08/12/2015 11:17
«London Chess Classic». Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Անիշ Գիրիի հետ
«London Chess Classic» շախմատային սուպերմրցաշարում կայացել են չորրորդ տուրի պարտիաները:
Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանն այս տուրում սև խաղաքարերով մրցում էր հոլանդացի Անիշ Գիրիի հետ: Շախմատիստները ոչ-ոքի խաղացին՝ պարտիան ավարտելով 33-րդ քայլում:
Հիշեցնենք, որ նախորդ երեք տուրերում ևս Լևոն Արոնյանը ոչ-ոքի էր խաղացել՝ Ֆաբիանո Կարուանայի, Վիշվանաթան Անանդի և Մայքլ Ադամսի հետ: Դեկտեմբերի 8-ին կայանալիք 5-րդ տուրում Հայաստանի ուժեղագույն գրոսմայստերը սպիտակ խաղաքարերով մրցելու է աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ: