08/12/2015 17:53
Նախագահը ներկա է գտնվել «Ուշացած լուսանկար» արձանախմբի բացման արարողությանը
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել մայրաքաղաքի Աբովյան փողոցում տարբեր սերունդների երեք վարպետներին՝ դուդուկահարներ Վաչե Հովսեփյանին, Ջիվան Գասպարյանին և Լևոն Մադոյանին նվիրված «Ուշացած լուսանկար» անվանումը կրող արձանախմբի բացման արարողությանը: Այս մասին տեղեկանում ենք Նախագահի մամուլի գրասենյակից:
Արձանախմբի քանդակագործն է Դավիթ Մինասյանը, ճարտարապետը՝ Լևոն Իգիթյանը: