24/12/2015 11:15
«Հինգ համերգ՝ հինգ գեղագիտություն» համերգաշարի վերջին համերգը՝ Արամ Խաչատրյան մեծ հաերգասրահում
Հոկտեմբերի 11-ից մեկնարկել էր երգիչ, երգահան Վահան Արծրունու բեմական գործունեության 30 և ծննդյան 50-րդ հոբելյաններին նվիրված համերգաշարը ՀՀ Առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո: Կայացած չորս տարաժանր համերգները կեզրափակվեն դեկտեմբերի 25-ին կայանալիք հոբելյանական շարքի վերջին գալա համերգը՝ սիմֆո-ռոք ժանրում:
Բեմում կլինեն Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ դիրիժոր Էդուարդ Թոփչյանի գլխավորությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Նոր Նորքի հայորդաց տան «Շողակաթ» մանկական երգչախումբը (գեղարվեստական ղեկավար ու խմբավար` Կարինե Եզեկականյան), մենակատարներ Մերուժան Տեր-Մինասյանը (գալարափող` ՀՀ վասնակավոր արտիստ), Հասմիկ Բաղդասարյանը (երգուհի), Վահագն Ամիրխանյանը (սոլո կիթառ), Արթուր Մոլիտվինը (բաս կիթառ), Լևոն Հախվերդյանը (հարվածային գործիքներ), Էմմանուել Հովհաննիսյանը (դուդուկ) և իհարկե Վահան Արծրունին:
Երեկոյի առաջին բաժնում կկատարվեն ստեղծագործություններ Կոմիտասի բանաստեղծությունների հիման վրա և Մաշտոցյան շարականի մեկնություններ, իսկ երկրորդ մասում՝ գործիքային ստեղծագործություններ, երգեր՝ Վահան Արծրունու և Ռազմիկ Դավոյանի խոսքերով:
Վահան Արծրունին ծնվել է 1965 թ. դեկտեմբերի 5-ին Երևանում: 1983-91թթ. սովորել է Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական ինստիտուտում: 1986-92թթ. եղել է «Նարեկ» արական երգչախմբի մեներգիչ, 1993-94թթ` «Հայսմավուրք» երգչախմբի արտիստ: 1989-94թթ. սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում: 1995թ. եղել է Հայաստանի պետական կապելլայի արտիստ: 1994-96թթ հեղինակել և կազմակերպել է «Գուադեմաուս» 4 երաժշտական փառատոները:
Վահան Արծրունին առաջադեմ հայ ստեղծագործող է, ով, հավատարիմ մնալով հայ երաժշտությանավանդույթներին, համադրելով ազգային, ակադեմիական և ժամանակակից երաժշտության արտահայտչամիջոցները,իր արվեստով հաստատում է ուրույն մշակութային արժեքային համակարգ։ Ստեղծագործում է երաժշտությանբազմաթիվ ոլորտներում՝ կամերային երաժշտությունից մինչև ռոք, էլեկտրոնայինից` սիմֆոնիկ և հոգևոր երաժշտություն։
«Կոմիտաս. Տասը Հայտնություն» ալբոմը Հայաստանում արժանացել է Լավագույն Ալբոմ-2003 մրցանակի, 2004-ն ԱՄՆ-ում՝ Լավագույն Այլընտրանքային Ազգային Ալբոմ և Լավագույն ալբոմի Ձևավորում մրցանակի։
2007թ.ից «Կոմիտաս. Տասը Հայտնություն» երգաշարը ամբողջովին ներառվել է հանրակրթական դպրոցի”Երաժշտություն” առարկայի չափորոշիչ պետական ծրագրում և դասագրքերում։
Ասորական հոգևոր երաժշտության մշակումը 2009թ.ին արժանացել է Ասորական Արևելքի Եկեղեցու ՄարԴինխա IV կաթողիկոս-պատրիարքի Հովվապետական Օրհնությանը։
«Մաշտոց. Սրբազան մարգարիտներ» մաշտոցյան շարականների մշակումները 2012-ից ընդգրկված են ՄայրԱթոռ Սուրբ Էջմիածնի քրիստոնեական դաստիա-րակության կենտրոնի հանրակրթական ուսումնական ծրագրում։
«CRUZAID» ալբոմը 2002-ին հրատարակվելով Ֆրանսիայում MUSEA RECORDS-ի կողմից, 2003-ին ընդգրկվել էպրոգրեսիվ երաժշտության եվրոպական լավագույն տասնյակում։ Վահան Արծրունին հրատարակել է 14CDալբոմ և DVD, հայտնի է նաև կինոյի, մուլտիպլիկացիայի, թատրոնիև կերպարվեստի բնագավառներում` հեղինակ է 16 վավերագրական և խաղարկային ֆիլմերի, 5 անիմացիոն ֆիլմերի,4 թատերական ներկայացումների, մնջախաղի թատրոնի, բալետի և ակտուալ արվեստի բազմաթիվ ակցիաներիհամար գրված երաժշտությամբ։
Վահան Արծրունու երաժշտությունը մշտապես կատարվել է անցած 30 տարիների ընթացքում, հնչել ռադիոյով,հեռարձակվել հեռուստաեթերից, ստացել ազգային և միջազգային մրցանակներ, արժանացել բարձր գնահատականիազգային և արտասահմանյան մասնագետ-երաժշտագետների և մամուլի կողմից։
Պարգևատրվել է Երևանի քաղաքապետի «Երևան քաղաքի պատվավոր մշակույթի գործիչ» հուշամեդալով։