![Վարուժան Սուքիասյանը նշանակվեց Հայաստանի հավաքականի մարզիչ](https://www.aysor.am/news_images/344/1029535_1/vava.thumb.jpg)
10/12/2015 15:20
Վարուժան Սուքիասյանը նշանակվեց Հայաստանի հավաքականի մարզիչ
Քիչ առաջ ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի գլխավորությամբ ավարտվել է Գործադիր կոմիտեի նիստը, որի օրակարգում էր Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի նշանակման հարցը:
ՀՖՖ նախագահը Գործադիր կոմիտեին է ներկայացրել Երևանի «Արարատի» գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանի թեկնածությունը, որը միաձայն հաստատվել է:
Վարուժան Սուքիասյանը հանդես է եկել Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում իր ծրագրային մոտեցումներով, որը հավաության է արժանացել: Նա հաանգամանորեն է նաև կոմիտեի անդամների հարցերին: