14/12/2015 17:05
Կոնստանտին Մելաձեն առաջին անգամ պատմել է Վերա Բրեժնևայի հետ ամուսնության մասին
Կոմպոզիտոր և պրոդյուսեր Կոնստանտին Մելադձեն առաջին անգամ հրապարակայնորեն խոսել է իր կնոջ՝ «Վիա Գրա» խմբի նախկին անդամ Վերա Բրեժնևայի հետ հարաբերությունների մասին:
Ռուսական Ազգային երաժշտական մրցանակի հանձնման արարողության ժամանակ կոմպոզիտորն արժանացել է «Լավագույն երաժշտական պրոդյուսեր» մրցանակին և առաջին հերթին շնորհակալություն հայտնել հենց Բրեժնևային.
«Ես շնորհակալ եմ իմ կնոջը` Վերա Բրեժնևային, առանց նրա ես այստեղ կանգնած չէի լինի: Կարծում էի, թե թոշակի անցնելու ժամանակն է, սակայն հիմա անհրաժեշտ է վաստակել»:
Հիշեցնենք, որ մոտ մեկ ամիս է՝ մամուլում շրջանառվում էին լուրեր, թե զույգը հոկտմեբերի վերջին ամուսնացել է Իտալիայում: Սակայն ո′չ Մելաձեն, ո′չ Բրեժնևան այս լուրը պաշտոնապես չէին մեկնաբանում: