Ալմազյան.  Էմիր Կուստուրիցայի երևանյան համերգին ընդառաջ

22/12/2015 10:29

Ալմազյան. Էմիր Կուստուրիցայի երևանյան համերգին ընդառաջ


Դեկտեմբերի 25-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա սերբ հանրահայտ ռեժիսոր Էմիր Կուստուրիցայի և ТNSO նվագախմբի համերգը։ Կազմակերպիչներն են «Almazian Productions»-ը, «Mezzo Production»-ը և  «AnMart Productions»-ը՝ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։ Համերգը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին։
Aysor.am-ը զրուցեցինք Կուստուրիցայի երևանյան այցելության կազմակերպիչ Խաչատուր Ալմազյանի հետ, ով «Almazian Symphony» նվագախմբի հիմնադիրն է՝ սերբ թավջութակահարուհի Թամարա Սավիչի հետ միասին։



-Պարոն Ալմազյան, 2010թ. Դուք կազմակերպեցիք Էմիր Կուտուրիցայի առաջին այցելությունը Հայաստան՝ հանդես գալով նրա պրոդյուսերի դերում։

- Այո, երբ Հայաստանում հայտնի դարձավ, որ իմ «Almazian Symphony» նվագախումբը Էմիր Կուստուրիցայի հրավերով ելույթ է ունեցել նրա առաջին Кustendorf Film & Music Festival փառատոնի բացման արարողությանը, և երբ «Երևան» ամսագիրը հրապարակեց հարցազրույցն Էմիրի և ինձ հետ, ինձ զանգահարեցին Հայաստանի մշակույթի նախարարությունից՝ Էմիրի և ТNSO-ի համերգ կազմակերպելու խնդրանքով։

-Դա Ձեր առաջի՞ն պրոդյուսերական փորձն էր։

-Ոչ, բնականաբար։ Պրոդյուսերությունն սկսել եմ այն ժամանակ, երբ ստեղծում էի իմ կոլեկտիվը։ Քանի որ չէի ուզում որևէ մեկից կախված լինել և ուզում էի ինքս իրացնել իմ ստեղծագործական ծրագրերը, անել այնպես, ինչպես մտածում էի։ Հետագայում այդ փորձը թույլ տվեց ինձ նաև այլ նախագծեր իրականացնել։ Բայց Էմիր Կուստուրիցա արվեստագետի այցելությունը կազմակերպելն, իհարկե, ավելի քան լուրջ հայտ է։

- Դուք երկար տարիներ բարեկամություն եք անում Կուստուրիցայի հետ։ Արդյո՞ք այդ փաստը նշանակություն ունի Ձեր համատեղ նախագծերի իրականացման համար։

-Բնականաբար, տարիների մեր բարեկամությունը պիտի անդրադանար նաև մեր համատեղ ստեղծագործական ծրագրերի վրա։ Երբ բարեկամություն ես անում նման մեծության ստեղծագործողի հետ, բնականաբար՝ գիտես նրա նախապատվությունները, սերը, կամ՝ հակառակը, ինչ-որ բանի հանդեպ նրա բացասական վերաբերմունքը, դա օգնում է ամեն ինչ շատ ավելի ճիշտ կազմակերպել։

-Ի՞նչ տպավորություններ ունեցավ Կուստուրիցան Հայաստանից։

- Լավագույն։ Շատ մեծ տպավորություն ստացավ Փարաջանովի և Ցեղասպանության թանգարաններից։ Էմիրն ասաց, որ հիացած է սեփական պատմության հանդեպ հայերի վերաբերմունքից։

-Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկատվություն եղավ այն մասին, թե Էմիր Կուստուրիցայի և TNSO-ի համերգը կայանալու է նոյեմբերի 19-ին։ Ո՞րն էր օրը փոխելու պատճառը։

-Իրականում համերգը սկզբում նախատեսված էր հոկտեմբերի վերջին։ Ամսաթիվը փոխվեց չորս անգամ։ Ինչպես գիտեք, Էմիրն ավարտում է իր նոր ֆիլմի՝ «Ծիր կաթինի» նկարահանումները՝ Մոնիկա Բելուչիի գլխավոր դերակատարմամբ։ Նկարահանումների ժամանակացույցը հաճախ էր փոխվում և դա հիմնականում կախված է եղանակային պայմաններից, այլ ֆիլմերում նկարահանվող դերասանների զբաղվածությունից և այլն։ Տեղափոխվեց նրանց մոսկովյան համերգը, իսկ շրջագայությունը Լատինական Ամերիկա առհասարակ հանվեց։



-Տեղյակ ենք նաև, որ Ձեր նվագախումբը ձայնագրել է երաժշտություն «Ծիր կաթին» ֆիլմի համար։ Իսկ նկարահանումներին դուք նույնպե՞ս ներկա եք լինում։

-Շատ հաճախ լինում եմ։ Անսահման հետաքրքիր է տեսնել, թե ինչպես է ֆիլմ ստեղծվում։ Հատկապես, երբ աշխատում են Էմիրը և նման ֆանտաստիկ դերասանական կազմ։ Մոնիկայից բացի ֆիլմում ընդգրկված են հանճարեղ դերասան Միկի Մանոյլովիչը (կինոդիտողները նրան գիտեն նրա գլխավոր դերակատարումներով «Անդերգրաունդ» և «Հայրիկը գործուղման է» ֆիլմերում) և սերբ հիանալի երիտասարդ դերասանուհի Սլոբոդա Միչալովիչը։ Ի դեպ, ես նույնպես խաղում եմ այդ ֆիլմում, մեծ դեր չէ, բայց տեսարանները Մոնիկա Բելուչիի հետ են...

-Պարոն Ալմազյան, հարցազրույցներից մեկում ասել եք, թե կուզենայիք կազմակերպել ֆիլմի երևանյան պրեմիերան։

-Այն ժամանակ ասել էի՝ «կուզենայի», իսկ հիմա կարող եմ վստահաբար ասել, որ անպայման դա կանեմ։

-Ստեղծագործական ի՞նչ ծրագրեր ունեք գալիք տարվա համար։

-2016 թվականին, ֆիլմի երևանյան պրեմիերայից բացի, մենք ռուսաստանցի պրոդյուսեր Անետա Մարտիրոսյանի հետ համատեղ ծրագրում ենք Մոսկվայում կազմակերպել փառատոն և հրավիրել այս ժանրում ստեղծագործող առաջատար կատարողներին։ Անետա Մարտիրոսյանը Մոսկվայում, Բարվիխա մեծ համերգասրահում մեր դեբյուտի գլխավոր կազմակերպիչն էր։ Ի դեպ, ծրագրվում է երկրորդ ելույթը Մոսկվայում, Երաժշտության միջազգային տան մեծ սրահում։ Ուզում ենք հրավիրել Classical  Crossover  ժանրի բոլոր առաջատար կատարողներին: Մարտին ծրագրավորված է «Almazian symphony»-ի համերգը Երևանում, և այդ նախագիծը մենք անում ենք  «Mezzo production»-ի հետ միասին: Ուզում եմ կազմակերպել Էմիրի և նրա նվագախմբի համերգային շրջագայություն ԱՄԷ-ով։ Մի մեծ նախագիծ էլ կա, բայց առայժմ չէի ուզենա խոսել այդ մասին։ Վստահ եմ, սա հաճելի անակնկալ կլինի։

Նշենք, որ Խաչատուր Ալմազյանի կենսագրությունում հատուկ տեղ է զբաղեցնում համագործակցությունն Էմիր Կուստուրիցայի հետ։ Kustendorf Film & Music Festival -ում ելույթից հետո ռեժիսորն առաջարկել է նվագախմբին մասնակցել «Cool Water» («Սառը ջուր») կինոնկարի սաունդտրեկի ձայնագրությանը, որի համապրոդյուսերն է Ջոնի Դեպը (ներկա պահին ֆիլմի նկարահանումները հետաձգված են)։ «Երևան» ամսագրի 2008թ. սեպտեմբերյան համարը լույս է տեսել՝ շապիկին Կուստուրիցայի և Ալմազյանի նկարներով։ 2010թ. Խաչատուր Ալմազյանը կազմակերպեց Կուստուրիցայի և The No Smoking Orchestra-ի համերգը Երևանում։ «Almazian Symphony»-ն ձայնագրեց Կուստուրիցայի նոր ֆիլմի՝ «Ծիր կաթինի» (On The Milky Road) սաունդտրեկը. ֆիլմի գլխավոր դերում նկարահանվել է համաշխարհային կինոյի աստղ Մոնիկա Բելուչին։ Ֆիլմի պրեմիերան տեղի կունենա 2016թ. Կաննի փառատոնում։
 

Հեղինակ՝ Լիա Խոջոյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 13:37 Փաշինյանն ասում է՝ Հայաստանը գնում է ԵՄ, իսկ ԵՄ-ից չեն էլ ակնարկել, որ սպասում են. ոնց որ իմ կամ ձեր հարևաններն առանց մեզ որոշեն, որ իրենց աղջկան մեր տղաները պետք է ուզեն. Շարմազանով Այսօր, 13:32 Չնայած խոշտանգումներին և սպառնալիքներին՝ Արցախի ժողովրդի իրավունքների հարցը շատ կարևոր է նրա համար. Ռուբեն Վարդանյանի որդի Այսօր, 13:30 Հետհեղափոխական Հայաստանում բացառում եմ «սարքոցին». Կոտայքի մարզպետի աշխատակազմում 1մլդ 70մլն դրամի ընդհանուր առերևույթ խախտումներ են եղել Այսօր, 13:26 LIVE. ԱԺ ճեպազրույցներ Այսօր, 13:23 Խստորեն հետևելու ենք հացի արտադրությանն ու իրացմանը. ՍԱՏՄ Այսօր, 13:12 «Արբատ» կամավորական գումարտակի հիմնադիր Արմեն Սարգսյանը ողջ է, պայթյունից ծանր վիրավորվել է. ՏԱՍՍ Այսօր, 13:10 Ազգային ժողովում ստեղծվելու է Հայաստան-Սաուդյան Արաբիա բարեկամական խումբ Այսօր, 13:06 Եթե պարգևավճար չտար ինքն իրեն, կասեի՝ կեցցե՛ս, Գարի՛կ ջան, ինչպե՞ս ես կարողանում ամսական 200 հազար դրամով ապրել. Ռոմանոս Պետրոսյան Այսօր, 13:02 Տարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում Այսօր, 12:57 Համահայկական ձմեռային երկրորդ խաղեր. առաջին չեմպիոններն Աշոցքից են Այսօր, 12:32 Վրաերթ՝ Աշտարակում. 19-ամյա աղջիկը տեղափnխվել է հիվանդանոց Այսօր, 12:30 Ավտովթար՝ Կոտայքում․ «BMW X7»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառերին, հողաթմբին ու քարերին Այսօր, 12:25 Ստիպված ենք եղել «Հետք»-ին և նրա ինֆորմատոր՝ ՊՎԾ նախկին աշխատակցին դատի տալ. Ռոմանոս Պետրոսյան Այսօր, 12:14 Բանկային քարտերից հավելյալ գումարներ չեն գանձվում, հավանաբար, քաղաքացու մոտ գումար չի եղել, մի քանի օր հետո է փորձ արվել քաշել քարտից. Քաղաքապետարանի արձագանքը Այսօր, 11:55 Գլխավոր դատախազի հրամանով «պաշտոնից ազատում» տեսակի տույժ է նշանակվել դատախազի նկատմամբ Այսօր, 11:49 Հայկական իշխանությունները ունեն հեռանկարային մոտեցում՝ շրջելու Ադրբեջանի հետ թշնամության էջը. Մագդալենա Գրոնո Այսօր, 11:39 Դավիթ Խուդաթյանն աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալ Վարդան Կոստանյանին Այսօր, 11:37 Մետրոյում խուլիգանություն կատարողները եղել են օտարերկրացիներ. ձերբակալվել են սահմանը հատելիս Այսօր, 11:34 Ովքեր են Փաշինյանի հետ մեկնել ԱՄՆ Այսօր, 11:26 Քաղաքացին ահազանգում է՝ Թելսելը բանկային քարտից գումար է գանձել, բայց ինքը երեք օր ոչ տրանսպորտ է նստել, ոչ էլ տոմս է գնել․ Լուսանկար Այսօր, 11:17 LIVE. Անդրանիկ Թևանյանի ճեպազրույցը Այսօր, 11:03 ՊՆ ռազմաբժշկական ապահովման վարչության դաշտային շարժական հոսպիտալը մասնակցում է «Համատեղ լուծում-2025» բազմազգ զորավարժությանը․ Լուսանկարներ Այսօր, 10:59 Լոռիում օդն աղտոտող կայանքի գործունեությունը կասեցվել է Այսօր, 10:58 Քրեական ենթամշակույթ կրող խմբավորումն իրականացրել է դրամական միջոցների անօրինական հավաքագրում․ ՔԿ Այսօր, 10:55 Վերադարձ 100 դրամների համակարգ ուղղակի անհնարին է. Ավինյան Այսօր, 10:47 Պետության կողմից առաջին անգամ ներդրվել է ջրծաղիկի դեմ պատվաստումը Այսօր, 10:42 Նոր նշանակումներ՝ Մայր Աթոռում Այսօր, 10:28 Արտակարգ դեպք՝ մետրոյում, քաղաքացին ներսից միացրել է արգելակման ազդանշանը, գնացքը կանգնել է Այսօր, 10:24 Մենք իրավունք չունենք մոռանալու պատմությունը, մենք իրավունք չունենք թույլ տալու, որ այն խեղաթյուրվի. Գագիկ Ծառուկյան Այսօր, 10:22 Barerar.am հարթակի նախաձեռնությանը միանում են հանրահայտ մարդիկ Այսօր, 10:17 Վարորդներն անվճար են տեղափոխում քաղաքացիներին, 100 դրամներից հրաժարվում են. շարունակվում է տրանսպորտի թանկացման դեմ բոյկոտը Այսօր, 09:59 LIVE. Շարունակվում է տրանսպորտի թանկացման դեմ բոյկոտը Այսօր, 09:56 Հիմնանորոգվել է Մ-8, Վանաձոր - Դիլիջան ավտոճանապարհի մի հատվածը Այսօր, 09:52 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 10 ավտոմեքենա Այսօր, 09:49 Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզերում Այսօր, 09:47 ՆԳ նախարարն ու Չեխիայի դեսպանը պատրաստակամություն են հայտնել շարունակել ու ընդլայնել համագործակցությունը Այսօր, 09:44 Ս. Մակաբայեցիների` Եղիազար քահանայի, Շամունայի և նրա յոթ որդիների հիշատակության օրն է Այսօր, 09:40 «Սահմանազատման» շրջանակներում իշխանությունը Տավուշում ապատեղեկատվության մեծ դոզա է ներարկում․ Աբրահամյան Այսօր, 09:38 Փաշինյանը տիկնոջ հետ փետրվարի 3-7-ը կգտնվի ԱՄՆ-ում Այսօր, 09:29 Կան փակ ավտոճանապարհներ 02/02/2025 20:19 Ժողովրդի պահանջը մնում է նույնը՝ մեկ ուղևորության համար 100 դրամ. վաղվանից բոյկոտը ստանալու է մեծ ծավալներ. Հայկ Մարության (տեսանյութ) 02/02/2025 18:59 Երևանի դպրոցներից մեկում թուրքական քարոզչություն է անցկացվել Կարո Փայլանի մասնակցությամբ. Yerkir.am 02/02/2025 16:51 Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցները քվեարկություն են նախաձեռնել գործադուլին աջակցելու վերաբերյալ 02/02/2025 16:34 «Մտահոգիչ է». Ղարիբ Բաբայանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման վերաբերյալ ՄԻՊ-ը պարզաբանումներ կպահանջի իրավասու մարմիններից 02/02/2025 16:10 Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի մի քանի արտադրամասերում աշխատանքը կանգնած է 02/02/2025 15:10 Ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով, բայց տեղումներ կլինեն 02/02/2025 13:38 «Նա Հայաստանը տարել է դեպի կործանում, հանձնել է հայկական հողերը». Վարդան Օսկանյանը ամերիկահայերին կոչ է անում չհանդիպել Նիկոլ Փաշինյանին 02/02/2025 13:07 Արարատի մարզի տներից մեկում հայտնաբերվել է 6 ամսական երեխայի դի 02/02/2025 12:20 Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատողները շարունակում են գործադուլը (տեսանյութ) 02/02/2025 11:48 Ղարիբ Բաբայանի դեպքով բոլորին հստակ ուղերձ իջեցվեց, որ այսուհետ չի հանդուրժվելու Ադրբեջանի ու Թուրքիայի նկատմամբ սուր խոսքը. ԱԱԾ նախկին տնօրեն 02/02/2025 11:35 Երևանում փրկարարները կանխել են 65-ամյա քաղաքացու ինքնասպանության փորձը 02/02/2025 10:40 Հայաստանում գնալով փորձելու են արգելել բոլոր այն գործողությունները, որոնք հակասում են Թուրքիային ու Ադրբեջանին. դիմադրել է պետք. Վարուժան Գեղամյան 02/02/2025 10:25 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 13 ավտոմեքենա, 30 քաղաքացու ցուցաբերել օգնություն 02/02/2025 10:14 Բոլորը գիտեն, թե ով ով է, ինչ ճանապարհ է անցել ու ինչի շնորհիվ ուր է հասել. Ալեն Սիմոնյան 02/02/2025 10:06 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ, Լարսը բաց է 02/02/2025 01:55 Դատարանը մերժեց կալանքի միջնորդությունը․ Քաղաքացիները ծափողջույններով դիմավորեցին ազատ արձակված Ղարիբ Բաբայանին (Տեսանյութ) 02/02/2025 01:32 «Դժվար է իրավական առումով մեկնաբանել մի բան, որն իրավունքի հետ որևէ աղերս և կապ չունի»․ Ղարիբ Բաբայանի գործով դատական նիստն ավարտվեց (Տեսանյութ) 01/02/2025 23:57 Քննչական կոմիտեի տեքստը Հանրապետության հրապարակից տեսանյութի վերաբերյալ ամբողջությամբ անօրինական պրակտիկայի մասին է․ Դեռ մարդուն էլ ապօրինաբար կալանքի են տանում․ Թաթոյան 01/02/2025 23:46 Թող ոչ ոք հեքիաթներ չպատմի, թե դրանք Իրանի քաղաքացիներ էին․ Ղարիբ Բաբայանին դատելու փոխարեն, թող տեսանյութում երևացող ադրբեջանցիների դեմ քրեական հետապնդում սկսեն․ Արտակ Բեգլարյան 01/02/2025 23:25 Սկանդալային ձայնագրություն «Իմնեմնիմի»-ի գործով. «Հակակրանք ունեմ, ուզում եմ դատեմ». դատախազ Հայկ Հարությունյան 01/02/2025 22:06 Հայ մարդուն ուզում են կալանավորել, որ ձայն է բարձրացրել, թե մեր երկրում ադրբեջանցիները անարգել շրջում ու հայի արժանապատվությունը վիրավորող երգեր են երգում․ Վարուժան Գեղամյան 01/02/2025 21:37 Քաղաքական ուժերին, քաղհասարակությանը կոչ ենք անում արտահայտել դիրքորոշում․ Իրավապաշտպանները՝ ադրբեջանցիների դեմ անհանդուրժողականություն հրահրելու մեղադրանքով արցախցի գիտնականին կալանքի տանելու մասին 01/02/2025 21:17 Ծանոթացեք քաղաքապետարանի աշխատավարձերի սանդղակին 01/02/2025 20:51 «Որ ժամանակին սպառնալիքներ հնչեցնողների հետևից գնային, գուցե այսօր այս դեպքը տեղի չունենար»․ Գառնիկ Դանիելյանը՝ իր մեքենան հրկիզելու փորձի մասին 01/02/2025 20:31 Հանրապետության հրապարակում նկարահանված տեսանյութը տարածողին ձերբակալել են՝ մեղադրելով «ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն և թշնամանք հրահրելու» մեջ 01/02/2025 19:58 Մեր նկատմամբ իրականացվում է էթնիկ ինքնության ոչնչացման ծրագիր․ եթե պատիվ ու արժանապատվություն ունենք, պետք է ազատվենք այս խայտառակությունից․ Իշխան Սաղաթելյան 01/02/2025 19:33 Նիկոլ Փաշինյանը պայքարում է Հայաստանի Հանրապետության պետական և ազգային խորհրդանիշների դեմ․ Արմեն Աշոտյան 01/02/2025 19:06 1-ին տիպի դիաբետ․ Ովքեր են ռիսկի խմբում 01/02/2025 18:46 Պակիստանի վարչապետը Բելառուս է այցելելու, այսօր զրուցել է Լուկաշենկոյի հետ 01/02/2025 18:27 Հայ հոգևորականի սպանություն է տեղի ունեցել Լիբանանում․ նախնական տեղեկություններով՝ ավազակային հարձակման զոհ է դարձել 01/02/2025 18:12 Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցները շարունակում են գործադուլը․ պահանջներն անփոփոխ են 01/02/2025 18:00 Թալանել, ապա փորձել են այրել պատգամավոր Գառնիկ Դանիելյանի մեքենան. «Հրապարակ» (Տեսանյութ) 01/02/2025 17:43 Նիկոլը խոստովանեց, որ «Խաղաղության խաչմերուկը» իրականում պարտության փակուղի է․ Արմեն Աշոտյան 01/02/2025 17:32 Դիզվառելիք տեղափոխող բեռնատար է շրջվել Երևան-Գյումրի ավտոճանապարհին 01/02/2025 17:16 Իսրայելն այսօր 183 պաղեստինցու է ազատ արձակել 01/02/2025 16:57 Մահացել է Գերմանիայի նախկին նախագահ Հորսթ Քյոլերը 01/02/2025 16:41 «Քաղաքացիները իրենց մասնակցությունն են ունենում ապագա տասնամյակներում զարգացած հանրային տրանսպորտ ունենալու գործում»․ Ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար 01/02/2025 16:25 «Խորապես վիրավորում եք ﬔզ՝ որպես ցեղասպանությունը վերապրածների ժառանգների և աղավաղում եք պատմական իրականությունը»․ Բելգիայի հայերը՝ Փաշինյանին 01/02/2025 16:10 Քաղաքապետարանի վարչական աշխատողներին հրահանգել են երթևեկել տրանսպորտով և ընդդիմանալ բոյկոտին․ «Հայաքվե» 01/02/2025 15:57 Հայկական գինին իր որակով կարող է արժանի տեղ զբաղեցնել համաշխարհային շուկայում. Գևորգ Պապոյան 01/02/2025 15:49 Փետրվարի 6-ին սպասվում է թույլ ձյուն 01/02/2025 15:25 Ջերմուկում այսօր գեղեցիկ շոու է լինելու. Արայիկ Հարությունյան 01/02/2025 15:12 Քաղաքացիները շարունակում են 100 դրամ վճարել տրանսպորտի համար (Տեսանյութ) 01/02/2025 15:05 Շատ եմ ուզում, որ մարդիկ ոտքի կանգնեն ու Փաշինյանի հրաժարականը պահանջեն. նա բացահայտ թշնամական քարոզչություն է իրականացնում. Ժաննա Ալեքսանյան (Տեսանյութ) 01/02/2025 14:46 ԶՊՄԿ-ի ղեկավարությունն արդեն անցել է ահաբեկչական մեթոդների, մեզ սպառնում են անընդհատ․ աշխատակից 01/02/2025 14:42 Ողբերգական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. բժիշկներին չի հաջողվել փրկել 20-ամյա ուղևորի կյանքը 01/02/2025 14:38 Փաշինյանը կնոջ հետ է մեկնել Վաշինգտոն. այսօր Աննա Հակոբյանի ծննդյան օրն է (Տեսանյութ) 01/02/2025 14:24 Մեր բանակի ատամները թափվելու են, քանի սրանք իշխանության են. Գեղամ Մանուկյան (Տեսանյութ) 01/02/2025 14:11 Հայերի հասցեին սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցրած տրանսգենդեր «Ռիժուլյա»-ն կալանավորվել է 01/02/2025 13:44 Հայաստանում կանցկացվի Դատավորների եվրոպական միության ամենամյա ժողովը 01/02/2025 13:26 Սյունիքում երիտասարդներին մոտիվացրել են, որ դառնան պարեկ (տեսանյութ) 01/02/2025 13:00 «Ժպտալով վճարում ենք 100 դրամ». Հայկ Մարությանը շարունակում է տրանսպորտի թանկացման դեմ ակցիան (տեսանյութ) 01/02/2025 12:35 Ռուբեն Վարդանյանն այն մարդն է, որից ամենաշատն են վախենում. Ալիևին անհրաժեշտ է այս պատմական դատավարությունը՝ անկախ Լեռնային Ղարաբաղի էջը շրջելու համար. Le Parisien 01/02/2025 12:26 Ծանրորդ Սամվել Գասպարյանը նշանակվել է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար 01/02/2025 12:15 Հանրապետության հրապարակից աղմկահարույց տեսանյութը հրապարակողի մասով ԱԱԾ-ն հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտե 01/02/2025 12:04 Ավագանու անդամներն ու քաղաքացիները շարունակում են անվճար երթևեկել տրանսպորտով՝ բոյկոտելով թանկացումը 01/02/2025 11:42 Լիտվան պատրաստակամ է աջակցել ՀՀ-ին ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման երկխոսության գործընթացում 01/02/2025 11:16 Նեո ընձառյուծը՝ ձյունառատ «Խոսրովի անտառ» պետական արգելոցում 01/02/2025 10:54 Բոլորս բոյկոտում ենք անհիմն թանկացումը. Հայկ Մարությանը 100 դրամ վճարեց տրանսպորտի համար (Տեսանյութ) 01/02/2025 10:32 Ավտոմեքենա է այրվել

Տվյալ բաժնի վերջին նյութերը