Դեն Բրաունի «Ինֆեռնոն» և «Զանգակ» հրատարակչության նոր անակնկալներն ընթերցողներին

19/12/2015 16:20

Դեն Բրաունի «Ինֆեռնոն» և «Զանգակ» հրատարակչության նոր անակնկալներն ընթերցողներին


Օրերս տեղի ունեցավ Դեն Բրաունի «Ինֆեռնո» վեպի հայերեն թարգմանության շնորհանդեսը: Դեն Բրաունի՝ 52 լեզվով թարգմանված և 19 միլիոն օրինակով հրատարակված ժամանակակից թրիլլերը հայ ընթերցողին է ներկայանում Վահե Արսենի թարգմանությամբ: 

Վեպի, ինչպես նաև «Զանգակ» հրատարակչության այլ ծրագրորի մասին, Aysor.am-ը զրուցել է  հրատարակչության թարգմանիչ, թարգմանական ծրագրերի համակարգող Արթուր Մեսրոպյանի հետ:


 

-Պարոն Մեսրոպյան, ինչպե՞ս կատարվեց հենց Դեն Բրաունի «Ինֆեռնոն» հայերեն թարգմանելու և հրատարակելու ընտրությունը:

-«Զանգակ» հրատարակչությունն արդեն մի քանի տարի է, ինչ մեծ ուշադրություն է դարձնում թարգմանական գրականությանը՝ նախաձեռնելով թարգմանություններ աշխարհի տարբեր խոշոր լեզուներից: Այս գործընթացում շատ պատասխանատու և միևնույն ժամանակ հաճելի աշխատանք է համաշխարհային գրականության հսկայական ծավալներից զտել հատկապես այն գրքերը, որոնք կհետաքրքրեն ու կբավարարեն մեր ընթերցողներին: Երբեմն անհրաժեշտ է լինում ծանոթանալ տասնյակ վեպերի՝ դրանցից մեկն ընտրելու համար: Մեզ համար կարևոր է, որ ընթերցանությունը լինի մարդու սիրելի զբաղմունքներից մեկը, ու մարդիկ ավելի շատ պատճառներ ունենան գրախանութ մտնելու: Այս նպատակով փորձում ենք ապահովել մեր առաջարկած գրքերի տեսականու բազմաժանրությունը:

«Ինֆեռնոն» թարգմանելու նախաձեռնությունը մի քանի պատճառով է պայմանավորված: Առաջինը՝ պարզապես որովհետև այն շատ հետաքրքիր գիրք է: Կարծում եմ, որ գիրքը նախ և առաջ պետք է հաճելի ընթերցանություն ապահովի: Կարդալով «Ինֆեռնոն»՝ ընթերցողները հսկայական ու մանրակրկիտ ինֆորմացիա կստանան Վերածննդի Իտալիայի ճարտարապետության ու հայտնի գործիչների մասին: Ես ինքս վեպը կարդալիս անընդհատ Գուգլով տարբեր կայքեր էի որոնում ու հասցրեցի կարդալ բազմաթիվ հոդվածներ: Այսինքն՝ ընթերցողն ինքը վերածվում է վեպի սյուժեի մասնակցի, փորձում կանխատեսել զարգացումները, ինչն, իմիջիայլոց, շատ դժվար է, քանի որ վեպի հանգուցալուծումն իրոք անսպասելի է: Եվ, իհարկե, վեպը առիթ է արդեն 21-րդ դարի խնդիրների տեսանկյունից նայելու Դանտեի «Աստվածային կատակերգությանը»:


-Հաշվի առնելով, որ վերջին շրջանում համաշխարհային գրականության մի շարք գործեր թարգմանվում ու հրատարակվում են հայերենով, ինչպե՞ս կգնահատեք մեր թարգմանական հնարավորությունները:

-Պետք է նկատել, որ ընթերցողների վստահությունը հայերեն հրատարակությունների հանդեպ գնալով մեծանում է: Սրան նպաստում են թե՛ թարգմանությունների որակը, թե՛ թարգմանվող գրքերի քանակը ու թե՛ դրանց ապրանքային տեսքը: Գիրքը պետք է ոչ միայն հետաքրքիր բովանդակություն ունենա, այլ նաև կարևոր է, որ տեսքը լինի աչք շոյող: Թարգմանական պրոցեսը բազմաքայլ շղթա է, ու դրա օղակներից յուրաքանչյուրի զարգացման համար անհրաժեշտ են ժամանակ, փորձ ու փոխհամագործակցություններ: Վերջին 10 տարիներին «Զանգակը»՝ ակտիվ մասնակցում է միջազգային գրքի տոնավաճառներին, ինչպիսիք են Ֆրանկֆուրտի, Լոնդոնի, Բոլոնիայի, Մոսկվայի, Գոթենբուրգի, Աստանայի գրքի տոնավաճառները՝ ստեղծելով բազմաթիվ կապեր ու համագործակցելով առաջատար գրահրատարակիչների հետ: Սա գործի մի մասն է: Մյուս կողմից մենք համագործակցում ենք արդեն կայացած հայ թարգմանիչների հետ, մշտապես ընդունում ենք նոր թարգմանությունների առաջարկներ և ուրախությամբ համագործակցություն ենք սկսում երիտասարդ թարգմանիչների հետ: Ընդլայնելով հայերեն թարգմանվող գրքերի աշխարհագրությունը՝ մեզ այսօր անհրաժեշտ են ոչ տարածված լեզուներից թարգմանիչներ, ինչպես, օրինակ՝ ֆիններենից, դանիերենից, նորվեգերենից, շվեդերենից և այլ լեզուներից, քանի որ այդ լեզուներով հիմա շատ հետաքրքիր գրքեր են ստեղծվում, և մենք կփորձենք դրանք նույնպես ներկայացնել մեր ընթերցողներին:


-Ըստ Ձեզ, ի՞նչ արձագանք կունենա «Ինֆեռնոն», հատկապես ո՞ր ընթերցողներին կգրավի:

-Կարծում եմ՝ «Ինֆեռնոն» կհետաքրքրի ընթերցողների լայն շերտերի: Մասնավորապես այն մեծ հաճույքով կկարդան նրանք, ովքեր սիրում են լարված սյուժեներ, հետապնդման տեսարաններ, առեղծվածներ ու գլուխկոտրուկներ: Գիրքը կարդացվում է մի շնչով: Այն հիանալի ընթերցանություն է հատկապես երիտասարդների համար, ովքեր նախընտրում են դինամիկ պատումներ, կտրուկ զարգացումներ ու ժամանակակից խնդիրներին առնչվող թեմաներ: Վեպում քննարկվող հարցերը շատ արդիական են ու վերաբերում են մոլորակի ամեն բնակչի՝ անկախ ազգությունից: Շատ կարևոր է նաև, որ Վահե Արսենի թարգմանությունը շատ հարթ ու սահուն է ընթերցվում: Ես, կարդալով թե՛ անգլերեն, թե՛ հայերեն տեքստերը, կարող եմ ասել, որ հայերեն թարգմանությունը կարդացի նույնքան հաճույքով, որքան անգլերեն բնօրինակը:   
 


-Անդրադառնալով սրանից առաջ հրատարակված Հարփըր Լիի «Ծաղրասարյակ սպանելը» վեպին՝ ինչպե՞ս կգնահատեք ընթերցողների հետաքրքրությունը դրա նկատմամբ:

-Կարծում եմ՝ «Ծաղրասարյակ սպանելը» բավական մեծ արձագանք գտավ և՛ ընթերցողների, և՛ գրականագետների ու թարգմանիչների շրջանում: Մենք մեծ կարևորություն ենք տալիս գրքի լուսաբանմանը և գրքի հրատարակմանը զուգահեռ կազմակերպում ենք տարբեր ծրագրեր, որոնց բովանդակությունը պայմանավորված է լինում տվյալ գրքի սյուժեով: Մինչև «Ծաղրասարյակ սպանելը» կդրվեր վաճառքի, մենք ձեռնարկեցինք մի նախաձեռնություն, որի շրջանակներում տպագրեցինք ազդօրինակներ ու դրանք տրամադրեցինք ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի ուսանողներին: Այնուհետև նրանց հետ անցկացրինք քննարկում, որին մասնակցում էր նաև վեպի թարգմանիչը՝ Արամ Արսենյանը: Կարող եմ ասել, որ այդ քննարկման արդյունքում նոր մտածողությամբ ու ակտիվ ուսանողների հանդիպեցինք և ուրախ կլինենք, որ նրանց թիվն ավելանա: «Ինֆեռնոյի» դեպքում նույնպես քննարկում ենք նախապատրաստում Վահե Արսենի և լեզվաբանական բուհերի ուսանողների հետ:  


-Եվ վերջում, եթե գաղտնիք չէ՝ ի՞նչ նոր համաշխարհային գործեր է նախապատրաստում «Զանգակը» առաջիկայում հրատարակելու համար:

-Ինչ-որ չափով գաղտնիք է, բայց մի փոքր կպատմեմ: Այս պահին հրատարակման ենք պատրաստում մի քանի աշխարհահռչակ գրողների գործեր: Շատ շուտով կներկայացնենք Շեքսպիրի «Լիր արքան»՝ լրացված գրականագիտական մանրազնին ուսումնասիրությամբ, որը կատարել է Արամ Թոփչյանը: Հատորը, վստահ եմ, կհետաքրքրի ոչ միայն Շեքսպիրի սիրահարներին, այլև գրականություն ու լեզվաբանություն ուսումնասիրող ուսանողներին:

Հաջորդիվ կհրատարակվի ինձ համար շատ հոգեհարազատ «Եվ արձագանքեցին լեռները» վեպը, հեղինակ՝ Խալեդ Հոսեինի, որը թարգմանել է Անուշ Սեդրակյանը: Հրատարակության է պատրաստվում «451 աստիճան՝ ըստ Ֆարենհայթի» վեպը, հեղինակ՝ Ռեյ Բրադբըրի, որը թարգմանել է Լուսինե Հարոյանը:

Ու վերջապես մոտակա ամիսներին մենք կուրախացնենք մեր պատանի ընթերցողներին Ջ. Ք. Ռոուլինգի «Հարրի Փոթերը և Փիլիսոփայական քարը» գրքով՝ թարգմանված Ալվարդ Ջիվանյանի կողմից: Որպես վերջին գաղտնիք էլ ասեմ, որ գրքի ձևավորումն ու տեսքը իրոք ցնցող են լինելու:

Հեղինակ՝ Յանա Շախրամանյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 20:21 Կատարվեց Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների նախատոնակը, դուրս բերվեցին սրբերի մասունքները Այսօր, 20:02 «Քննարկվել են գաղափարախոսական բնույթի հարցեր»․ ՔՊ-ն՝ Նիկոլ Փաշինյանի հետ այսօրվա հանդիպման մասին Այսօր, 19:41 Լեհաստանն ու ՆԱՏՕ-ն զորավարժություններ են սկսել Ռուսաստանի սահմանի մոտ Այսօր, 19:26 Բեյկերի կիստա. Առաջացման պատճառները, բարդություններն ու բուժումը Այսօր, 19:07 Նոյեմբերի 15-ից մարտի 31-ը կարգելվի ձմեռային անվադողեր չունեցող մեքենաների շահագործումը, իսկ հունիսին, հուլիսին, օգոստոսին՝ բութակային հակասահքային անվադողերով մեքենաներինը․ ՆԳՆ Այսօր, 18:50 Վերին Լարսի անցակետը մարդատար մեքենաների համար բացվեց Այսօր, 18:34 «Որոշում կայացրեցի ավարտել արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնում իմ աշխատանքները»․ Կարեն Կարապետյան Այսօր, 18:22 Երթևեկության կազմակերպման փոփոխության փորձարկում՝ Մաշտոցի պողոտայի և Ամիրյան փողոցի խաչմերուկում Այսօր, 18:09 Գյումրու շուկայից 45 հատ սիգ են առգրավել Այսօր, 17:56 Նարեկ Զեյնալյանի մանդատը՝ Ալեքսանդր Մելսիկի Ավետիսյանին Այսօր, 17:46 «Կարևոր է հստակ ձևակերպել, թե ինչ նկատի ունենք արդարություն և արդարադատություն ասելով»․ Փաշինյանը՝ ՔԿ նոր ղեկավարին Այսօր, 17:30 Պոլինա Կոբակը և Արփինե Գրիգորյանը՝ Հայաստանի կանանց առաջնության առաջատարներ Այսօր, 17:15 «Անդրկովկասի երկրները պետք է ուշադիր ու զգույշ լինեն»․ Գալուզին Այսօր, 16:58 Սրբազան Պայքարը շարունակվելու է մինչև հաղթական ավարտ. Եվ այն չի ուշանալու․ Բագրատ Սրբազան Այսօր, 16:44 Ռուսաստանի դեսպանը ՊՆ-ում էր․ ներկայացրել է ՀՀ-ում ՌԴ դեսպանության պաշտպանության հարցերով նորանշանակ կցորդ, գնդապետ Ալեքսանդր Գորյանովին Այսօր, 16:38 Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը 20 օրով կգործուղվի ԱՄՆ և Ֆրանսիա Այսօր, 16:28 Եղիշե Կիրակոսյանը Հաագայում կմասնակցի Հռոմի կանոնադրության մասնակից երկրների վեհաժողովի 23-րդ նստաշրջանին Այսօր, 16:20 Արամ Առաջինի երախտիքի նամակը՝ Գագիկ Ծառուկյանին (Տեսանյութ) Այսօր, 16:12 Թեհրանը կոչ է անում համատեղ վճռական գործողություններ ձեռնարկել Սիրիայում զինված խմբավորումների դեմ Այսօր, 16:06 Երբ գալիս եմ Երևան, հպարտություն եմ ապրում` տեսնելով Իսակովի և Բաղրամյան պողոտաները․ Գալուզին Այսօր, 16:01 ԱՊՀ հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի նիստում ներկայացվել են մրցակցության ոլորտի նշանակալի իրադարձությունները Այսօր, 15:54 Սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Այսօր, 15:47 ՀՀ-ում իրավահավասարության ոլորտում խնդիրները կարծրատիպային մոտեցումների արդյունք են․ ՄԻՊ Այսօր, 15:44 ՀՀ քաղաքացիության ձեռքբերումը որևէ կերպ չի անդրադառնում Արցախ վերադարձի իրավունքի վրա. ՆԳ փոխնախարար (Տեսանյութ) Այսօր, 15:38 Արցախցին մտահոգ է, մտածում է` ՀՀ քաղաքացիություն ստանալու պարագայում զրկվելու է Արցախ վերադարձի հնարավոր իրավունքի իրացումից. Արցախի ՄԻՊ (Տեսանյութ) Այսօր, 15:24 Աշխատում ենք «3+3» հարթակը լիարժեք կազմակերպության վերածելու ուղղությամբ. ՌԴ ԱԳՆ Այսօր, 15:18 Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեորեն պատժելի է. ՆԳՆ Այսօր, 15:07 Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ղազախստանի Մաժլիսի Ղազախստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարին. անդրադարձել են «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին Այսօր, 14:57 Միրզոյանը Ֆինլանդիայի խորհրդարանի ղեկավարին ներկայացրել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանազատման և խաղաղության պայմանագրի կնքման ուղղությամբ աշխատանքները Այսօր, 14:48 ՌԴ-ն հավատարիմ է ՀՀ-ի հետ պայմանավորվածություններին, չի հրաժարվում ռազմաքաղաքական պարտավորությունից. Գալուզին Այսօր, 14:36 Ադրբեջանը լուրջ խնդիրներ ունի. եթե գոնե մի քանի տարի կարողանանք դիմադրել, սեփական ժողովուրդը կսրբի Ալիևին. «Հայաքվե» Այսօր, 14:13 «Թմրամիջոցները չարիք են, որոնց դեմ պետք է միասին պայքարենք»․ ՀՀԿ ԵԿ-ն ակցիա է կազմակերպել Այսօր, 13:57 Հալեպի շրջանում ռազմական գործողությունների հետևանքով ՀՀ քաղաքացիներ չեն տուժել․ ԱԳՆ Այսօր, 13:55 Երևանում փոփոխվել է ձմեռային լուսավորության ժամանակացույցը Այսօր, 13:40 Իրանական բեռնատարը Ոստան գյուղում կոտրել է գազախողովակներն ու սյուները. վնասվել է «Toyota»-ն Այսօր, 13:26 Կանցկացվի «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն» մրցույթը Այսօր, 13:20 Հայաստանի պատվիրակությունը մասնակցել է Քիմիական զենքի արգելման կոնվենցիային անդամակցող երկրների 29-րդ համաժողովին Այսօր, 13:16 «Անգելա, խնդրում եմ, ների՛ր ինձ». Պուտինը ևս մեկ անգամ ներողություն է խնդրել Մերկելից` շան հետ կապված միջադեպի համար Այսօր, 13:05 MAN ավտոբուսի վարորդը, ով վարել է հանդիպակաց գոտիով, ազատվել է աշխատանքից (Տեսանյութ) Այսօր, 12:58 ԳՇ պետի տեղակալն Իտալիայում քննարկել է պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցության զարգացմանն ու խորացմանը վերաբերող հարցեր Այսօր, 12:49 ՀՀ կառավարությունը, չնայած առկա մարտահրավերներին, շարունակում է ժողովրդավարական բարեփոխումները. Միրզոյանը Ֆինլանդիայի ԱԳՆ-ում մասնակցել է կլոր-սեղան քննարկման Այսօր, 12:33 Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերը ոտքի վրա 10 րոպեանոց շփում են ունեցել (Տեսանյութ) Այսօր, 12:26 Ես ականատես եմ, թե ինչպես են միջուկային տեխնոլոգիաները հեղափոխություն բերում առողջապահության ոլորտում. Ավանեսյան Այսօր, 12:14 Սիրիական բանակը հակահարձակում է սկսել Հալեպի մոտ Այսօր, 12:08 Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 119 դեպք. գրանցվել` 16 ավտովթար. վիրավորվել է 20 մարդ Այսօր, 11:55 Տավուշում նախատեսվում է 2025-ին սերմնավորել 1410 գլուխ կով Այսօր, 11:52 Վանաձորում թալանել են «Շառլ Ազնավուրի» անվան մշակույթի պալատը Այսօր, 11:48 «Ցանկացած պահի պատրաստ ենք հակառակորդի հերն անիծել». Սասուն Միքայելյանն այցելել է դիրքեր (Տեսանյութ) Այսօր, 11:42 23 փաթեթ «Մարիխուանա»՝ իրացման նպատակով․ ևս մեկ անձի է մեղադրանք ներկայացվել Այսօր, 11:37 Ռոբերտ Քոչարյանի ձևակերպումը բոլոր հաջողությունների հիմքում էր՝ «Կազմակերպված պետություն». իշխանության կողմից ստեղծվող քաոսի, խառնաշփոթի միակ հակաթույնը հստակությունն է. Վահե Հովհաննիսյան Այսօր, 11:32 Բարձր եմ գնահատում Հայաստանի և Ուրուգվայի միջև պատմականորեն ձևավորված բարեկամական հարաբերությունները. ՀՀ վարչապետ Այսօր, 11:22 Ամերիաբանկը Euromoney ամսագրի կողմից ճանաչվել է Հայաստանի լավագույն բանկն Անշարժ գույքի ձեռքբերման ոլորտում Այսօր, 11:14 Հետաքրքիր կրկեսային շոու Christmas Story («Սուրբ Ծննդյան պատմությունը») Երևանում. փրկիր տոնը կախարդական հեքիաթի հերոսների հետ միասին Այսօր, 11:01 Վահագ Ռաշի նոր տեսահոլովակը՝ «Լռե» (Տեսանյութ) Այսօր, 10:56 Ռուսաստանի պաշտպանության նախարար Բելոուսովը ժամանել է Հյուսիսային Կորեա Այսօր, 10:51 Բախվել են «Dodge»-ը, «Mercedes»-ը, «Mazda»-ն և «Opel»-ը. վարորդներից մեկի վկայականը եղել է կասեցված Այսօր, 10:45 Անահիտ Մանասյանը քննարկել է մարդու իրավունքների պաշտպանության և գենդերային հավասարության հարցեր՝ Գերմանիայի գործընկերների հետ Այսօր, 10:37 Սերգեյ Սմբատյանը Կանադայում կղեկավարի Օնտարիոյի ֆիլհարմոնիկ նվագախումբը Այսօր, 10:33 Վրաստանում ՆԳՆ հատուկջոկատայինների և ցուցարարների բախումից տուժել է ՆԳՆ 32 աշխատակից, ձերբակալվել՝ 43 ցուցարար Այսօր, 10:26 Մարզերում և Երևանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Այսօր, 10:10 Մասիսում «Վեոլիա ջուր» ընկերության աշխատակիցը վրաերթի է ենթարկել 15-ամյա տղայի Այսօր, 10:00 Ձյան առատ տեղումների հետևանքով արգելափակված 37 մեքենա է դուրս բերվել Այսօր, 09:45 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է Այսօր, 09:37 ՀՀ-ում փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ կան, Գորիսում մառախուղ է Այսօր, 08:53 «Ժողովուրդ». Նոր պաշտոնանկություններ են սպասվում Այսօր, 08:49 «Հրապարակ». Ինչու է Փաշինյանը խնդրել, որ ԵԱՏՄ նիստն անցկացվի ոչ թե Երևանում, այլ՝ Ռուսաստանում Այսօր, 08:48 «Ժողովուրդ». Վահե Ղալումյանի հորաքրոջ որդի Արթուր Աթաբեկյանը երկրորդ անգամ չի ընտրվել ԲԴԽ նախագահ Այսօր, 08:46 «Հրապարակ». Իշխանությունը հանրությանը զբաղեցնում է շոուներով Այսօր, 08:44 «Ժողովուրդ». Գնել Սանոսյանը քաոսային կառավարությունից հանգստանալու նպատակով մեկնել է Աբու Դաբի Այսօր, 08:42 «Հրապարակ». Ինչի համար է Արևմուտքն աջակցում ոստիկանությանը Այսօր, 08:41 «Ժողովուրդ». Ով է ՆԳ նախարարի նորանշանակ տեղակալ Արմեն Ղազարյանը և ինչ ունեցվածք ունի Այսօր, 08:35 «Հրապարակ». Փաշինյանի իշխանությունում կարելի է կոռուպցիոն գործարքի գնալ և պատժվել սիմվոլիկ տուգանքով 28/11/2024 22:39 «Դիմում եմ գրել»․ Դերասան Գնել Սարգսյանն այլևս ՔՊ անդամ չէ 28/11/2024 22:21 Եթե վարչապետն ինձ խնդրեր մանդատը դնել, 5 րոպե էլ չէի մտածի, կդնեի. ՔՊ-ական Գագիկ Մելքոնյան 28/11/2024 22:00 Հայոց առաջին լուսավորիչներ Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների տոնին Միածնաէջ Մայր Տաճարում կմատուցվի Սուրբ Պատարագ, դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը 28/11/2024 21:40 «Որքան ֆաշիստների օրակարգը սպասարկող մարշալ Պետենն է Ֆրանսիային խաղաղություն բերել, այնքան էլ Փաշինյանի ադրբեջանացման օրակարգն է խաղաղության»․ Էդուարդ Շարմազանովը՝ Ֆրանսիայի դեսպանին 28/11/2024 21:21 ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Մանուկյանը՝ կայծակնային շախմատի մրցաշարի հաղթող 28/11/2024 21:03 Փաշինյանը Սրբուհի Գալյանին ԱՄՆ է գործուղում, Անահիտ Ավանեսյանին՝ Ինդոնեզիա 28/11/2024 20:51 Պուտինը հայտնել է՝ գիշերը հրթիռներով ու ԱԹՍ-երով հարվածներ են հասցրել Ուկրաինային 28/11/2024 20:33 ՊԵԿ նոր նախագահը Փաշինյանին խոստացավ «հարկ վճարելու մշակույթը մոտեցնել պետականամետության կարևոր արժեքներին» 28/11/2024 20:23 Արսենյանը ՌԴ-ում Իրանի դեսպանի հետ է հանդիպել 28/11/2024 20:08 Աբովյանի, Հրազդանի, Վարդենիսի ճանապարհներին, Տաշիր-Գոգավան հատվածում, Վարդենյաց լեռնանցքում մերկասառույց է 28/11/2024 19:52 Ի՞նչ է դելիրիումը 28/11/2024 19:37 Ցանկանում են Արգենտինայից Հայաստան մսամթերք, կաթնամթերք ներմուծել 28/11/2024 19:28 Վրաստանը հետաձգում է ԵՄ-ին անդամակցելու գործընթացը, մինչև 2028 թվականը բանակցություններ չեն վարի 28/11/2024 19:15 Նայեք քարտեզին․ «Զանգեզուրի միջանցք» կոչվածի հենքն ու շարունակությունն է 28/11/2024 19:03 Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել Վրաստանի վերաբերյալ, պահանջել է նոր ընտրություններ անցկացնել, իսկ մի շարք քաղաքական գործիչների նկատմամբ՝ պատժամիջոցներ սահմանել 28/11/2024 18:48 Փորձել են 37 փաթեթ թմրամիջոց իրացնել 28/11/2024 18:33 «Ուկրաինան կվերամիավորվի Ռուսաստանին»․ Պատրիարք Կիրիլ 28/11/2024 18:18 Այս պայմաններում դժվար թե գտնվի մեկը, ով ուզենա դառնալ ԲԴԽ նախագահ և արժանանալ իմ ճակատագրին. Ռուբեն Վարդազարյան 28/11/2024 18:09 Պուտինը նշել է՝ ՀԱՊԿ-ը չէր կարող միջամտել Արցախում 44-օրյա պատերազմին 28/11/2024 17:57 Հայաստանը չի հայտարարել, որ ՀԱՊԿ-ից դուրս է գալիս, նշանակում է՝ կվերսկսի լիարժեք գործունեությունը Կազմակերպությունում․ Պուտին 28/11/2024 17:47 Յուրաքանչյուր երկիր ինքնուրույն է որոշում՝ ինչպես ապահովել իր անվտանգությունը․ Պուտինը՝ ՀԱՊԿ-ի վերաբերյալ Հայաստանի իշխանությունների դիրքորոշման մասին 28/11/2024 17:35 700 հայկական բեռնատար է կուտակվել Վերին Լարսի անցակետի մոտ 28/11/2024 17:20 Հաղորդում ներկայացվեց Գլխավոր դատախազություն և Քննչական Կոմիտե՝ Նիկոլ Փաշինյանի և Մհեր Գրիգորյանի նկատմամբ քրեական վարույթ հարուցելու պահանջով 28/11/2024 17:06 «Եթե խմբակցության անդամներից մեկը կարծիքներ է հայտնում, որոնք խմբակցության մոտեցմանը հակառակ են, իհարկե, պետք է քննարկման առարկա դառնա»․ Ռոբերտ Քոչարյանը՝ Գեղամ Նազարյանի մասին 28/11/2024 16:54 Իհարկե, տհաճ էր, լավ չէր, մանավանդ, որ իմ պաշտոնավարմանը 1 ամիս բան էր մնացել. Քոչարյանը՝ Մարտի 1-ի 10 զոհերի մասին 28/11/2024 16:46 Երբեք չեմ մտածել, որ մեկ դատական նիստի ժամանակ կարելի է այսքան օրենքի խախտում թույլ տալ. սա իրավաբանության խոշտանգում էր. Ռոբերտ Քոչարյան 28/11/2024 16:38 Հայաստանը բաց է համագործակցելու նրանց հետ, ովքեր անկեղծ շահագրգռված են կայուն խաղաղության հաստատմամբ. Հայկ Սարգսյան 28/11/2024 16:28 Ռոբերտ Քոչարյանին ու Յուրի Խաչատուրովին Մարտի 1-ի գործով նոր մեղադրանք ներկայացվեց

Տվյալ բաժնի վերջին նյութերը