22/12/2015 11:15
Իսպանիան կբողոքարկի Միսս-Տիեզերք գեղեցկության մրցույթի արդյունքները
De la Espriella Lawyers Enterprise փաստաբանական ընկերությունը հայտնել է, որ դատական հայց է պատրաստում «Միսս Տիեզերք-2015» մրցույթի ժամանակ տեղի ունեցած սկանդալի պատճառով:
Հիշեցնենք, որ Լաս Վեգասում կայացած մրցույթի ժամանակ հաղորդավար Սթիվ Հարվին, նախ հայտնել է, որ «Միսս Տիեզերք» մրցույթի հաղթող է դարձել Կոլումբիայի ներկայացուցիչ Արիադնա Գուտերեսը, ապա իր թույլ տված սխալի համար ներողություն է խնդրել և հայտնելով, որ մրցույթի հաղթող է ճանաչվել Ֆիլիպինների ներկայացուցիչ Պիա Ալոնսո Վուրտսբախնը:
«Թագն իրավունք է, որը ստացել ենք մենք, և մեզ չեն կարող զրկել դրանից: Այս պահին մենք հայց ենք պատրաստում»,- գրել են կոլումբական փաստաբանական ընկերության ներկայացուցիչները:
Ընկերությունը հայտնել է, որ դրանով բարոյական մեծ վնաս է հասցվել բոլոր 40 մլն կոլումբացիներին: «Վնասի չափը պարզապես անգնահատելի է»,- նշել են ընկերությունում:
Բացի այդ, փաստաբանները հայտնել են, որ ունեն ապացույցներ առ այն, որ մրցույթի նախկին սեփականատեր Դոնալդ Թրամփը սկանդալի հետ կապ ունի։