29/12/2015 17:53
Ինչպես զարդարել տոնական սեղանը. Մի քանի խորհուրդ՝ տոնական սեղանի համար
Արդեն սարերի ետևում չէ տարվա ամենագլխավոր տոնը՝ Ամանորը և ժամանակն է մտածել, թե ինչպես պետք է զարդարել տոնական սեղանը: Եթե զանազան ուտեստների պատրաստումը ընտրություն է և օրվա առաջադրանք, ապա տոնական սեղանը պատրաստելու համար անհրաժեշտ է ժամանակ, որին պետք է նախապատրաստվել:
Ինչպես հայտնի է 2016-ը, Կրակե կարմիր կապիկի տարի է, և այս տարվա խորհրդանշող գույներն են համարվում մաքսիմալ վառ, փայլուն և ուրախ տրամադրություն հաղորդող գույները: Գաղտնիք չէ, որ ամանորյա սեղանին ողջ հմայքը հաղորդում են աքսեսուրաներն ու սպասքը, որը համապատասխանեցնում են տարվա խորհրդանիշ համարվող գույերի հետ, իսկ այս տարի դիզայներները խորհուրդ են տալիս առավելությունը տալ վառ կարմիր գույնին, որը կարելի է համադրել սպիտակով կամ ոսկեգույնով:
Ինչպես ասում են, ճաշակին ընկեր չկա, բայց այս տարվա տենդենցը նաև սպիտակ սպասքն է համարվում, որը կարելի է համադրել ատլասե կարմիր, նարնջագույն, մորեգույն կամ վարդագույն սփռոցի հետ: Դիզայներներն այս տարի նախապատվությունը տվել են ճոխությանն ու շքեղությանը, և եթե ընտրել եք կարմիրի և ոսկեգույնի համադրությունն, ապա բաժակների հարցում եղեք ավելի նուրբ ու ճաշակով. այստեղ նախապատվություն կարող եք տալ թափանցիկ բաժակներին ու մոմակալներին, իսկ եթե նախընտրում եք կարմիր սպասքն, ապա այն պետք է համադրել սպիտակով և այն լրացնել նուրբ ոսկեգօծ բաժակներով:
Եթե ձեր նախընտրած սպասքը նախշերով է, ապա դրանք կարելի է համադրել միատոն անձեռոցիկներով, իսկ եթե առանց նախշերի՝ ցանկալի է անձեռոցիկ ընտրել ճիշտ հակառակը՝ նախշերով, բայց այստեղ ևս չպետք է չափն անցնել, զանազան նախշերը կփչացնեն տոնական սեղանի ողջ հմայքը: Թեև տարվա խորհդանիշ համարվող կրակե կապիկն անտարբեր չէ փայլփլուն իրերի նկատմամբ, բայց պետք չէ սեղանին շատ փայլփլուն տեսք հաղորդել:
Սեղանի կարևարգույն աքսեսուարներից են նաև անձեռոցիկներն ու մոմերը, որոնք նույնպես պետք է անթերի տեսք ունենան: Այստեղ ևս նախապատվությունը պետք է տալ կարմիրին ու սպիտակին: Ձեր սեղանն իդեալական կլինի, եթե նախապատվությունը տաք հատկապես երկար կարմիր մոմերին, որոնք տարվա ամենաակտուալ աքսեսուարն են համարվում: Ցանկալի է, որ տոնական սեղանին մոմերը գերիշխեն, պետք չէ նախապատվություն տալ նաև սպիտակ մոմերին:
Տոնական սեղանին աննկարագրելի գեղեցիկ տեսք կհաղորդեք, եթե այս ամենին ավելացնեք ձեր իսկ ձեռքերով պատրաստած տոնական կոմպոզիցիաները՝ տոնածառի խաղալիքներով, որոնք այս տարի շատ ակտուալ են: Կարող եք թափանցիկ երկար ծաղկամանի մեջ լցնել ջուր և փոքրիկ մոմեր, որոնք կարող են լինել նաև կարմիր գույնով պատված: Կարող եք ընտրել նաև նարնջագույն կամ վարդագույն մոմեր:
Պատրաստեց Արմինե Եփրեմյանը