24/12/2015 15:48
Դավիթ Սահակյանց. Մինչև տարվա վերջ կլինեն «Կիլդիմ» մուլտֆիլմի նոր դրվագներ
Մինչև տարվա վերջ արդեն հնարավոր կլինի դիտել «Կիլդիմ» անիմացիոն ֆիլմի նոր դրվագները: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց մուլտֆիլմի ստեղծողներից մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը:
Նրա խոսքով՝ դրանք վաղուց էինք պատրաստ, սակայն սահմանային լարվածության պատճառով չէին ներկայացվում.
«Չցանկացանք այդ պահին սահմանին եղած լրջությունը ծաղրել»:
Ընդհանուր առմամբ անդրադառնալով Հայաստանում մուլտիպլիկացիայի վիճակին՝ Դավիթ Սահակյանցն ընդգծեց, որ գլխավոր խնդիրը ֆինանսական է.
«Ֆինանսների սղության պատճառով անիմացիայի ոլորտը շարունակում է մնալ զարգացման ոչ բավարար մակարդակի վրա»,- ասաց Դավիթ Սահակյանցը՝ նշելով, որ իրենցից բացի կան այլ ստեղծագործող խմբեր ևս, որոնց աշխատանքները, ցավոք, չեն երևում:
«Խնդիրը նրանում է, որ հեռուստաընկերությունները ցույց չեն տալիս, կարճամետրաժ ֆիլմի ֆորմատը ու դժվար է լինում այդ ֆիլմը ցուցադրել»,- ասաց Դավիթ Սահակյանցը:
Ինչ վերաբերում է իր թիմի ստեղծած «Անահիտ» մուլտֆիլմին, մուլտիպլիկատորի խոսքով, այն ցուցադրվել է Հայաստանի բազմաթիվ տարածքներում.
«Ցուցադրություններ են եղել նաև զորամասերում ու արտերկրում»: