Զգուշավորությունը միշտ կա, ուղղակի հիմա ավելի է ամրապնդվել. Կարեն Արայանը՝ ցուցահանդեսի և ճակատագրական դերասանուհու հետ հանդիպման մասին

18/12/2015 10:20

Զգուշավորությունը միշտ կա, ուղղակի հիմա ավելի է ամրապնդվել. Կարեն Արայանը՝ ցուցահանդեսի և ճակատագրական դերասանուհու հետ հանդիպման մասին


Aysor.am-ի զրուցակիցը Կարեն Արայանն է, ում շատերը հիշում ու ճանաչում են 2011 թվականին դերասանուհի Անժելա Սարգսյանի հետ կապված աղմկահարույց դեպքով: Երիտասարդն արդեն 8 ամիս է՝ ազատության մեջ է և պատրաստվում է իր՝ թվով 2-րդ ցուցահանդեսին:

-Կարեն, որքանով տեղեկացված եմ՝ պատրաստվում եք ցուցահանդեսի:

-Անկեղծ ասած՝ այս տարի էի նախատեսել, սակայն զբաղվածությունս շատ էր, մի պահ էլ երկրից բացակայեցի ու չհասցրեցի: Կարծում եմ, ամենաուշը ապրիլի 30-ին կլինի: Այս նկարները նկարել եմ դեռ կալանքի շրջանից, իմ հաշվարկով՝ 30 նկարներ կլինեն:

-Ի՞նչ թեմայի մեջ է լինելու ցուցահանդեսը:

-Այնպես ստացվեց, որ իմ առաջին ցուցահանդեսը կանանց թեմայով էր: Այս մեկն ավելի շատ «հակառեժիմային» թեմա ունի… Խոսքս քաղաքականության մասին չէ, այլ զուտ իմ տեսանկյունից անդրադարձել եմ այն ամենին, ինչ ապրել եմ: Սա ավելի շատ հոգու ազատության մասին է: Կտավին եմ հանձնել այն, ինչ ես եմ տեսնում, զգում, նկատում: Այս լեզվով արտահայտում եմ իմ մեջ կուտակվածը: Ցուցահանդեսի համար նախատեսված նկարներից ոչ մեկը չեմ հրապարակել, որպեսզի և՛ միտքը չգողացվի, և՛ հետաքրքրությունը չկորի: Բայց այսօր դրանցից 3-ը Ձեզ կտրամադրեմ:

-Շնորհակալ եմ: Դուք նաև նկարել եք հայ հայտնիների դիմանկարները: Ինչո՞վ էր պայմանավորված նման նախասիրությունը:

-Այո, բայց այդ դիմանկարները զուտ իմ հետաքրքրության համար եմ նկարել և ոչ թե ցուցահանդեսների: Ճիշտ է, մեծ սիրով եմ նկարել իմ բոլոր նկարները, բայց նպատակն այլ էր. ժամանակս էի լցնում ու այդ նկարները սիրով նվիրում հասցեատերերին:

-Նշեցիք, որ ցուցահանդեսը «հակառեժիմային» թեմա ունի, բայց, ամեն դեպքում, ի՞նչ խորագիր կունենա:

-Դեռ հստակ չեմ մտածել խորագրի մասին, բայց այն ևս ազատության հետ կկապեմ: Գուցեև կրի «Ազատ եղեք» խորագի՞րը: Չգիտեմ:

-Ո՞ր տարիքից եք սկսել նկարել:

-Ես մանկուց եմ նկարում, նույնիսկ չեմ հիշում, թե որ տարիքից: Ասեմ, որ ինքնուս նկարիչ եմ: Ճիշտ է, ընդունվեցի գեղարվեստի ակադեմիա, բայց «գլուխ գովել» չհամարեք՝ հասկացա, որ նոր բան չեմ սովորելու այնտեղ ու չշարունակեցի: Այս շնորհն ինձ փոխանցվել է գեներով՝ հայրական կողմից: Նաև, երբ սկսում ես որևէ ասպարեզում փորձել ուժերդ, ինչ-ինչ քայլեր անել՝ անկախ քեզանից անընդհատ մի նոր բան ես բացահայտում: Այնպես որ, տարիների հետ ձեռքս ավելի բացվեց:

-Բացի նկարելուց, այլ զբաղվածություն ունե՞ք այսօր:

-Հիմնական՝ ոչ:

-Կարեն, երեք ու կես տարի անազատության մեջ եք անցկացրել, այո՞:

- Գիտեք, ես անազատության մեջ երբեք չեմ եղել:

-Իսկ այդ երեք ու կես տարի՞ն:

-Դա ընդամենը տարածքազրկում էր: Չկա մեկն, ով կարող է ինձ ազատազրկել. իհարկե, կարող են տարածքազրկել, ժամանակազրկել, առողջազրկել, բայց ոչ ազատությունից զրկել: Դա իմն է, իմ մեջ է: Ազատություն ասելով չեմ հասկանում, թե ինչ է՝ 10 քայլ ավել ազատ տարածք ունեմ, նշանակում է ազատ եմ: Ո՛չ, դա ազատություն չի: Ազատությունն այն է, որ նույնիսկ այդ ձեռնաշղթաների մեջ քո ազատությունը չի սահմանափակվում, անխոցելի է… Այնպես որ, այդ ազատազրկում բառը ինձ չեմ վերագրում, չեմ համարում, որ ազատազրկված կյանքում եմ եղել:

-Ամեն դեպքում՝ սահմանափակ տարածքում եք եղել. ըստ հանցագործությունների ծանրության, արդյոք տարբերակված մոտեցում կա կալանավորների նկատմամբ:

-Գիտեք, մարդ կա իր ուսերին 3 հատ սպանություն ունի, մարդ էլ կա՝ վթարի արդյունքում է հայտնվել այնտեղ, բայց երկուսի նկատմամբ էլ հավասար վերաբերմունք կա: Վաղաժամկետ ազատվելու ժամանակ բոլորին պարտադիր նույն հարցն են տալիս՝ «Ուղղվե՞լ ես»: Ո՞վ կարող է ինձ ասել, այդ վթարի ենթարկվածի ինչը՞ պետք է ուղղվի: Եվ հետո, մարդը ձևավորվում է մինչև 15 տարեկան, որոշ դեպքերում՝ 20, ու այդպես էլ ամբողջ կյանքում մնում է… Մարդկանց հաճախ սարքում են «գիժ», հետո էլ ասում՝ դատենք: Դա նույնն է, որ դպրոցում ուսուցիչդ քեզ դասից հանում է, գուցեև վրադ ձեռք բարձրացնում՝ ասելով, որ դասդ չես սերտել, սա քեզ պատիժ, որ մյուս անգամ սովորես: Բայց դրանից ավելի ես ջղայնանում չէ՞, նորից չես սովորում ու ատում ես և՛ առարկան, և՛ դասավանդողին: Իսկ երբ նույնիսկ չսիրածդ առարկայի դասատուն քեզ ուղղակի սաստում է, ասում՝ «ամոթ քեզ», ամեն ինչ անում ես, որ լավ սովորես, հաջորդ անգամ ամոթով չմնաս: Նույնն է նաև այս դեպքում. ամեն ինչ փոխադարձ պետք է լինի, որպեսզի մարդը այս երկիրն ընկալի ոչ թե որպես պետություն, այլ՝ հայրենիք: Էլի իմ հողն ու ջուրն է, իմ ժողովուրդը, մանկությունս այստեղ է անցել, բայց արդեն վերաբերմունքդ փոխվում է, հիասթափվում ես, քեզ դավաճանված ես զգում:

-Ձեր խոսքերից կարելի՞ եզրակացնել, որ մտածում եք Հայաստանից հեռանալու մասին:

-Ճիշտն ասած՝ ունեմ նպատակ այստեղից գնալու, որովհետև այստեղ չեմ տեսնում ապագա, հույս, որ կարող ես ինչ-որ մի բան անել ու գնահատվել, «շառի» մեջ չընկնել: Կարծես անընդհատ լարված լինես, չես կարողանում թուլանաս ու կենտրոնանաս, կոնկրետ քո գործով զբաղվես: Գնալ ցանկանալուս միակ պատճառը դա է, թե չէ ես ոչ մեկից պակաս չեմ սիրում իմ հայրենիքը, իմ Երևանը:   

- Վերադառնալուց հետո զգացի՞ք փոփոխություններ Ձեր ներսում, մտածելակերպում, գուցե նաև շրջապատի մարդկանց՝ Ձեզ հետ հարաբերություններում, շփման մեջ:

-Որոշ փոփոխություններ իմ ներսում եղան, անկասկած: Ինչ վերաբերում է մարդկանց վերաբերմունքին, ապա միայն ինձ չճանաչողների մոտ կարող է նման փոփոխություն լինել: Իմ ընկերները, մտերիմներն ինչպե՞ս կարող են հիմնվել մեկ հոգու՝ դատավորի կարծիքի վրա ու ամեն ինչ դնել մի կողմ: Դա կնշանակի, որ իրենք իրենց արհամարհեն, իրենց՝ տարիների ընթացքում ձևավորված կարծիքն անտեսեն ու ուրիշի կարծիքով առաջնորդվեն: Փառք Աստծո, նման մարդիկ իմ ընկերների շրջապատում չկան, երևի բախտս բերել է (ժպտում է):

-Կարեն, գաղտնիք չէ, թե ինչ պատճառով էիք հայտնվել քրեակատարողական հիմնարկում: Հետաքրքիր է, կանանց նկատմամբ Ձեր վերաբերմունքը փոխվե՞լ է այս ողջ պատմությունից հետո:

-Մի կինը չի կարող փոխել տղամարդու կարծիքն ու վերաբերմունքը մնացած բոլոր կանանց նկատմամբ: Այն, ինչ փոխվում է, առընչվում է միայն այդ մեկ հոգուն, բայց նրանով ոչինչ չի որոշվում. ինչպես միշտ՝ ինձ համար կինը մնում է կին:

-Զգուշավոր չե՞ք դարձել կանանց հետ շփման մեջ:

-Զգուշավորությունը միշտ կա, ուղղակի հիմա մի քիչ ավելի ամրապնդվել է: Չես ցանկանում հավատալ, որ կարող է նորից նման բան կրկնվել…

-Գիտեմ, որ խուսափում եք այս թեմայի շուրջ խոսելուց, բայց փորձենք չշրջանցել. ազատության մեջ հայտնվելուց հետո հանդիպե՞լ եք Ձեր՝ անազատության մեջ հայտնվելու պատճառ դարձած անձին:

-(Մտածում է) չէ…

-Խուսափե՞լ եք հանդիպումից:

-Ուղղակի այնպես է ստացվել, որ չենք հանդիպել, ցանկություն էլ չեմ ունեցել հանդիպելու…

-Պարզաբանելու հարցեր չունեի՞ք:

-Այդ պարզաբանման նպատակը, իմաստը չեմ տեսնում: Ի՞նչ կփոխվի, ո՞վ դրանից իրեն ավելի լավ կզգա, ի՞նչ կորուստ կվերականգնվի. ո՛չ մի:

-Գիտեմ, որ բանտում գտնվելու ընթացքում ամուսնացել եք, ընտանիք եք կազմել:

-Արդեն՝ ոչ, ինչպես ամուսնացանք, այդպես էլ ամուսնալուծվեցինք: Բայց պատճառները կարևոր չեն, չեմ մանրամասնի:

-Միգուցե Ձեր ճաշակի հարցո՞ւմ են փոփոխություններ տեղի ունեցել այս ընթացքում:

-Դե, տարիքի հետ միշտ էլ ճաշակդ փոխվում է: Երբ հիշում ես մանկության տարիներին ո՞ւմ էիր համակրում ու հիմա՞ ում՝ հասկանում ես, թե ինչքան ես փոխվել: Բոլորի մոտ է այդպես: Բայց իմ ամուսնալուծության հետ ճաշակը կապ չունի, քանի որ հասուն տարիքում եմ ամուսնացել (ժպտւմ է): Ուղղակի այդպես էր պետք:

-Իսկ ՆՐԱՆ փնտրո՞ւմ եք:

-Հին ժողովրդական խոսք կա. «Սերն ու շառն իրար նման են, ինչքան լարում ես՝ էնքան փախնում է: Ինչքան դու ես փախնում՝ այդքան լարում է»: Այդ պատճառով ես չեմ «լարվում» իմ սիրո, երկրորդ կեսիս գտնելու ետևից: Հատկապես, որ այժմ ամբողջովին նվիրվել եմ իմ ցուցահանդեսին, շատ լուրջ եմ մոտենում այդ գործին: Այնպես չի, որ չեմ կարևորում ընտանիքը, երկրորդ կես գտնելը: Ուղղակի, դեռ ժամանակը չի, ըստ իս:

-Բռնկո՞ւն եք բնավորությամբ: Կարո՞ղ եք քայլեր անել պահի ազդեցության տակ, ինչի համար հետո կզղջաք:

-Իմ կյանքում նման բան մինչև այսօր չի եղել, բայց չեմ էլ բացառում, որ կարող է լինել: Բոլորս էլ միս ու արյունից ենք, չգիտենք, թե կյանքը մեզ ուր կամ ինչի կարող է հասցնել:

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 20:35 Աշոցքի, Ամասիայի ճանապարհներին մերկասառույց է Այսօր, 20:21 Կատարվեց Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների նախատոնակը, դուրս բերվեցին սրբերի մասունքները Այսօր, 20:02 «Քննարկվել են գաղափարախոսական բնույթի հարցեր»․ ՔՊ-ն՝ Նիկոլ Փաշինյանի հետ այսօրվա հանդիպման մասին Այսօր, 19:41 Լեհաստանն ու ՆԱՏՕ-ն զորավարժություններ են սկսել Ռուսաստանի սահմանի մոտ Այսօր, 19:26 Բեյկերի կիստա. Առաջացման պատճառները, բարդություններն ու բուժումը Այսօր, 19:07 Նոյեմբերի 15-ից մարտի 31-ը կարգելվի ձմեռային անվադողեր չունեցող մեքենաների շահագործումը, իսկ հունիսին, հուլիսին, օգոստոսին՝ բութակային հակասահքային անվադողերով մեքենաներինը․ ՆԳՆ Այսօր, 18:50 Վերին Լարսի անցակետը մարդատար մեքենաների համար բացվեց Այսօր, 18:34 «Որոշում կայացրեցի ավարտել արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնում իմ աշխատանքները»․ Կարեն Կարապետյան Այսօր, 18:22 Երթևեկության կազմակերպման փոփոխության փորձարկում՝ Մաշտոցի պողոտայի և Ամիրյան փողոցի խաչմերուկում Այսօր, 18:09 Գյումրու շուկայից 45 հատ սիգ են առգրավել Այսօր, 17:56 Նարեկ Զեյնալյանի մանդատը՝ Ալեքսանդր Մելսիկի Ավետիսյանին Այսօր, 17:46 «Կարևոր է հստակ ձևակերպել, թե ինչ նկատի ունենք արդարություն և արդարադատություն ասելով»․ Փաշինյանը՝ ՔԿ նոր ղեկավարին Այսօր, 17:30 Պոլինա Կոբակը և Արփինե Գրիգորյանը՝ Հայաստանի կանանց առաջնության առաջատարներ Այսօր, 17:15 «Անդրկովկասի երկրները պետք է ուշադիր ու զգույշ լինեն»․ Գալուզին Այսօր, 16:58 Սրբազան Պայքարը շարունակվելու է մինչև հաղթական ավարտ. Եվ այն չի ուշանալու․ Բագրատ Սրբազան Այսօր, 16:44 Ռուսաստանի դեսպանը ՊՆ-ում էր․ ներկայացրել է ՀՀ-ում ՌԴ դեսպանության պաշտպանության հարցերով նորանշանակ կցորդ, գնդապետ Ալեքսանդր Գորյանովին Այսօր, 16:38 Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը 20 օրով կգործուղվի ԱՄՆ և Ֆրանսիա Այսօր, 16:28 Եղիշե Կիրակոսյանը Հաագայում կմասնակցի Հռոմի կանոնադրության մասնակից երկրների վեհաժողովի 23-րդ նստաշրջանին Այսօր, 16:20 Արամ Առաջինի երախտիքի նամակը՝ Գագիկ Ծառուկյանին (Տեսանյութ) Այսօր, 16:12 Թեհրանը կոչ է անում համատեղ վճռական գործողություններ ձեռնարկել Սիրիայում զինված խմբավորումների դեմ Այսօր, 16:06 Երբ գալիս եմ Երևան, հպարտություն եմ ապրում` տեսնելով Իսակովի և Բաղրամյան պողոտաները․ Գալուզին Այսօր, 16:01 ԱՊՀ հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի նիստում ներկայացվել են մրցակցության ոլորտի նշանակալի իրադարձությունները Այսօր, 15:54 Սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Այսօր, 15:47 ՀՀ-ում իրավահավասարության ոլորտում խնդիրները կարծրատիպային մոտեցումների արդյունք են․ ՄԻՊ Այսօր, 15:44 ՀՀ քաղաքացիության ձեռքբերումը որևէ կերպ չի անդրադառնում Արցախ վերադարձի իրավունքի վրա. ՆԳ փոխնախարար (Տեսանյութ) Այսօր, 15:38 Արցախցին մտահոգ է, մտածում է` ՀՀ քաղաքացիություն ստանալու պարագայում զրկվելու է Արցախ վերադարձի հնարավոր իրավունքի իրացումից. Արցախի ՄԻՊ (Տեսանյութ) Այսօր, 15:24 Աշխատում ենք «3+3» հարթակը լիարժեք կազմակերպության վերածելու ուղղությամբ. ՌԴ ԱԳՆ Այսօր, 15:18 Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեորեն պատժելի է. ՆԳՆ Այսօր, 15:07 Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ղազախստանի Մաժլիսի Ղազախստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարին. անդրադարձել են «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին Այսօր, 14:57 Միրզոյանը Ֆինլանդիայի խորհրդարանի ղեկավարին ներկայացրել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանազատման և խաղաղության պայմանագրի կնքման ուղղությամբ աշխատանքները Այսօր, 14:48 ՌԴ-ն հավատարիմ է ՀՀ-ի հետ պայմանավորվածություններին, չի հրաժարվում ռազմաքաղաքական պարտավորությունից. Գալուզին Այսօր, 14:36 Ադրբեջանը լուրջ խնդիրներ ունի. եթե գոնե մի քանի տարի կարողանանք դիմադրել, սեփական ժողովուրդը կսրբի Ալիևին. «Հայաքվե» Այսօր, 14:13 «Թմրամիջոցները չարիք են, որոնց դեմ պետք է միասին պայքարենք»․ ՀՀԿ ԵԿ-ն ակցիա է կազմակերպել Այսօր, 13:57 Հալեպի շրջանում ռազմական գործողությունների հետևանքով ՀՀ քաղաքացիներ չեն տուժել․ ԱԳՆ Այսօր, 13:55 Երևանում փոփոխվել է ձմեռային լուսավորության ժամանակացույցը Այսօր, 13:40 Իրանական բեռնատարը Ոստան գյուղում կոտրել է գազախողովակներն ու սյուները. վնասվել է «Toyota»-ն Այսօր, 13:26 Կանցկացվի «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն» մրցույթը Այսօր, 13:20 Հայաստանի պատվիրակությունը մասնակցել է Քիմիական զենքի արգելման կոնվենցիային անդամակցող երկրների 29-րդ համաժողովին Այսօր, 13:16 «Անգելա, խնդրում եմ, ների՛ր ինձ». Պուտինը ևս մեկ անգամ ներողություն է խնդրել Մերկելից` շան հետ կապված միջադեպի համար Այսօր, 13:05 MAN ավտոբուսի վարորդը, ով վարել է հանդիպակաց գոտիով, ազատվել է աշխատանքից (Տեսանյութ) Այսօր, 12:58 ԳՇ պետի տեղակալն Իտալիայում քննարկել է պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցության զարգացմանն ու խորացմանը վերաբերող հարցեր Այսօր, 12:49 ՀՀ կառավարությունը, չնայած առկա մարտահրավերներին, շարունակում է ժողովրդավարական բարեփոխումները. Միրզոյանը Ֆինլանդիայի ԱԳՆ-ում մասնակցել է կլոր-սեղան քննարկման Այսօր, 12:33 Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերը ոտքի վրա 10 րոպեանոց շփում են ունեցել (Տեսանյութ) Այսօր, 12:26 Ես ականատես եմ, թե ինչպես են միջուկային տեխնոլոգիաները հեղափոխություն բերում առողջապահության ոլորտում. Ավանեսյան Այսօր, 12:14 Սիրիական բանակը հակահարձակում է սկսել Հալեպի մոտ Այսօր, 12:08 Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 119 դեպք. գրանցվել` 16 ավտովթար. վիրավորվել է 20 մարդ Այսօր, 11:55 Տավուշում նախատեսվում է 2025-ին սերմնավորել 1410 գլուխ կով Այսօր, 11:52 Վանաձորում թալանել են «Շառլ Ազնավուրի» անվան մշակույթի պալատը Այսօր, 11:48 «Ցանկացած պահի պատրաստ ենք հակառակորդի հերն անիծել». Սասուն Միքայելյանն այցելել է դիրքեր (Տեսանյութ) Այսօր, 11:42 23 փաթեթ «Մարիխուանա»՝ իրացման նպատակով․ ևս մեկ անձի է մեղադրանք ներկայացվել Այսօր, 11:37 Ռոբերտ Քոչարյանի ձևակերպումը բոլոր հաջողությունների հիմքում էր՝ «Կազմակերպված պետություն». իշխանության կողմից ստեղծվող քաոսի, խառնաշփոթի միակ հակաթույնը հստակությունն է. Վահե Հովհաննիսյան Այսօր, 11:32 Բարձր եմ գնահատում Հայաստանի և Ուրուգվայի միջև պատմականորեն ձևավորված բարեկամական հարաբերությունները. ՀՀ վարչապետ Այսօր, 11:22 Ամերիաբանկը Euromoney ամսագրի կողմից ճանաչվել է Հայաստանի լավագույն բանկն Անշարժ գույքի ձեռքբերման ոլորտում Այսօր, 11:14 Հետաքրքիր կրկեսային շոու Christmas Story («Սուրբ Ծննդյան պատմությունը») Երևանում. փրկիր տոնը կախարդական հեքիաթի հերոսների հետ միասին Այսօր, 11:01 Վահագ Ռաշի նոր տեսահոլովակը՝ «Լռե» (Տեսանյութ) Այսօր, 10:56 Ռուսաստանի պաշտպանության նախարար Բելոուսովը ժամանել է Հյուսիսային Կորեա Այսօր, 10:51 Բախվել են «Dodge»-ը, «Mercedes»-ը, «Mazda»-ն և «Opel»-ը. վարորդներից մեկի վկայականը եղել է կասեցված Այսօր, 10:45 Անահիտ Մանասյանը քննարկել է մարդու իրավունքների պաշտպանության և գենդերային հավասարության հարցեր՝ Գերմանիայի գործընկերների հետ Այսօր, 10:37 Սերգեյ Սմբատյանը Կանադայում կղեկավարի Օնտարիոյի ֆիլհարմոնիկ նվագախումբը Այսօր, 10:33 Վրաստանում ՆԳՆ հատուկջոկատայինների և ցուցարարների բախումից տուժել է ՆԳՆ 32 աշխատակից, ձերբակալվել՝ 43 ցուցարար Այսօր, 10:26 Մարզերում և Երևանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Այսօր, 10:10 Մասիսում «Վեոլիա ջուր» ընկերության աշխատակիցը վրաերթի է ենթարկել 15-ամյա տղայի Այսօր, 10:00 Ձյան առատ տեղումների հետևանքով արգելափակված 37 մեքենա է դուրս բերվել Այսօր, 09:45 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է Այսօր, 09:37 ՀՀ-ում փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ կան, Գորիսում մառախուղ է Այսօր, 08:53 «Ժողովուրդ». Նոր պաշտոնանկություններ են սպասվում Այսօր, 08:49 «Հրապարակ». Ինչու է Փաշինյանը խնդրել, որ ԵԱՏՄ նիստն անցկացվի ոչ թե Երևանում, այլ՝ Ռուսաստանում Այսօր, 08:48 «Ժողովուրդ». Վահե Ղալումյանի հորաքրոջ որդի Արթուր Աթաբեկյանը երկրորդ անգամ չի ընտրվել ԲԴԽ նախագահ Այսօր, 08:46 «Հրապարակ». Իշխանությունը հանրությանը զբաղեցնում է շոուներով Այսօր, 08:44 «Ժողովուրդ». Գնել Սանոսյանը քաոսային կառավարությունից հանգստանալու նպատակով մեկնել է Աբու Դաբի Այսօր, 08:42 «Հրապարակ». Ինչի համար է Արևմուտքն աջակցում ոստիկանությանը Այսօր, 08:41 «Ժողովուրդ». Ով է ՆԳ նախարարի նորանշանակ տեղակալ Արմեն Ղազարյանը և ինչ ունեցվածք ունի Այսօր, 08:35 «Հրապարակ». Փաշինյանի իշխանությունում կարելի է կոռուպցիոն գործարքի գնալ և պատժվել սիմվոլիկ տուգանքով 28/11/2024 22:39 «Դիմում եմ գրել»․ Դերասան Գնել Սարգսյանն այլևս ՔՊ անդամ չէ 28/11/2024 22:21 Եթե վարչապետն ինձ խնդրեր մանդատը դնել, 5 րոպե էլ չէի մտածի, կդնեի. ՔՊ-ական Գագիկ Մելքոնյան 28/11/2024 22:00 Հայոց առաջին լուսավորիչներ Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների տոնին Միածնաէջ Մայր Տաճարում կմատուցվի Սուրբ Պատարագ, դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը 28/11/2024 21:40 «Որքան ֆաշիստների օրակարգը սպասարկող մարշալ Պետենն է Ֆրանսիային խաղաղություն բերել, այնքան էլ Փաշինյանի ադրբեջանացման օրակարգն է խաղաղության»․ Էդուարդ Շարմազանովը՝ Ֆրանսիայի դեսպանին 28/11/2024 21:21 ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Մանուկյանը՝ կայծակնային շախմատի մրցաշարի հաղթող 28/11/2024 21:03 Փաշինյանը Սրբուհի Գալյանին ԱՄՆ է գործուղում, Անահիտ Ավանեսյանին՝ Ինդոնեզիա 28/11/2024 20:51 Պուտինը հայտնել է՝ գիշերը հրթիռներով ու ԱԹՍ-երով հարվածներ են հասցրել Ուկրաինային 28/11/2024 20:33 ՊԵԿ նոր նախագահը Փաշինյանին խոստացավ «հարկ վճարելու մշակույթը մոտեցնել պետականամետության կարևոր արժեքներին» 28/11/2024 20:23 Արսենյանը ՌԴ-ում Իրանի դեսպանի հետ է հանդիպել 28/11/2024 20:08 Աբովյանի, Հրազդանի, Վարդենիսի ճանապարհներին, Տաշիր-Գոգավան հատվածում, Վարդենյաց լեռնանցքում մերկասառույց է 28/11/2024 19:52 Ի՞նչ է դելիրիումը 28/11/2024 19:37 Ցանկանում են Արգենտինայից Հայաստան մսամթերք, կաթնամթերք ներմուծել 28/11/2024 19:28 Վրաստանը հետաձգում է ԵՄ-ին անդամակցելու գործընթացը, մինչև 2028 թվականը բանակցություններ չեն վարի 28/11/2024 19:15 Նայեք քարտեզին․ «Զանգեզուրի միջանցք» կոչվածի հենքն ու շարունակությունն է 28/11/2024 19:03 Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել Վրաստանի վերաբերյալ, պահանջել է նոր ընտրություններ անցկացնել, իսկ մի շարք քաղաքական գործիչների նկատմամբ՝ պատժամիջոցներ սահմանել 28/11/2024 18:48 Փորձել են 37 փաթեթ թմրամիջոց իրացնել 28/11/2024 18:33 «Ուկրաինան կվերամիավորվի Ռուսաստանին»․ Պատրիարք Կիրիլ 28/11/2024 18:18 Այս պայմաններում դժվար թե գտնվի մեկը, ով ուզենա դառնալ ԲԴԽ նախագահ և արժանանալ իմ ճակատագրին. Ռուբեն Վարդազարյան 28/11/2024 18:09 Պուտինը նշել է՝ ՀԱՊԿ-ը չէր կարող միջամտել Արցախում 44-օրյա պատերազմին 28/11/2024 17:57 Հայաստանը չի հայտարարել, որ ՀԱՊԿ-ից դուրս է գալիս, նշանակում է՝ կվերսկսի լիարժեք գործունեությունը Կազմակերպությունում․ Պուտին 28/11/2024 17:47 Յուրաքանչյուր երկիր ինքնուրույն է որոշում՝ ինչպես ապահովել իր անվտանգությունը․ Պուտինը՝ ՀԱՊԿ-ի վերաբերյալ Հայաստանի իշխանությունների դիրքորոշման մասին 28/11/2024 17:35 700 հայկական բեռնատար է կուտակվել Վերին Լարսի անցակետի մոտ 28/11/2024 17:20 Հաղորդում ներկայացվեց Գլխավոր դատախազություն և Քննչական Կոմիտե՝ Նիկոլ Փաշինյանի և Մհեր Գրիգորյանի նկատմամբ քրեական վարույթ հարուցելու պահանջով 28/11/2024 17:06 «Եթե խմբակցության անդամներից մեկը կարծիքներ է հայտնում, որոնք խմբակցության մոտեցմանը հակառակ են, իհարկե, պետք է քննարկման առարկա դառնա»․ Ռոբերտ Քոչարյանը՝ Գեղամ Նազարյանի մասին 28/11/2024 16:54 Իհարկե, տհաճ էր, լավ չէր, մանավանդ, որ իմ պաշտոնավարմանը 1 ամիս բան էր մնացել. Քոչարյանը՝ Մարտի 1-ի 10 զոհերի մասին 28/11/2024 16:46 Երբեք չեմ մտածել, որ մեկ դատական նիստի ժամանակ կարելի է այսքան օրենքի խախտում թույլ տալ. սա իրավաբանության խոշտանգում էր. Ռոբերտ Քոչարյան 28/11/2024 16:38 Հայաստանը բաց է համագործակցելու նրանց հետ, ովքեր անկեղծ շահագրգռված են կայուն խաղաղության հաստատմամբ. Հայկ Սարգսյան

Տվյալ բաժնի վերջին նյութերը