21/12/2015 17:52
Միսս-Տիեզերք-2015-ի ժամանակ հաղորդավարի սխալի պատճառով թագը հաղթողին չէ բաժին հասել
Լաս Վեգասում տեղի ունեցած «Միսս Տիեզերք-2015» մրցույթի ընթացքում հաղորդավար Սթիվ Հարվին շփոթվել ու հաղթող է հայտարարել Կոլումբիայի ներկայացուցիչ Արիադնա Գուտտյերեսին:
Իրականում մրցույթի հաղթող է ճանաչվել Ֆիլիպինների 26-ամյա ներկայացուցիչ Պիա Ալոնսո Վուրթցբախը:
Ինչպես հայտնում է «Ռիա Նովոստին»՝ երբ նախորդ տարվա գեղեցկուհին՝ կոլումբիացի Պաուլինա Վեգան թագը դրել է իր հայրենակցուհու գլխին, հաղորդավարը փորձել է շտկել թույլ տված սխալն ու հայտարարել է, որ հաղթողը Ֆիլիպինների ներկայացուցիչն է:
Ըստ որոշ տեղեկությունների՝ հաղթող գեղեցկուհին ոոմանտիկ հարաբերություններ ունի Ֆիլիպինների նախագահ Բենիգնո Ակինո 3-րդի հետ: