Գագիկ Սուրենյանը՝ հանրապետությունում և անձնական կյանքում տիրող «ջերմաստիճանի» մասին

22/12/2015 19:47

Գագիկ Սուրենյանը՝ հանրապետությունում և անձնական կյանքում տիրող «ջերմաստիճանի» մասին


Ինչ-ինչ, բայց եղանակի տեսության հաղորդման ժամանակ հեռուստաալիքը ոչ-ոք չի փոխում: Անձրև, թե արև՝ հետաքրքրում է բոլորին, հատկապես, երբ տեղեկացնողը հավաստի տվյալներով, ժպտադեմ Գագիկ Սուրենյանն է՝ ՏԿԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալը: Aysor.am-ը հյուրընկալել է վերջինիս՝ զրուցելով ոչ միայն հանրապետությունում, այլև՝ նրա կյանքում տիրող «եղանակային պայմաններից»:

-Պարոն Սուրենյան, քանի որ արդեն մոտենում ենք տարեսկզբին՝ հետաքրքիր է, ինչպիսի՞ն կլինի 2016 թվականի ձմեռը Հայաստանում:

-Ինչպես և կանխատեսված է, 2016-ի հունվար և փետրվար ամիսներին օդի ջերմաստիճանը նորմայից բարձր է լինելու 1-2 աստիճանով, այսինքն՝ սպասվում է միջինից տաք ձմեռ: Սակայն դա չի նշանակում, որ ողջ ձմռան ընթացքում գարնանային եղանակ է լինելու՝ ինչպես այսօր: Ձմեռն առանձին օրերին կհիշեցնի, որ ձմեռ է. կլինեն և՛ օդի ջերմաստիճանի անկումներ, և՛ ձյուն:

-Ի դեպ, դեկտեմբերի 31-ը ձյունառատ կլինի՞:

-Քանի որ մեր ստույգ կանխատեսումները 5 օրվա վաղօրոքությամբ են, ստույգ չեմ կարող ասել՝ Ամանօրին ձյուն կլինի՞, թե ոչ:

-Առհասարակ, 2016 թվականի համար, թեկուզև ընդհանուր կանխատեսումներ արդեն իսկ կարելի՞ է անել:

-Ճիշտն ասած՝ 2016թ-ի կանխատեսումներն արված են միայն ձմռան համար, իսկ գարունը կներկայացվի փետրվարի վերջին, սպասվող ամառը՝ մայիսի վերջին:

-Ձմռան եղանակին ջերմաստիճանի բարձրացումը շատերին վախեցնում է, քանի որ այն կապում են հնարավոր սպասվող աղետների հետ: Տեղի՞ն է նման մտավախությունը:

-Ո՛չ, տեղին չէ, քանի որ մթնոլորտը միշտ գտնվում է շարժի մեջ, գոյություն ունեն օդային հոսանքներ և պայմանավորված, թե ինչ օդային հոսանք է ներթափանցում մեր երկիր, ջերմաստիճանը կարող է բարձրանալ կամ իջնել:

-Դուք այն մասնագետներից եք, ում խոսքին հեռուստադիտողը անվերապահորեն հավատում է: Ի՞նչ եք կարծում, դրան ավելի շատ Ձեր հայտնիությո՞ւնն է նպաստում…

-(Ժպտում է) հայտնիությունը այստեղ կապ չունի, դա կապված է ՏԿԱԻՆ հիդրոմետ ծառայության օպերատիվ և ճիշտ աշխատանքի հետ, մենք աշխատում ենք առաջինը մեր ժողովրդի համար, փորձում ենք ազգաբնակչությանը ապահովել ստույգ ինֆորմացիայով:

-Պարոն Սուրենյան, վերջերս Ձեզ հանդիպում ենք նաև «Շանթ» հեռուստաընկերությունում՝ եղանակի տեսության մեկնաբանի կարգավիճակում: Դա Ձե՞ր ցանկությունն էր, թե՞ պարզապես համաձայնեցիք առաջարկին:

-Դա եղել է իմ ցանկությամբ. հիմնական նպատակն այն է, որ ազգաբնակչությունը ինֆորմացիան լսի մասնագետից, այլ ոչ թե ոլորտի հետ ընդանրապես կապ չունեցող երգիչ-երգչուհիներից, դերասաններից, ինչին մենք հաճախ ականատես ենք լինում:

-Եթե չեմ սխալվում, հանդես եք գալիս նաև որպես «Օֆելյա» ֆիլմի պրոդյուսեր:

-Այո:

-Ինչպե՞ս ծնվեց նման որոշման գաղափարը, մի փոքր կմանրամասնե՞ք:

-Օֆելյա Համբարձումյանն իմ մտերիմ ընկերն է, իմ ամենասիրած երգչուհին, և ընդհանարպես, մեր բոլոր ժամանակների ժողովրդական և գուսանական երգերի ամենաքնարական կատարողը, հայ երգի թագուհին: Ընկերս ռեժիսոր է և նույնպես երգչուհու մեծ երկրպագուն: Ես նրան ծանոթացրել եմ երգչուհու հետ, երգչուհին վստահել է ռեժիսորին և ֆիլմը նկարահանվել է (ժպտում է):

-Ինչպե՞ս իր մասին ֆիլմն ընդունեց երգչուհին, կիսվե՞լ է Ձեզ հետ իր տպավորություններով:

-Ընդունեց մեծ հուզմունքով և երախտապարտությամբ: Հուզված էին բոլորը, որովհետև այդ ֆիլմը արտացոլում է նրա ողջ կյանքը:

-«Օֆելյա»-ն արդեն մեծ էկրան բարձրացել է, իսկ ե՞րբ հեռուստադիտողը հնարավորություն կունենա ֆիլմը տեսնել էկրաններին:

-Շատ շուտով:

-Լսել եմ, որ երիատասրդ շատ աղջիկներ եղանակի տեսությանը հետևում են հատուկ Ձեր պատճառով ու հենց նրանց հավանաբար կհետաքրքրի՝ ի՞նչ եղանակ է Գագիկ Սուրենյանի կյանքում:

-(Ժպտում է) ինչպես մթնոլորտում, այնպես էլ իմ կյանքում, եղանակները տարբեր են. դա կախված է օրվա իրադրությունից:

-Մարդիկ սիրում են որոշակի տեղեկություններ իմանալ այն մարդու մասին, ում ճանաչում են՝ թեկուզև էկրանից: Կպատմե՞ք մեզ Ձեր ընտանիքի մասին:

-Ամուսնացած եմ, ունեմ երկու հրաշք դուստր, ովքեր իմ ամենօրյա հոգևոր սնունդն են և հոգու ջերմությունը:

-Ձեր բնագավառի՞ց է Ձեր կինը:

- Կինս և՛ բակալավրիատը, և՛ մագիստատուրան սովորել է ինձ հետ: Միասին էլ աշխատում ենք արդեն 10 տարի:

-Ի՞նչ տարիքի են Ձեր փոքրիկները:

- Հինգ և երեք տարեկան են:

-Ի՞նչ նախասիրություններ, հետաքրքրություններ ունեք:

-Իմ տարերքը բնությունն է, ավելի կոնկրետ՝ լեռները: Ես պաշտում եմ լեռները, եթե գոնե 1 օր ազատ ժամանակ եմ ունենում,  լեռներում եմ՝ լինի դա ամառ, թե ձմեռ: Իսկ ամռանն օրերով իմ վրանով ապրում եմ լեռներում: Պատկերացնո՞ւմ եք, նույնիսկ դրախտն եմ տեսել. Գեղամա լեռների մարգագետնային մասը, Ակնա լիճը՝ 3030 մետր բարձրության վրա: Ես այնտեղ հաճախ եմ լինում, ամռանը 7 օրով մնում եմ:

- Ընտանիքի անդամները չե՞ն դժգոհում Ձեր հաճախակի բացակայությունից:

- Դժգոհում են, սակայն համակերպվել են (ժպտում է): Հասկանում են, որ ես առանց լեռների ու բնության ապրել չեմ կարող:

-Խստապահա՞նջ եք երկրորդ կես ընտրելու հարցում: Ինչպիսի՞ն է նա:

-Դե, ինչպես ասացի՝ երկրորդ կեսիս արդեն ընտրել եմ: Նա բնական է, պարզ և համեստ, որը, ըստ իս, մարդկային ամենաբարձր գնահատականն է:

-Խանդո՞տ եք բնավորությամբ:

-Ո՛չ:

-Ավանդապա՞հ եք:

-Ո՛չ:

- Ծնունդով Երևանի՞ց եք:

- Այո, Երևանից եմ, բայց մանուկ ժամանակ հաճախ եմ եղել գյուղում և հիմա էլ լինում եմ: Մայրս Կոշ գյուղից է:

-Եթե չեմ սխալվում, նաև դասավանդում եք ԵՊՀ-ում:

-Այո, 2012թ-ին ԵՊՀ-ի Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի կողմից ստացել եմ դասախոսություններ կարդալու առաջարկ, սիրով ընդունել եմ և մինչև օրս դասախոսում եմ ջրաօդերևութաբանության ամբիոնում, որտեղ ես սովորել և պաշտպանել եմ իմ թեկնածուական ատենախոսությունը:

-Հետաքրքիր է, սերը Ձեր մասնագիտության նկատմամբ որտեղի՞ց է առաջացել: Գուցե ընտանիքի՞ց:

-Ոչ, մեր ընտանիքի, բարեկամների մեջ ընդհանրապես իմ մասնագիտության հետ կապ ունեցող մարդ չկա: Մասնագիտությանս նկատմամբ սերը եղել է բնատուր, ես հիշում եմ, փոքր ժամանակ, երբ ամպորպ էր լինում, հետևում էի ամպրոպի ամբողջ պրոցեսին ու անդադար մտածում՝ ինչի՞ց է լինում կայծակը: Երբ 6-րդ դասարանում էի, աշխարհագրության ուսուցչուհուս խնդրեցի, որպեսզի ինձ համար գտնի օդերևութաբանության գիրք: Ու նա գտավ այդ գիրքը: Իսկ այ 8-րդ դասարանում ես գտա Հայպետհիդրոմետը, եկա և խնդրեցի, որ ինձ սովորեցնեն, թե ինչպես է կանխատեսվում եղանակը (ժպտում է): Ինձ ընդունեցին, ու այդ օրվանից ես ամեն շաբաթ Հայպետհիդրոմետ էի գալիս, մինչև ընդունվեցի ԵՊՀ աշխարհագրության ֆակուլտետի օդերևութաբանության բաժինը: Արդեն 1-ին կուսից ինձ հրավիրեցին աշխատանքի:

-Էկրաններից միշտ ժպտերես ու բարձր տրամադրությամբ մարդու տպավորություն եք թողնում, բայց կյանքում խստապահանջ եք երևում:

-Կյանքում ոչ միշտ եմ ժպտերես, երբեմն ագրեսիվ եմ, շուտ բռնկվում եմ (ժպտում է):

-Եվ ի՞նչն է առավել շատ նպաստում նման իրավիճակներին:

-Մարդկանց անպատասխանատվությունը, սուտը, ինքնասիրահարված լինելը:

-Ընկերասե՞ր եք:

-Ընկերասեր եմ և հաճախ լսում եմ Ջիվանու «Ընկեր» երգը: Ինչպես ասում է մեծն Ջիվանին, «Բարի, գեղեցիկ, հավատարիմ ընկերը մարդու, փայլեցնում է արևի պես պատկերը մարդու»:

-Եվ ո՞վ է Ձեր ամենամտերիմ ընկերը:

-Հայկ Վարդանյանը՝ «Օֆելյա» ֆիլմի ռեժիսորը:

-Շուտով Ամանորն է, ինչպե՞ս եք պատրաստվում այն անցկացնել:

-Հունվարի 1-ը կանցկացնեմ ընտանիքիս հետ՝ տանը, իսկ հունվարի 2-ից որոշել եմ գնալ լեռներ: Առավել հստակ՝ Արագած լեռ, մի քանի օր կմնամ: Ինչպես նշեցի, ես լեռներից հսկայական դրական էներգիա եմ ստանում, որն ինձ օգնում է ապրել և աշխատել:

-Պարոն Սուրենյան, Ձեր ջերմ շնորհավորանքներից, կարծում եմ, մեր ընթերցողը չի հրաժարվի:

-Մաղթում եմ, որ անկախ դրսում տիրող եղանակից, բոլորի հոգիները լցված լինեն արևի անսպառ լույսով ու ջերմությամբ: Թող բոլորը ներողամիտ լինեն միմյանց նկատմամբ:

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 21:39 Վանաձորի գազալցակայաններից մեկում տեղի ունեցած պայթյունից տուժած կա, վիճակը կայուն ծանր է Այսօր, 21:25 Բորելը հայտարարել է՝ հեռանում է հիասթափված․ իրենց այդպես էլ չհաջողվեց դադարեցնել արյունահեղությունը Գազայի հատվածում Այսօր, 21:03 Միջոցներ կձեռնարկենք ԵՄ պատվիրակության ղեկավարի և մյուս դեսպանների դեմ, եթե չփոխեն իրենց հռետորաբանությունը․ Կոբախիձե Այսօր, 20:49 Վանաձորի գազալցակայաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն Այսօր, 20:35 Աշոցքի, Ամասիայի ճանապարհներին մերկասառույց է Այսօր, 20:21 Կատարվեց Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների նախատոնակը, դուրս բերվեցին սրբերի մասունքները Այսօր, 20:02 «Քննարկվել են գաղափարախոսական բնույթի հարցեր»․ ՔՊ-ն՝ Նիկոլ Փաշինյանի հետ այսօրվա հանդիպման մասին Այսօր, 19:41 Լեհաստանն ու ՆԱՏՕ-ն զորավարժություններ են սկսել Ռուսաստանի սահմանի մոտ Այսօր, 19:26 Բեյկերի կիստա. Առաջացման պատճառները, բարդություններն ու բուժումը Այսօր, 19:07 Նոյեմբերի 15-ից մարտի 31-ը կարգելվի ձմեռային անվադողեր չունեցող մեքենաների շահագործումը, իսկ հունիսին, հուլիսին, օգոստոսին՝ բութակային հակասահքային անվադողերով մեքենաներինը․ ՆԳՆ Այսօր, 18:50 Վերին Լարսի անցակետը մարդատար մեքենաների համար բացվեց Այսօր, 18:34 «Որոշում կայացրեցի ավարտել արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնում իմ աշխատանքները»․ Կարեն Կարապետյան Այսօր, 18:22 Երթևեկության կազմակերպման փոփոխության փորձարկում՝ Մաշտոցի պողոտայի և Ամիրյան փողոցի խաչմերուկում Այսօր, 18:09 Գյումրու շուկայից 45 հատ սիգ են առգրավել Այսօր, 17:56 Նարեկ Զեյնալյանի մանդատը՝ Ալեքսանդր Մելսիկի Ավետիսյանին Այսօր, 17:46 «Կարևոր է հստակ ձևակերպել, թե ինչ նկատի ունենք արդարություն և արդարադատություն ասելով»․ Փաշինյանը՝ ՔԿ նոր ղեկավարին Այսօր, 17:30 Պոլինա Կոբակը և Արփինե Գրիգորյանը՝ Հայաստանի կանանց առաջնության առաջատարներ Այսօր, 17:15 «Անդրկովկասի երկրները պետք է ուշադիր ու զգույշ լինեն»․ Գալուզին Այսօր, 16:58 Սրբազան Պայքարը շարունակվելու է մինչև հաղթական ավարտ. Եվ այն չի ուշանալու․ Բագրատ Սրբազան Այսօր, 16:44 Ռուսաստանի դեսպանը ՊՆ-ում էր․ ներկայացրել է ՀՀ-ում ՌԴ դեսպանության պաշտպանության հարցերով նորանշանակ կցորդ, գնդապետ Ալեքսանդր Գորյանովին Այսօր, 16:38 Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը 20 օրով կգործուղվի ԱՄՆ և Ֆրանսիա Այսօր, 16:28 Եղիշե Կիրակոսյանը Հաագայում կմասնակցի Հռոմի կանոնադրության մասնակից երկրների վեհաժողովի 23-րդ նստաշրջանին Այսօր, 16:20 Արամ Առաջինի երախտիքի նամակը՝ Գագիկ Ծառուկյանին (Տեսանյութ) Այսօր, 16:12 Թեհրանը կոչ է անում համատեղ վճռական գործողություններ ձեռնարկել Սիրիայում զինված խմբավորումների դեմ Այսօր, 16:06 Երբ գալիս եմ Երևան, հպարտություն եմ ապրում` տեսնելով Իսակովի և Բաղրամյան պողոտաները․ Գալուզին Այսօր, 16:01 ԱՊՀ հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի նիստում ներկայացվել են մրցակցության ոլորտի նշանակալի իրադարձությունները Այսօր, 15:54 Սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Այսօր, 15:47 ՀՀ-ում իրավահավասարության ոլորտում խնդիրները կարծրատիպային մոտեցումների արդյունք են․ ՄԻՊ Այսօր, 15:44 ՀՀ քաղաքացիության ձեռքբերումը որևէ կերպ չի անդրադառնում Արցախ վերադարձի իրավունքի վրա. ՆԳ փոխնախարար (Տեսանյութ) Այսօր, 15:38 Արցախցին մտահոգ է, մտածում է` ՀՀ քաղաքացիություն ստանալու պարագայում զրկվելու է Արցախ վերադարձի հնարավոր իրավունքի իրացումից. Արցախի ՄԻՊ (Տեսանյութ) Այսօր, 15:24 Աշխատում ենք «3+3» հարթակը լիարժեք կազմակերպության վերածելու ուղղությամբ. ՌԴ ԱԳՆ Այսօր, 15:18 Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեորեն պատժելի է. ՆԳՆ Այսօր, 15:07 Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ղազախստանի Մաժլիսի Ղազախստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարին. անդրադարձել են «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին Այսօր, 14:57 Միրզոյանը Ֆինլանդիայի խորհրդարանի ղեկավարին ներկայացրել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանազատման և խաղաղության պայմանագրի կնքման ուղղությամբ աշխատանքները Այսօր, 14:48 ՌԴ-ն հավատարիմ է ՀՀ-ի հետ պայմանավորվածություններին, չի հրաժարվում ռազմաքաղաքական պարտավորությունից. Գալուզին Այսօր, 14:36 Ադրբեջանը լուրջ խնդիրներ ունի. եթե գոնե մի քանի տարի կարողանանք դիմադրել, սեփական ժողովուրդը կսրբի Ալիևին. «Հայաքվե» Այսօր, 14:13 «Թմրամիջոցները չարիք են, որոնց դեմ պետք է միասին պայքարենք»․ ՀՀԿ ԵԿ-ն ակցիա է կազմակերպել Այսօր, 13:57 Հալեպի շրջանում ռազմական գործողությունների հետևանքով ՀՀ քաղաքացիներ չեն տուժել․ ԱԳՆ Այսօր, 13:55 Երևանում փոփոխվել է ձմեռային լուսավորության ժամանակացույցը Այսօր, 13:40 Իրանական բեռնատարը Ոստան գյուղում կոտրել է գազախողովակներն ու սյուները. վնասվել է «Toyota»-ն Այսօր, 13:26 Կանցկացվի «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն» մրցույթը Այսօր, 13:20 Հայաստանի պատվիրակությունը մասնակցել է Քիմիական զենքի արգելման կոնվենցիային անդամակցող երկրների 29-րդ համաժողովին Այսօր, 13:16 «Անգելա, խնդրում եմ, ների՛ր ինձ». Պուտինը ևս մեկ անգամ ներողություն է խնդրել Մերկելից` շան հետ կապված միջադեպի համար Այսօր, 13:05 MAN ավտոբուսի վարորդը, ով վարել է հանդիպակաց գոտիով, ազատվել է աշխատանքից (Տեսանյութ) Այսօր, 12:58 ԳՇ պետի տեղակալն Իտալիայում քննարկել է պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցության զարգացմանն ու խորացմանը վերաբերող հարցեր Այսօր, 12:49 ՀՀ կառավարությունը, չնայած առկա մարտահրավերներին, շարունակում է ժողովրդավարական բարեփոխումները. Միրզոյանը Ֆինլանդիայի ԱԳՆ-ում մասնակցել է կլոր-սեղան քննարկման Այսօր, 12:33 Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերը ոտքի վրա 10 րոպեանոց շփում են ունեցել (Տեսանյութ) Այսօր, 12:26 Ես ականատես եմ, թե ինչպես են միջուկային տեխնոլոգիաները հեղափոխություն բերում առողջապահության ոլորտում. Ավանեսյան Այսօր, 12:14 Սիրիական բանակը հակահարձակում է սկսել Հալեպի մոտ Այսօր, 12:08 Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 119 դեպք. գրանցվել` 16 ավտովթար. վիրավորվել է 20 մարդ Այսօր, 11:55 Տավուշում նախատեսվում է 2025-ին սերմնավորել 1410 գլուխ կով Այսօր, 11:52 Վանաձորում թալանել են «Շառլ Ազնավուրի» անվան մշակույթի պալատը Այսօր, 11:48 «Ցանկացած պահի պատրաստ ենք հակառակորդի հերն անիծել». Սասուն Միքայելյանն այցելել է դիրքեր (Տեսանյութ) Այսօր, 11:42 23 փաթեթ «Մարիխուանա»՝ իրացման նպատակով․ ևս մեկ անձի է մեղադրանք ներկայացվել Այսօր, 11:37 Ռոբերտ Քոչարյանի ձևակերպումը բոլոր հաջողությունների հիմքում էր՝ «Կազմակերպված պետություն». իշխանության կողմից ստեղծվող քաոսի, խառնաշփոթի միակ հակաթույնը հստակությունն է. Վահե Հովհաննիսյան Այսօր, 11:32 Բարձր եմ գնահատում Հայաստանի և Ուրուգվայի միջև պատմականորեն ձևավորված բարեկամական հարաբերությունները. ՀՀ վարչապետ Այսօր, 11:22 Ամերիաբանկը Euromoney ամսագրի կողմից ճանաչվել է Հայաստանի լավագույն բանկն Անշարժ գույքի ձեռքբերման ոլորտում Այսօր, 11:14 Հետաքրքիր կրկեսային շոու Christmas Story («Սուրբ Ծննդյան պատմությունը») Երևանում. փրկիր տոնը կախարդական հեքիաթի հերոսների հետ միասին Այսօր, 11:01 Վահագ Ռաշի նոր տեսահոլովակը՝ «Լռե» (Տեսանյութ) Այսօր, 10:56 Ռուսաստանի պաշտպանության նախարար Բելոուսովը ժամանել է Հյուսիսային Կորեա Այսօր, 10:51 Բախվել են «Dodge»-ը, «Mercedes»-ը, «Mazda»-ն և «Opel»-ը. վարորդներից մեկի վկայականը եղել է կասեցված Այսօր, 10:45 Անահիտ Մանասյանը քննարկել է մարդու իրավունքների պաշտպանության և գենդերային հավասարության հարցեր՝ Գերմանիայի գործընկերների հետ Այսօր, 10:37 Սերգեյ Սմբատյանը Կանադայում կղեկավարի Օնտարիոյի ֆիլհարմոնիկ նվագախումբը Այսօր, 10:33 Վրաստանում ՆԳՆ հատուկջոկատայինների և ցուցարարների բախումից տուժել է ՆԳՆ 32 աշխատակից, ձերբակալվել՝ 43 ցուցարար Այսօր, 10:26 Մարզերում և Երևանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Այսօր, 10:10 Մասիսում «Վեոլիա ջուր» ընկերության աշխատակիցը վրաերթի է ենթարկել 15-ամյա տղայի Այսօր, 10:00 Ձյան առատ տեղումների հետևանքով արգելափակված 37 մեքենա է դուրս բերվել Այսօր, 09:45 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է Այսօր, 09:37 ՀՀ-ում փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ կան, Գորիսում մառախուղ է Այսօր, 08:53 «Ժողովուրդ». Նոր պաշտոնանկություններ են սպասվում Այսօր, 08:49 «Հրապարակ». Ինչու է Փաշինյանը խնդրել, որ ԵԱՏՄ նիստն անցկացվի ոչ թե Երևանում, այլ՝ Ռուսաստանում Այսօր, 08:48 «Ժողովուրդ». Վահե Ղալումյանի հորաքրոջ որդի Արթուր Աթաբեկյանը երկրորդ անգամ չի ընտրվել ԲԴԽ նախագահ Այսօր, 08:46 «Հրապարակ». Իշխանությունը հանրությանը զբաղեցնում է շոուներով Այսօր, 08:44 «Ժողովուրդ». Գնել Սանոսյանը քաոսային կառավարությունից հանգստանալու նպատակով մեկնել է Աբու Դաբի Այսօր, 08:42 «Հրապարակ». Ինչի համար է Արևմուտքն աջակցում ոստիկանությանը Այսօր, 08:41 «Ժողովուրդ». Ով է ՆԳ նախարարի նորանշանակ տեղակալ Արմեն Ղազարյանը և ինչ ունեցվածք ունի Այսօր, 08:35 «Հրապարակ». Փաշինյանի իշխանությունում կարելի է կոռուպցիոն գործարքի գնալ և պատժվել սիմվոլիկ տուգանքով 28/11/2024 22:39 «Դիմում եմ գրել»․ Դերասան Գնել Սարգսյանն այլևս ՔՊ անդամ չէ 28/11/2024 22:21 Եթե վարչապետն ինձ խնդրեր մանդատը դնել, 5 րոպե էլ չէի մտածի, կդնեի. ՔՊ-ական Գագիկ Մելքոնյան 28/11/2024 22:00 Հայոց առաջին լուսավորիչներ Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների տոնին Միածնաէջ Մայր Տաճարում կմատուցվի Սուրբ Պատարագ, դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը 28/11/2024 21:40 «Որքան ֆաշիստների օրակարգը սպասարկող մարշալ Պետենն է Ֆրանսիային խաղաղություն բերել, այնքան էլ Փաշինյանի ադրբեջանացման օրակարգն է խաղաղության»․ Էդուարդ Շարմազանովը՝ Ֆրանսիայի դեսպանին 28/11/2024 21:21 ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Մանուկյանը՝ կայծակնային շախմատի մրցաշարի հաղթող 28/11/2024 21:03 Փաշինյանը Սրբուհի Գալյանին ԱՄՆ է գործուղում, Անահիտ Ավանեսյանին՝ Ինդոնեզիա 28/11/2024 20:51 Պուտինը հայտնել է՝ գիշերը հրթիռներով ու ԱԹՍ-երով հարվածներ են հասցրել Ուկրաինային 28/11/2024 20:33 ՊԵԿ նոր նախագահը Փաշինյանին խոստացավ «հարկ վճարելու մշակույթը մոտեցնել պետականամետության կարևոր արժեքներին» 28/11/2024 20:23 Արսենյանը ՌԴ-ում Իրանի դեսպանի հետ է հանդիպել 28/11/2024 20:08 Աբովյանի, Հրազդանի, Վարդենիսի ճանապարհներին, Տաշիր-Գոգավան հատվածում, Վարդենյաց լեռնանցքում մերկասառույց է 28/11/2024 19:52 Ի՞նչ է դելիրիումը 28/11/2024 19:37 Ցանկանում են Արգենտինայից Հայաստան մսամթերք, կաթնամթերք ներմուծել 28/11/2024 19:28 Վրաստանը հետաձգում է ԵՄ-ին անդամակցելու գործընթացը, մինչև 2028 թվականը բանակցություններ չեն վարի 28/11/2024 19:15 Նայեք քարտեզին․ «Զանգեզուրի միջանցք» կոչվածի հենքն ու շարունակությունն է 28/11/2024 19:03 Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել Վրաստանի վերաբերյալ, պահանջել է նոր ընտրություններ անցկացնել, իսկ մի շարք քաղաքական գործիչների նկատմամբ՝ պատժամիջոցներ սահմանել 28/11/2024 18:48 Փորձել են 37 փաթեթ թմրամիջոց իրացնել 28/11/2024 18:33 «Ուկրաինան կվերամիավորվի Ռուսաստանին»․ Պատրիարք Կիրիլ 28/11/2024 18:18 Այս պայմաններում դժվար թե գտնվի մեկը, ով ուզենա դառնալ ԲԴԽ նախագահ և արժանանալ իմ ճակատագրին. Ռուբեն Վարդազարյան 28/11/2024 18:09 Պուտինը նշել է՝ ՀԱՊԿ-ը չէր կարող միջամտել Արցախում 44-օրյա պատերազմին 28/11/2024 17:57 Հայաստանը չի հայտարարել, որ ՀԱՊԿ-ից դուրս է գալիս, նշանակում է՝ կվերսկսի լիարժեք գործունեությունը Կազմակերպությունում․ Պուտին 28/11/2024 17:47 Յուրաքանչյուր երկիր ինքնուրույն է որոշում՝ ինչպես ապահովել իր անվտանգությունը․ Պուտինը՝ ՀԱՊԿ-ի վերաբերյալ Հայաստանի իշխանությունների դիրքորոշման մասին 28/11/2024 17:35 700 հայկական բեռնատար է կուտակվել Վերին Լարսի անցակետի մոտ 28/11/2024 17:20 Հաղորդում ներկայացվեց Գլխավոր դատախազություն և Քննչական Կոմիտե՝ Նիկոլ Փաշինյանի և Մհեր Գրիգորյանի նկատմամբ քրեական վարույթ հարուցելու պահանջով

Տվյալ բաժնի վերջին նյութերը