21/12/2015 12:22
Հրանտ Մելքումյանը՝ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն
Շախմատի Հայաստանի հավաքականի անդամ Հրանտ Մելքումյանը դարձել է արագ շախմատի Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն:
Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ընթացող արագ շախմատի Եվրոպայի առաջնությունում Մելքումյանը 11 հնարավորից հավաքել է 9,5 միավոր և զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը:
Չեմպիոնի կոչումը նվաճել է Ռուսաստանի ներկայացուցիչ Իվան Պոպովը, իսկ Վադիմ Ռազինը դարձել է բրոնզե մեդալակիր:
Նշենք նաև, որ հայաստանի մյուս ներկայացուցիչներ Տիգրան Պետրոսյանը 6-րդ տեղում է, Սերգեյ Մովսիսյանը՝ 12-րդ, Զավեն Անդրիասյանը՝ 19-րդ, Գևորգ Հարությունյանը՝ 57-րդ, միջազգային վարպետ Դավիթ Գևորգյանը՝ 357-րդ:
Մրցաշարին մասնակցել է 695 շախմատիստ: