25/12/2015 14:25
Ուրախ եմ՝ նա գտավ իր երջանկությունը. Տեր-Պետրոսյանի հարսն անդրադարձել է իր ամուսնալուծությանը
Երեկ համացանցում լուրեր տարածվեցին, որ Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի որդին՝ Դավիթ Տեր-Պետրոսյանը, Հանրային հեռուսաընկերության հաղորդավարուհի Աննա Ավանեսյանի հետ ունեցած սիրավեպի պատճառով բաժանվել է կնոջից` քաղաքական գործիչ Դավիթ Շահնազարյանի դուստր Լիլիթ Շահնազարյանից, ում հետ ամուսնությունից երեք զավակ ունի:
Այսօր Դավիթ Տեր-Պետրոսյանի կինը՝ Լիլիթը, իր Facebook-յան էջում հետևյալ գրառումն է կատարել՝ պատասխանելով հետաքրքրվողների հարցերին:
«Կյանքի ընթացքում մարդիկ սիրահարվում են, ընտանիք կազմում, սիրո արդյունքում զավակներ ունենում։ Դժբախտաբար, երբեմն ստացվում է այնպես, որ զույգը որոշում է կայացնում չշարունակել համատեղ կյանքը, սակայն զավակների հանդեպ սերը երբեք չի նվազում։ Դավիթը եղել և շարունակում է մնալ լավ հայր։ Ուրախ եմ, որ նա գտավ իր երջանկությունը։
Շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, ովքեր փորձում են հասկանալ և կիսել ցավը, սակայն հավատացնում եմ, քննարկումներից այն չի մեղմանում։ Միայն երբ շուրջդ ժպտում են քեզ, զգում ես, որ անհանգստությունն ու խնդիրները մեղմանում են։
Կարիք չկա մեղավորներ փնտրել։ Կխնդրեի հանգիստ թողնել իմ և Դավիթի առանց այն էլ ցավալի ամուսնալուծության թեման»,- գրել է նա:
Հիշեցնենք, որ երեկ Aysor.am-ը ի հետ զրույցում հաղրդավարուհի Աննա Ավանեսյանը հայտնել էր, որ երբևէ իր անձնական կյանքի հետ կապված որևէ մեկնաբանություն չի տվել ու ինֆորմացիայի հետ ակնհայտ ապատեղեկատվություն կա: