25/12/2015 13:33
Փոխնախարար. Արդեն թվայնացվել է 16 հայկական ֆիլմ
Անցնող տարվա ընթացքում Հայաստանում 15 կինոնախագիծ է իրականացվել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը՝ մանրամասնելով, որ դրանց շրջանակներում նկարահանվել է 15 լիամետրաժ ու 10 կարճամետրաժ ֆիլմ, 1 դեբյուտային ֆիլմ, 1 ուսանողական ֆիլմ:
Բացի այդ, փոխնախարարի խոսքով, նախարարությունը սկսել է հայկական ֆիլմերի թվայնացումը:
«Արդեն 16 հայկական ֆիլմ ամբողջովին թվայնացված է: Մեզ համար շատ կարևոր է պահպանել այդ ժառանգությունը»,- ասաց Արթուր Պողոսյանը:
Նա նշեց, որ Կառավարությունը փորձում է արտոնյալ պայմաններ ապահովել կինորարտադրության համար, բացի այդ խրախուսվում է նաև համատեղ կինոարտադրությունը: