28/12/2015 20:19
Ոչ կարող եմ ժխտել, ոչ էլ հաստատել. Նունե Խուրշուդյանը՝ Սիրուշոյի հղիության մասին
Լույս աշխարհ գալուց հետո ծնող դառնալն ամենաթանկ պարգևն է յուրաքանչյուր անհատի կյանքում: 2015 թվականը նման պարգևներով առատաձեռն գտնվեց հայ հայտնիների համար: Նրանցից շատերը ժամ առ ժամ սպասում են մայրանալու բերկրանքին, շատերն էլ արդեն վայելում են իրենց փոքրիկի ծնունդը:
Վերջին օրերին համացանցում ակտիվ քննարկվում է նաև Սիրուշոյի՝ երկրորդ անգամ մայրանալու լուրը: Ի դեպ, երգչուհու և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդու՝ Լևոն Քոչարյանի առաջնեկը լույս աշխարհ է եկել 2014 թվականի ամռանը: Aysor.am-ը ուրախ լուրը ճշտելու նպատակով կապ հաստատեց Սիրուշոյի մենեջեր Նունե Խուրշուդյանի հետ: «Մենք երբևէ չենք անդրադարձել անձնական կյանքին առընչվող հարցերին ու չենք մեկնաբանել: Ես ոչ կարող եմ ժխտել, ոչ էլ հաստատել այդ նորությունը»,-նշեց մենեջերը:
Ինչևէ, վերջին մեկ տարում մեր աստղերի ուրախ լուրերը գրեթե չեն հերքվել. Էմմիի հղիությունը հաստատվել էր, Գոհար Գասպարյանը՝ նշանադրվել, Ավետ Բարսեղյանն՝ ամուսնացել, Աննա Ավանեսյանն ու Դավիթ Տեր-Պետրոսյանը՝ նոր կյանք են սկսել… Ինչպես ասում են, չկա ծուխ՝ առանց կրակ: