր, բայց մենք վախենում էինք ապրել դրանում: Շատերն էին մեր վիճակում… Պետք է մեր տուն մտնեի, որպեսզի երեխաների համար հագուստ վերցնեի: Չէ՞ որ քաղաքից գնացել էինք հենց այնպես, առանց որևէ բան վերցնելու: Մեր շենքը գտնվում էր նախկին Լենինի հրապարակի մոտ… Հրապարակի կանաչապատ տարածքում դիակներ էին դրված՝ հնարավորինս ծածկված վիճակում: Հայտնվել էի հրապարակի մեջտեղում ու կարծես ուզում էի բոլորին տեսնել, հասկանալ՝ ովքե՞ր են: Ինձ թվում էր՝ կկարողանամ մեկն ու մեկին օգնել, բայց թե ինչպե՞ս կարող էի մահացածներին օգնել՝ չգիտեմ: Մեր դերասաններից մեկը հանդիպեց, ձեռքիցս բռնեց ու դուրս քաշեց… Երկրաշարժից հետո մեր թատրոնի կազմն ամբողջովին տեղափոխվեց Երևան. Խորեն Աբրահամյանը մեզ տարավ թատերական գործիչների միության «պանսիոնատ», այնտեղ ապրեցինք ու ստեղծագործեցինք մեկ տարի: Մեկ տարի անց վերադարձանք Գյումրի՝ Շեքսպիրի «Սիրո ապարդյուն ճիգերը» ներկայացմամբ: Փորձել էինք մի քիչ ավելի ուրախ ներկայացում անել: Վախով էինք սպասում առաջին օրվան. և՛ կորստի վիշտն էր թարմ, և՛ քաղաքն էր ավերակ: Ո՞նց պետք է ընդուներ հանդիսատեսը, կգար՞, թե՞ ոչ: Բայց պատկերացրեք՝ վարագույրը բացվեց և լեփ լեցուն դահլիճ տեսանք: Ի դեպ, աղետի ժամանակ թատրոնի շենքը չէր վնասվել, նույնիսկ, երբ այլ երկրներից եկել ու մերոնց հետ շենքի ամրությունն էին ստուգում, հարցրել էին, թե արդյոք շենքը երկրաշարժից հետո է կառուցվել: Մեր աշխատակիցներն էլ ամեն կերպ պահպանել ու այնպես էին արել, որ թատրոնը չկողոպտվի…Երևի, երբ Աստված դժբախտություն ու մեծ վիշտ է տալիս մարդուն, մեկտեղ՝ դիմակայելու մեծ ուժ է տալիս: Այդ պահին չես զգում այն ամբողջ սարսափն, ինչի մեջ դու կաս: Որոշ ժամանակ անց ես գիտակցում՝ ինչ կատարվեց, ինչպես այդ մի քանի վայրկյանը մարդկանց ճակատագրերը փոխեց, ամեն ինչ գլխիվայր շրջեց: Ու այդպես է մինչև այսօր»,-գրեթե արտասվախառն վերհիշեց ժողովրդական արտիստուհին:

Գյումրին այսօր թեև ժպտում է, կատակում, բայց փոխվել է. կենսակերպը նաև բնավորություն է ձևավորում. «Արդեն տարիներ հետո ամենամեծ կորուստն այն եղավ, որ գյումրեցու տեսակը բացասական առումով փոխվեց: Այն ժամանակ անընդհատ օգնություններ էին գալիս տարբեր վայրերից ու գյումրեցին վազում էր այս օգնությունից այն օգնություն՝ սնունդ ու հագուստ ստանալու: Դա «ուզվոր» մարդու բնավորություն ձևավորեց: Իհարկե, այդ պահին պետք էր այդ օգնությունը, բայց ափսոս, որ շատերի համար այն ճակատագրական դարձավ տեսակի ձևավորման հարցում… «Ուրախ ավտոբուս» ֆիլմի մեջ, երբ իմ կերպարը գնում է երեխային որդեգրելու, Մարուսի դերակատարը միջանցքում հուզված խոսում է. «Էս հպարտ ժողովուրդը ինչի պիտի վիզը ծուռ օգնության սպասեր, էս ի՞նչ արեցին մեզ հետ»… Դա փոքրիկ ու գուցե աննշան նախադասություն է, բայց շատ բնորոշ ու ճիշտ, իրական բան է: Գյումրին, որ, կարելի է ասել՝ ամբողջ Հայաստանին էր պահում իր և՛ մսի կոմբինատով, և՛ տեքստիլ կոմբինատով, և՛ իր մյուս արտադրություններով: Չէ՞ որ ամեն տեղից գալիս էին, որ մեզ մոտից առնեն, տանեն: Գյումրեցին, թեկուզև ի մեծ խոսելով, բայց բաց սրտով՝ հանկարծ վիզը ծուռ սպասի օգնությա՞ն. փոխվեց տեսակը մարդու… Բայց այսօր Գյումրին փորձում է ոտքի կանգնել: Արդեն իսկ երիտասարդների մի սերունդ կա՝ 20-27 տարեկան մարդիկ, որ չեն տեսել երկրաշարժը: Նրանցից մեկի հետ էի այսօր խոսում և գիտե՞ք ինչ ասաց. «Չմոռանանք, բայց նաև չհիշենք»: Այդ երիտասարդները չեն էլ ուզում այդ ծանր հիշողությամբ, բեռով ապրել: Փորձում են անընդհատ առաջ նայել: Քաղաքն էլ կարծես տեսքի է գալիս: Ասում են, որ արդեն երկրաշարժից անտուն մնացած ոչ մի ընտանիք չկա. Ճիշտ է, բնակարանի խնդիր, տնակներում ապրող մարդիկ դեռ կան, բայց ոչ աղետի հետևանքով: Այդ խնդիրն ամբողջ Հայաստանում է, միայն աղետի գոտուն չի վերաբերում… Համբերություն մեր Գյումրուն»,- Aysor.am-ի հետ զրույցը եզրափակեց Անահիտ Քոչարյանը:

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 19:54 Առուշ Առուշանյանի կալանքի ժամկետը երկարացրին Այսօր, 19:40 Ականջի վարակային բորբոքում` նորածինների մոտ․ Ինչ անել Այսօր, 19:21 Պաշտպանության ոլորտում Իրանի և Ռուսաստանի համագործակցությունը ոչ մեկի համար սպառնալիք չի հանդիսանում․ Իրանի արտգործնախարար Այսօր, 19:06 Մեղադրական դատավճիռ է կայացվել Ջալալ Հարությունյանի նկատմամբ Այսօր, 18:54 ԱԳՆ-ի հայտարարությունը․ «Հարգանքի տուրք մատուցելով Բաքվի ջարդերի զոհերի հիշատակին՝ խորապես հավատում ենք, որ միայն կայուն խաղաղությունը կարող է կանխել այսպիսի ոճրագործությունների կրկնությունը» Այսօր, 18:28 Հայ-ամերիկյան փաստաթուղթը նոր պարտավորություններ կամ երաշխիքներ չի սահմանում՝ Հայաստանի անվտանգությունն ամրապնդելու համար․ Վարդան Օսկանյան Այսօր, 18:21 Բայդենի և Բլինքենի կողմից Հայաստանին օգնելու ճիշտ ժամանակն այն էր, երբ Ադրբեջանը ոչնչացնում էր Արցախը, բայց նրանք նախընտրեցին ռազմական օգնություն ուղարկել ցեղասպան Բաքվին․ Արամ Համբարյան Այսօր, 18:10 Աղոթում եմ նրանց համար, ովքեր կորցրել են իրենց տները, ովքեր անհամբեր սպասում են լուրերի՝ իրենց հարազատներից․ ԱՄՆ դեսպանը՝ Կալիֆորնիայում կործանարար հրդեհի մասին Այսօր, 18:04 Հայ-ռուսական զորավարժություններ պլանավորված չեն․ Պապիկյան Այսօր, 17:58 ՀՀ ԶՈւ պետք է ունակ լինի պաշտպանելու Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու սուվերենությունը. Պապիկյան Այսօր, 17:53 Գլխավոր դատախազությունը պահանջում է Վարչական դատարանի դատավոր Անի Հարությունյանից բռնագանձել 17 անշարժ գույք, շուրջ 1 միլիարդ դրամ Այսօր, 17:48 Սուրեն Պապիկյանը չի հիշում՝ մասնակցե՞լ է 2020 թվականի սեպտեմբերի 30-ի ԱԽ հայտնի նիստին, թե՞ ոչ Այսօր, 17:44 LIVE. ԱԺ պատգամավոր Մհեր Սահակյանի հոգեհանգստի արարողությունը Այսօր, 17:43 Որ դեպքերում Սուրեն Պապիկյանը Զինված ուժերին կրակելու հրաման կտա Այսօր, 17:34 Կուզե՞ք հայտարարեմ, որ մեր դեմ խաղ չկա, ինչ ուզեք՝ հայտարարեմ, բայց ես ուզում եմ, որ մենք ճիշտ խոսենք. Պապիկյան Այսօր, 17:28 Քանի դեռ ՀԱՊԿ մեր գործընկերները չեն փոխել իրենց վերաբերմունքն ու դիրքորոշումը, մեր վերաբերմունքն ու դիրքորոշումը լեգիտիմ է և բխում է ՀՀ շահերից. Պապիկյան Այսօր, 17:23 Փոփոխությունների արդյունքում ամառային զորակոչի թվաքանակն ավելացել է 1/5-ով. Պապիկյան Այսօր, 17:20 Հայաստանը շահագրգիռ է Ռուսաստանի հետ համագործակցությունը պահել բարձր մակարդակի վրա. Սուրեն Պապիկյան Այսօր, 17:11 Հայ-ամերիկյան ռազմավարական համագործակցության փաստաթղթից պարզ չէ՝ ո՞րն է հայկական շահը․ Արտակ Զաքարյան Այսօր, 17:00 Հնարավոր է՝ չեղարկենք օրենքը, որով թույլատրվում էր զորակոչիկին ծառայել ծառայության մեջ գտնվող եղբոր հետ. Պապիկյան Այսօր, 16:52 Դատախազությունը քաղաքացիներին հորդորում է զերծ մնալ սոցիալական հարթակներում «Ֆանտաստիկ արժեքով գումարներ փոխանակելու» և նմանօրինակ այլ առաջարկներից օգտվելուց Այսօր, 16:50 Արտարժույթի առուվաճառքի լիցենզիա ստացած անձանց մոտ իրականացվելու են ստուգումներ Այսօր, 16:47 Չեմ տեսնում հիմքեր, որ տարածաշրջանը կարող է էսկալացվել. ՀՀ պաշտպանության նախարար Այսօր, 16:41 Կիսում եմ վարչապետի տեսակետը՝ պետք չէ բանակը սրբագործել. Սուրեն Պապիկյան Այսօր, 16:34 Կիսելյովի հաղորդումը կարող է արգելվել Հայաստանում. մեր հեռուստադիտողը առանձնապես մեծ կարոտով չի սպասում այդ հաղորդմանը. Հայրապետյան Այսօր, 16:27 2024 թվականը ձեռքբերումների տարի էր. Սուրեն Պապիկյան Այսօր, 16:23 Դիլիջանի համայնքապետը դայակից պահանջել է աշխատանքից ազատման դիմում գրել. Հետք Այսօր, 16:21 «Սևան» ՔԿՀ-ում խուզարկության արդյունքում ծառայողները հայտնաբերել են կասկածելի զանգվածներ և այլ արգելված իրեր Այսօր, 16:12 ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը հանդիպել է Վայոց ձորի մարզպետին Այսօր, 16:07 Եվրոպական հանձնաժողովը պետք է լիովին գիտակցի Հայաստանի եվրոպական ձգտումներն ու աջակցի. ԵԽ պատգամավոր Այսօր, 16:00 Չեմ հասկանում, թե կոնկրետ որ արտահայտությունն է վիրավորել հայ եղբայրներին․ Դմիտրի Կիսելյով Այսօր, 15:51 «Հույսի վաճառականությունը» Փաշինյանի դասական աշխատելաոճն է. Մամիջանյանը՝ ԵՄ անդամակցության, հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության մասին Այսօր, 15:39 «Երևանի ավտոբուս» ընկերությունն աշխատանքի է հրավիրում «D» կարգի վարորդական իրավունքի վկայական և աշխատանքային փորձ ունեցող վարորդների Այսօր, 15:37 Մենք պետք է պահենք շատ բալանսավորված հարաբերություններ և՛ ՌԴ-ի, և՛ Արևմուտքի, և՛ Իրանի հետ, բայց Փաշինյանն առայժմ դա չի կարողանում անել. Զուրաբյան Այսօր, 15:29 «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը կրկին պարտատոմսեր է թողարկել Այսօր, 15:26 Եկել եմ աջակցելու Հայկ Մարությանի արշավին. Լևոն Զուրաբյան Այսօր, 15:20 ԿԽՄԿ ներկայացուցիչները տեսակցել են Բաքվում պահվող հայերին, հնարավորություն է տրվել կապ հաստատել հարազատների հետ Այսօր, 15:05 Ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 146 դեպք Այսօր, 14:51 Հերթական անհասկանալի նախագիծը, որի թիրախը նորից բժիշկներն են. Պողոսյան Այսօր, 14:27 Ռուսաստանից բացի չկա մի երկիր, որը Հայաստանում ունի գոնե կես միլիարդ դոլարի ներդրում. Առաքելյան Այսօր, 14:16 Սոցիալական արդարության հիմքով իշխանության եկածները տարբերակում են մարդկանց՝ իրենք արդեն «Մերսեդես» են քշում, ովքեր «Օպել» են քշում, իրենց համար արդեն․․․ Մարության Այսօր, 14:10 Կանոնակարգվում են կաթնամթերքի վաճառքի դեպքում դարակաշարերի տեսակավորմանը ներկայացվող պահանջները Այսօր, 14:05 Գիտեմ, որ ՌԴ դեսպանը կանչվել է ԱԳՆ, հընթացս կմեկնաբանենք, թե ինչու. Մխիթար Հայրապետյան Այսօր, 14:00 Վստահաբար, եթե մարդիկ համատարած բոյկոտեն, քաղաքային իշխանություններն այլ տարբերակ չեն ունենա, քան «Տարո՛ն ջան, սիրուն չի» տարբերակին գնալը. Հայկ Մարության Այսօր, 13:42 Անհուսալի վարկերի ծրագիրն աջակցություն չէ, նաև տնտեսական ակտիվացման հնարավորություն է. Նարեկ Մկրտչյան Այսօր, 13:21 Ռուսական բիզնեսը դեռևս 2024-ից է սկսել կրճատել Հայաստանի հետ գործարքները. Օվերչուկ Այսօր, 13:16 Շաքարով քաղցրացված ըմպելիքների ազդեցությունը մանկական ճարպակալման վրա՝ գլոբալ առողջապահական մարտահրավեր Այսօր, 13:11 Հարկային բեռի ավելացումը բերելու է ստվերի աճի, դա անխուսափելի է, իսկ դրա դեմ պայքարը ձախողվելու է. Սահակյան Այսօր, 13:08 Քննարկվել են Հայաստանի և ԱՄՆ մաքսային ծառայությունների միջև համագործակցության հիմքերը Այսօր, 13:00 Ռուսաստանի Դաշնության դեսպանը կանչվել է ՀՀ ԱԳՆ Այսօր, 12:57 Բաքվի վարչախմբի բաշիբոզուկներին Հայաստանից դուրս շպրտելու պարտականությունն ու պատիվը մերը պետք է լինի. Ոսկանյան Այսօր, 12:51 Այսօրվա Հայաստանը, կառավարման ոճի առումով, նմանակը չունի. Ստեփան Դանիելյան Այսօր, 12:31 Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ Այսօր, 12:22 Երևանում 53-ամյա կինը 7-րդ հարկից ցած է նետվել Այսօր, 12:19 Երևանցի երիտասարդները մասնակից կդառնան նախաձեռնվող ծրագրերին. կայացել է քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի առաջին նիստը Այսօր, 12:15 Համաձայնագիրն ընդգծում է ԱՄՆ-ի և Հայաստանի հարաբերությունների զգալի առաջընթացը. Ֆրենկ Փալոն Այսօր, 12:11 Հայաստանն ու Միացյալ Նահանգները նոր էջ են բացում երկկողմ հարաբերություններում. Մակունց Այսօր, 12:09 Մոսկվայում կայանալիք PRODEXPO 2025 միջազգային ցուցահանդեսին Հայաստանը կներկայանա միասնական տաղավարով Այսօր, 11:59 Հայաստանի կողմից վարվող բալանսավորված արտաքին քաղաքականությունը հասնում է իր առաջնային հանգրվանին. Փաշինյան Այսօր, 11:52 ՀՀ-ԱՄՆ փաստաթղթով ԱՄՆ-ն ողջույններ է հղում ՌԴ-ի և Իրանի նախագահներին․ Մելիք-Շահնազարյան Այսօր, 11:39 Քրեակատարողական հիմնարկներում կատարվել է Ջրօրհնեքի՝ Հիսուս Քրիստոսի մկրտության կարգը Այսօր, 11:37 Զգացողական սառնությունը պայմանավորված է արևի բացակայությամբ և բարձր հարաբերական խոնավությամբ. Սուրենյան Այսօր, 11:29 Անհրաժեշտ է բաց խոսել մեր ժողովրդի հետ․ Գագիկ Ծառուկյան Այսօր, 11:27 Ովքեր և ինչպես 2025 թվականին պետք է ներկայացնեն եկամուտների տարեկան հայտարարագիր. ՊԵԿ Այսօր, 11:24 Իշխանությունը շարունակում է պետական մակարդակում հակառուսականությունը. Բաբայան Այսօր, 11:19 Գնչուական պատմություն․ անհետացած էթնոսի հետքերով․ Լուսանկարներ Այսօր, 11:17 Միմյանց հետ աշխատել են ՀՀ և ԱՄՆ պետական կառույցները, ու այս գործընթացում այլ շրջանակներ ներգրավված չեն եղել. Վահան Հունանյան Այսօր, 11:12 Քաղաքացու բարեկեցության խոստումներով իշխանության եկածները սկսել են քաղաքացուն «քերելու» քաղաքականություն. Էլինար Վարդանյան Այսօր, 11:06 Մանրածախ առևտրով զբաղվող ընկերությունը չի վճարել առանձնապես խոշոր չափերով հարկեր Այսօր, 11:02 Ինչո՞ւ են բողոքի ակցիա անում ոսկու շուկայի առևտրականները. Նաիրի Սարգսյան Այսօր, 10:54 ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության կանոնադրությունը նոր հանգրվան է մեր հարաբերություններում․Պետդեպ Այսօր, 10:50 Ուժեղ դաշնակիցները դառնում են տարածաշրջանային կայուն գործընկերներ․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը՝ ռազմավարական գործընկերության փաստաթղթի մասին Այսօր, 10:36 Բաթումիում հարձակման է ենթարկվել Վրաստանի նախկին վարչապետ Գիորգի Գախարիան Այսօր, 10:31 ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերության կանոնադրության ստորագրումը ՀՀ-ին չի պաշտպանելու հնարավոր ագրեսիայից. վատթարացնելու է հարաբերությունները ՌԴ-ի և Իրանի հետ․ Շարմազանով Այսօր, 10:12 Լարսը փակ է կցորդիչով բեռնատարների համար Այսօր, 10:06 Կարող են լինել ծանր հետևանքներ, որոնք կրելու ենք բոլորս՝ առանց բացառությունների. Արթուր Վանեցյանը՝ «ՀՀ-ԱՄՆ ռազմավարական համագործակցություն» փաստաթղթի մասին Այսօր, 09:56 Անահիտ Մանասյանն այցելել է «Սևան» քրեակատարողական հիմնարկ Այսօր, 09:42 Մի անհանգստացեք, որ Հայաստանը միանում է «Իսլամական պետությանը» պարտության մատնելու կոալիցիային, միևնույն է՝ ոչինչ չենք կարողանում կապիտալիզացնել. Միջազգայնագետ Այսօր, 09:36 Թալինի և Աբովյանի տարածաշրջաններում մառախուղ է. փակ ճանապարհ կա Այսօր, 09:33 «Ժողովուրդ». ԲԴԽ-ն չի տիրապետում իրավիճակին Այսօր, 09:29 «Հրապարակ». Փաշինյանը նախապատրաստվում է արտահերթ ընտրությունների Այսօր, 09:27 «Ժողովուրդ». Կառավարությունում ֆինանսների հաշվողականության փորձի պակաս, անպատասխանատվություն ու փնթի կառավարում կա Այսօր, 09:25 «Հրապարակ». ՔՊ կուսակցությունում Արագածոտնի մարզպետին փոխարինելու հարց է առաջացել. փոխարինող չեն գտնում Այսօր, 09:23 «Ժողովուրդ». Անհետ կորած զինվորների ծնողների և Անդրանիկ Քոչարյանի հանդիպումը բավականին թեժ է անցել Այսօր, 09:21 «Ժողովուրդ». Ավինյանի՝ ԱՄՆ շռայլ գործուղման մասով մինչ օրս որևէ աշխատակից պատասխանատվության չի ենթարկվել Այսօր, 09:19 «Հրապարակ». Հոր հասցեին ռեպլիկը Հայկ Սարգսյանը չի մարսել և հարվածել է Հայկ Ղալումյանին Այսօր, 09:15 «Հրապարակ». Հաշված պատգամավորներ են մինչև վերջ ընթերցել Աղազարյանի անձնական նամակագրությունը Այսօր, 02:33 ՀՀ-ն և ԱՄՆ-ն մտադիր են ընդլայնել պաշտպանական և անվտանգային համագործակցության ծրագրերի ծավալը․ հրապարակվել է ռազմավարական համագործակցության փաստաթղթի տեքստը 14/01/2025 22:52 Հայաստանը մտադիր է միանալ «Իսլամական պետությանը» պարտության մատնելու գլոբալ կոալիցիային․ Միրզոյան (Տեսանյութ) 14/01/2025 22:42 Միտված ենք ամրապնդելու ՀՀ ինքնիշխանության պաշտպանությունը․ Բլինքեն (Տեսանյութ) 14/01/2025 22:36 Միրզոյանն ու Բլինքենը ստորագրեցին ՀՀ և ԱՄՆ միջև ռազմավարական գործընկերության կանոնադրությունը 14/01/2025 21:58 Անգիոգրաֆիա․ Ինչի՞ համար է արվում հետազոտությունը 14/01/2025 21:40 Գավառում ոսկերչական իրերի խանութից 12 միլիոն դրամի ոսկյա և ադամանդե զարդեր են տարել 14/01/2025 21:20 Իշխանությունը երկու նոր զիջում արեց Ադրբեջանին․ Տիգրան Աբրահամյան 14/01/2025 21:00 Բիչախչյանը հեռացել է «Պոգոնից» 14/01/2025 20:41 Որն է պատգամավորի կյանքը խլած վթարի պատճառը. ՔԿ-ն վարույթ է նախաձեռնել 14/01/2025 20:17 Դրեսլերի համախտանիշ․ Ինչպես բուժել 14/01/2025 19:57 Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնում, Արարատում մառախուղ է 14/01/2025 19:42 «Պետք չէ սխալ սպասումներ ձևավորել հանրության շրջանում․ անվտանգային երաշխիքների մասով դա որևէ բան չի տալիս»․ Միջազգայնագետը՝ ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության փաստաթղթի մասին 14/01/2025 19:21 Փաշինյանը հանձնարարել է բարելավել Հայաստանի դիրքը միջազգային կազմակերպությունների վարկանիշային աղյուսակներում

Տվյալ բաժնի վերջին նյութերը