25/12/2015 18:40
Վարչապետը մասնակցել է «Մեր մեծերի հետքերով» միջոցառմանը
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը ներկա է գտնվել «Մեր մեծերի հետքերով» խորագրով մշակութային միջոցառմանը: Այս մասին տեղեկանում ենք Կառավարության լրատվական ծառայությունից:
Կառավարության ղեկավարը ծանոթացել է միջոցառմանը ներկայացված Երևանի և մարզերի արվեստի դպրոցների լավագույն աշակերտների գեղանկարչական աշխատանքներին, ունկնդրել հանրապետական և միջազգային փառատոններում աչքի ընկած երաժշտական դպրոցների շնորհալի աշակերտների կատարումները:
Միջոցառմանը ներկա են եղել հայ մշակույթի ու արվեստի նշանավոր գործիչներ: