08/12/2015 13:30
Արթուր Արբարահամն ամուսնացել է
Արթուր Աբրահամն ամուսնացել է: Այս մասին նա ասել է այսօր՝ լրագրողների հետ զրույցի ժամանակ.
«Ամուսնացել եմ 6 ամիս առաջ Հայաստանում: Նրա անունը Մերի է»,- ասաց Արթուր Աբրահամը՝ ավելացնելով.
«Մերի սովորում է Երևանի պետական համալսարանում: Գաղտնի չի ստացվել, պարզապես չէի ցանկանում իմ անձնական հարցերով մամուլը լցնել: Մեզ ծանոթացրել է ընկերոջս կինը: Ես ապրում եմ մարզական կյանքով: Շատ դժվար է լիովին տրվել անձնական կյանքին»,-
ասաց Արթուր Աբրահամնն՝ ընդգծելով՝ չի ցանկանա, որ իր երեխաները դառնան բռնցքամարտիկներ, քանի որ սա շատ տանջալից մարզաձև է: