16/12/2015 17:55
Եվգենի Կիսինը հրաժարվում է Թուրքիայում համերգ տալուց
Աշխարհահռչակ երաժիշտ, դաշնակահար Եվգենի Կիսինը հրաժարվում է Թուրքիայում համերգ տալուց: Այս մասին նա ասել է դեկտեմբերի 13-ին Նյու Յորք Թայմզին տված հարցազրույցի ժամանակ, որտեղ նա ևս մեկ անգամ անդրադարձել է Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցին և մասնավորապես նշել, որ ելույթ չի ունենա Թուրքիայում, քանի դեռ նրանց կառավարությունը չի ճանաչել1915 թվականի հայերի զանգվածային կոտորածները որպես ցեղասպանություն:
«Իմ անձնական համոզմունքն է, որ եթե երաժիշտներից շատերը հրաժարվեն ելույթ ունենալ Թուրքիայում, այնտեղ կհասկանան, որ ժողովուրդը տուժում է իր ղեկավարների արարքներից՝ ինչն էլ կխթանի կիրթ մտածելակերպով մարդկանց առավել տեղեկացվածությանը»,- ընդգծել է նա:
Նա նաև նշել է, որ արդեն վեց տարի է, ինչ ելույթ չի ունեցել Ռուսաստանում, սակայն հնարարավոր է, որ այնտեղ հանդես գա 2017-ին:
Հիշեցնենք, որ Եվգենի Կիսինը, վերջին երեք տարիների ընթացքում երկու անգամ ժամանել է Հայաստան (2012թ, 2015թ)՝ մենահամերգային մեծ ծրագրով, ինչպես նաև խոշոր բարեգարծական ձառնարկներով: Վերջին նրա մենահամերգը տեղի ունեցավ Երևանում, «Երևանյան հեռանկարներ» փառատոնի շրջանակներում, որը նվիրված էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: