Հուսամ, նա մեզ դա կների. Էրիկ Անթառանյանը՝ ամանորյա անակնկալների և 2016-ի երազանքի մասին

14/01/2016 20:31

Հուսամ, նա մեզ դա կների. Էրիկ Անթառանյանը՝ ամանորյա անակնկալների և 2016-ի երազանքի մասին


Ամանորյա թոհ ու բոհն իր տեղն արդեն զիջում է առօրյա հոգսերին: 2016-ն իր գործնական իրավունքների մեջ է: Aysor.am-ը տոնական անցուդարձի և ամանորյա անակնկալների մասին զրուցել է հաղորդավար Էրիկ Անթառանյանի հետ:

-Էրիկ, այս տարի Ամանորը, կարծեք, թե այնքան էլ մեծ ոգևորվածություն չառաջացրեց: Հետաքրքիր է, դուք ինչպե՞ս, ի՞նչ մթնոլորտում եք նշել այն:

-Մեր ընտանիքում արդեն ավանդույթ է դարձել՝ Ամանորը տանը չանցկացնել: Այն տոն է, և պետք է տարբերվի քո սովորական առօրյայից իր տեղով, անցկացման ձևով ու վայրով: Այնպես որ, այս տարի ևս Երևանում չէինք:

-Եվ որտե՞ղ էիք:

-Դեռ հոկտեմբերին մի քանի ընկերներով որոշեցինք հավաքվել Սոչիում՝ Օլիմպիական լեռնադահուկային երթուղիները փորձարկելու: Մեկնել ենք ամբողջ ընտանիքով: Մայրս ևս մեզ հետ էր այնտեղ, դեռ որոշ ժամանակ կմնա, քանի որ վերադարձին անակնկալ ունենք իր համար (ժպտում է):

-Այս տոնը յուրաքանչյուրի համար նախորդ տարվա ձեռքբերումների և բացթողումների ամփոփում է և առաջիկա նպատակների իրագործման պլանավորում: Ինչպիսի՞ն էր Ձեզ համար 2015-ը և ի՞նչ սպասելիքներ ունեք 2016-ից:

-Ընդհանրապես, յուրաքանչյուր ապրած պահի համար հիմա շնորհակալ եմ Աստծուն. երկու հրաշք փոքրիկ ունեմ, լավ, գեղեցիկ ու սիրող կին ու մայր՝ էլ ի՞նչ է պետք: Իսկ 2016-ից ցանկանում եմ միայն այն, որ ունեցածս պահպանեմ և փայփայեմ ու, թե Աստված կամենա, ընտանիքիս անդամների թիվը միայն ավելացնեմ (ժպտում է):

-Հավատո՞ւմ եք, որ Ամանորին պահված նպատակներն ու երազանքները իրականություն դառնալու ուժ ունեն, թե դրանք Ձեզ համար ուղղակի հեքիաթ են:

-Ամանորի հեքիաթին ես չէի դիպչի: Նույնիսկ, երբ հասկանում ես, որ գեղեցիկ լույսերով զարդարված ծառը դա անտառից պոկված, ապրելու իրավունք ունեցող բույսն է, կամ էլ Ձմեռ պապիկն իրականում... Միևնույն է, չես ուզում հավատալ դրան: Գիտեք, արդեն մի քանի տարի է, որ Ձմեռ պապիկն այցելում է ավագ որդուս, ու ինձ բռնել եմ այն մտքի վրա, որ մանկական հրճվանքով մտքումս պատասխանում եմ նրա տված հարցերին, սրտատրոփ սպասում, թե երբ է պարկը բացելու ու ինչ է նվիրելու (ծիծաղում է): Այդ հեքիաթը, կարծում եմ, այդպես էլ կմնա 0-ից 100 տարեկան բոլոր բալիկների սրտերում:

-Փաստորեն, այդ օրերին հաջողվում է կտրվել իրականությունից:

-Իհարկե, ոչ լիովին: Իրականությունից չկտրվելով՝ ուղղակի Ամանորի այն մի քանի օրը, որ աշխատանքային ռիթմի մեջ չեմ լինում, օգտագործում եմ սեփական մտքերս կարգավորելու, ինքս իմ համար նախորդ տարին ամփոփելու ու նոր տարում նոր թափով աշխատանքի անցնելու համար անհրաժեշտ էներգիայի հավաքգրման համար:

-Երեխաները խորհելու նման «արքայական» հնարավորություն ընձեռո՞ւմ են:

-(Ծիծաղում է) այս տարի թեպետ չարաճճի փոքրիկներս հանգիստ չէին տալիս, բայց ստացվեց մի քանի ժամ առանձնանալ ինքս իմ մտքերի հետ և պլաններ կազմել նոր՝ 2016 թվականի համար:

-Եթե չեմ սխալվում, սա Ձեր կրտսեր որդու առաջին Նոր տարին էր: Ինչպե՞ս արձագանքեց փոքրիկը զարդարված եղևնուն:

-Չէ՜, արդեն երկրորդ. արդեն մեկ տարեկան և մեկ ամսական է Դավիթս: Այդ տարիքում ցանկացած խշխշացող ու փայլուն բան գրավում է փոքրիկների ուշադրությունը, բայց պետք է շեշտեմ, որ նրա համար գլխավոր «եղևնին» նրա ծնողներն էին, ովքեր ի զարմանս իրեն՝ առավոտից երեկո իր կողքին էին: Նա երջանիկ էր ամեն վայրկյան մեզ հետ անցկացնելու համար, ու դա երևում էր նրա աչքերում: Այժմ կրկին անցում կատարեցինք ծանր աշխատանքային գրաֆիկի ու, բնականաբար, նորից քիչ ենք տեսնվում նրա հետ: Հուսամ, նա մեզ դա կների:

-Սիրո՞ւմ եք այդ մի քանի օրվա մեջ հյուրընկալվել ու Ձեր տանը հյուր ընդունել բոլոր հարազատներին ու ծանոթներին, թե՞ նախընտրում եք հանգիստ մթնոլորտում վայելել Նոր տարին:

-Սիրում եմ գոնե այդ մի քանի օրը տոն սարքել: Մեր տունը տարվա ընթացքում միշտ է մարդաշատ, իսկ տոն օրը պետք է տարբերվի սովորական օրվանից: Բայց, քանի որ ընտանիքով կրկին երկրից դուրս էինք գտնվում, ապա ամբողջ իրարանցումը կապված էր այստեղ-այնտեղ գնալու, մի նոր բան տեսնելու հետ: Հասցրեցինք նույնիսկ այցելել Աբխազիայում բնակվող իմ հարազատներին, եղանք Գագրայում ու Նովի Աֆոնում... Դե էլ ո՞վ կարող էր ոչ թե «լետոմ Նովի Աֆոն» գնալ, այլ «զիմոյ» Նովի Աֆոն (ծիծաղում է):

-Էրիկ, եթե նորից սկսեիք 2015-ը, ի՞նչ կփոխեիք այդ տարվա մեջ Ձեր կյանքում:

-Ոչ մի բան (մտածում է)... Թերևս, միայն կցանկանայի, որ սահմանին ոչ մի կորուստ չունենայինք: Միայն այդ տղաների կյանքը ետ կբերեի: Իսկ մնացած ամեն մի վայրկյանը հետաքրքիր էր, իրադարձային:

-Այսօրվանից հայկական ընտանիքներում նորից սեղանները «փոքրանում» են: Վերջին, հավանաբար 20 տարիներին հայկական ընտանիքների տոնական սեղանի զարդը դարձել է խոզի ազդրը: Հայաստանում տոնելիս դո՞ւք էլ հետևում եք այդ ավանդույթին, թե՞ սեղանի այլ «զարդ» ունեք:

-Մենք սիրում ենք այդ կերակրատեսակն ու առօրյա սննդակարգում մսի պակասը բավարարելու համար հաճախ ենք դիմում դրա օգնությանը: Հատկապես, որ այն պատրաստվում է քո աչքի առաջ, քո ձեռքով և հիանալի կարող է փոխարինել տարատեսակ երշիկներին: Բայց նոր տարվա պատրաստածն, իսկապես, «ուրիշ» է: Ամեն անգամ վերադառնալուց հետո գոնե ամսի 13-ին՝ հին Նոր տարվա ընթրիքի սեղանին աշխատում ենք դա լինի: Էլ չեմ խոսում մեր սիրելի սացիվիի ու հնդկահավի մասին:

-Օգնո՞ւմ եք Ձեր կնոջը խոհանոցում, կա՞ որևէ բան, որ ինքներդ եք պատրաստում:

-Դե իհարկե, բայց ավելի ճիշտ կլիներ դա հենց իրեն հարցնեիք… Հիմնականում մսային ճաշատեսակներից մի քանի բան եմ պատրաստում: Ամռանն՝ ավելի հաճախ, քանի որ հիմնականում ամառանոցում ենք ապրում ու պարբերաբար դիմում եմ «մանղալի» օգնությանը՝ տարբեր բաներ խորովելով:

-Գովասանքներ լսո՞ւմ եք խոհանոցային Ձեր հմտությունների վերաբերյալ:

-Ասում են, լավ «քաբաբ» եմ պատրաստում, իսկ խորովածի մասին՝ էլ չասեմ (ծիծաղում է): Ձկան խորովածն էլ առանձնահատուկ դեր ունի մեզ համար: Այս ամենից զատ՝ մի դեսերտ էլ գիտեմ պատրաստել, բայց արդեն դրանից հոգնել են մերոնք, էլ չեմ ուզում հոգնացնել բոլորին (ծիծաղում է):

-Եվ ո՞րն է ընտանիքի համար «պատուհաս» դարձած այդ «հոգնեցուցիչ» դեսերտը:

-«Շառլոտա» է կոչվում:

-Քիչ առաջ Ձմեռ պապիկից խոսեցինք: Հետաքրքիր է, ինչո՞վ է այս տարի «զարմացրել» Ձեզ և ընտանիքի անդամներին:

-Նախորդ տարի Սերգեյին նվիրել էր մի կրիա՝ իր ակվարիումով: Հիմա «Ֆրենկլինը» մեծացել է ու իրեն ընկեր էր պետք: Նրա մոտ արդեն բնակվում է Ձուկ «սանիտարը»՝ «Ֆերդինանդը»: Բայց դեռ իրար հետ այնքան էլ լավ չեն (ժպտում է): Կբարիշեն, ժամանակ է պետք: Բայց այ մորս Ձմեռ պապիկը լավ նվեր է մատուցել, բայց ինչպես նշեցի, նա դրա մասին կիմանա, երբ վերադառնա Սոչիից:

-Երկու որդիների հայր եք, չե՞ք մտածում եղբայրներին քույրիկով պարգևատրելու մասին:

-(Ժպտում է) Իհարկե, ամեն օր: Բայց գիտեք, բոլոր այն ընկերներս, ովքեր ունեն աղջիկներ, ասում են, որ աղջիկ ունենալը արվեստի գործ է, ամեն մեկին հասու չի: Ես ու կինս՝ մաթեմատիկոս ու քաղաքագետ, չգիտենք՝ ինչպես կլինի: Բայց այն, որ այս երկու չարաճճիներին մի սանձահարող քույր է պետք, ում մասին երկուսով հոգ կտանեն, փաստ է: Դա հենց այն նվերն է, որ ակնկալում եմ ստանալ 2016-ին՝ «Ձմեռ պապիկից»:

-Ի դեպ, մեր ժամանակներում բարդ բան է որդիների հայր լինելը, քանի որ, կարելի է ասել, պատերազմական իրավիճակում ենք: Արդեն իսկ անհանգստանո՞ւմ եք նրանց խաղաղ ապագայի համար:

-Անհանգստանում եմ յուրաքանչյուր հայորդու ապագայի համար: Ինչպես ես, ինչպես շատերը, այնպես էլ իմ որդիները: Ժամանակը ցույց կտա, դեռ վաղ է այդ մասին մտածել: Ես հույս ու հավատ ունեմ, որ երբ ժամանակը գա,  նրանք կապրեն մեր հզոր խաղաղ երկրում:

-Շնորհակալ եմ Էրիկ, հետաքրքիր զրույցի համար: Խաղաղ երկինք բոլորիս:

-Ես ևս շնորհակալ եմ, անամպ երկինք եմ մեզ մաղթում, իսկ սահմանին կանգնած զինվորին՝ աննկուն կամք: Շնորհակալ եմ ՔԵԶ, Զինվո՛ր, որ պահում ես իմ ու իմ որդիների անդորրը: Թող 2016-ին թշնամու ոչ մի գնդակ իր նենգ նպատակին չհասնի: Թող սա լինի մեր երկրի կայունացման ու առաջընթացի տարի:

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 18:34 «Որոշում կայացրեցի ավարտել արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնում իմ աշխատանքները»․ Կարեն Կարապետյան Այսօր, 18:22 Երթևեկության կազմակերպման փոփոխության փորձարկում՝ Մաշտոցի պողոտայի և Ամիրյան փողոցի խաչմերուկում Այսօր, 18:09 Գյումրու շուկայից 45 հատ սիգ են առգրավել Այսօր, 17:56 Նարեկ Զեյնալյանի մանդատը՝ Ալեքսանդր Մելսիկի Ավետիսյանին Այսօր, 17:46 «Կարևոր է հստակ ձևակերպել, թե ինչ նկատի ունենք արդարություն և արդարադատություն ասելով»․ Փաշինյանը՝ ՔԿ նոր ղեկավարին Այսօր, 17:30 Պոլինա Կոբակը և Արփինե Գրիգորյանը՝ Հայաստանի կանանց առաջնության առաջատարներ Այսօր, 17:15 «Անդրկովկասի երկրները պետք է ուշադիր ու զգույշ լինեն»․ Գալուզին Այսօր, 16:58 Սրբազան Պայքարը շարունակվելու է մինչև հաղթական ավարտ. Եվ այն չի ուշանալու․ Բագրատ Սրբազան Այսօր, 16:44 Ռուսաստանի դեսպանը ՊՆ-ում էր․ ներկայացրել է ՀՀ-ում ՌԴ դեսպանության պաշտպանության հարցերով նորանշանակ կցորդ, գնդապետ Ալեքսանդր Գորյանովին Այսօր, 16:38 Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը 20 օրով կգործուղվի ԱՄՆ և Ֆրանսիա Այսօր, 16:28 Եղիշե Կիրակոսյանը Հաագայում կմասնակցի Հռոմի կանոնադրության մասնակից երկրների վեհաժողովի 23-րդ նստաշրջանին Այսօր, 16:20 Արամ Առաջինի երախտիքի նամակը՝ Գագիկ Ծառուկյանին (Տեսանյութ) Այսօր, 16:12 Թեհրանը կոչ է անում համատեղ վճռական գործողություններ ձեռնարկել Սիրիայում զինված խմբավորումների դեմ Այսօր, 16:06 Երբ գալիս եմ Երևան, հպարտություն եմ ապրում` տեսնելով Իսակովի և Բաղրամյան պողոտաները․ Գալուզին Այսօր, 16:01 ԱՊՀ հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի նիստում ներկայացվել են մրցակցության ոլորտի նշանակալի իրադարձությունները Այսօր, 15:54 Սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Այսօր, 15:47 ՀՀ-ում իրավահավասարության ոլորտում խնդիրները կարծրատիպային մոտեցումների արդյունք են․ ՄԻՊ Այսօր, 15:44 ՀՀ քաղաքացիության ձեռքբերումը որևէ կերպ չի անդրադառնում Արցախ վերադարձի իրավունքի վրա. ՆԳ փոխնախարար (Տեսանյութ) Այսօր, 15:38 Արցախցին մտահոգ է, մտածում է` ՀՀ քաղաքացիություն ստանալու պարագայում զրկվելու է Արցախ վերադարձի հնարավոր իրավունքի իրացումից. Արցախի ՄԻՊ (Տեսանյութ) Այսօր, 15:24 Աշխատում ենք «3+3» հարթակը լիարժեք կազմակերպության վերածելու ուղղությամբ. ՌԴ ԱԳՆ Այսօր, 15:18 Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեորեն պատժելի է. ՆԳՆ Այսօր, 15:07 Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ղազախստանի Մաժլիսի Ղազախստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարին. անդրադարձել են «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին Այսօր, 14:57 Միրզոյանը Ֆինլանդիայի խորհրդարանի ղեկավարին ներկայացրել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանազատման և խաղաղության պայմանագրի կնքման ուղղությամբ աշխատանքները Այսօր, 14:48 ՌԴ-ն հավատարիմ է ՀՀ-ի հետ պայմանավորվածություններին, չի հրաժարվում ռազմաքաղաքական պարտավորությունից. Գալուզին Այսօր, 14:36 Ադրբեջանը լուրջ խնդիրներ ունի. եթե գոնե մի քանի տարի կարողանանք դիմադրել, սեփական ժողովուրդը կսրբի Ալիևին. «Հայաքվե» Այսօր, 14:13 «Թմրամիջոցները չարիք են, որոնց դեմ պետք է միասին պայքարենք»․ ՀՀԿ ԵԿ-ն ակցիա է կազմակերպել Այսօր, 13:57 Հալեպի շրջանում ռազմական գործողությունների հետևանքով ՀՀ քաղաքացիներ չեն տուժել․ ԱԳՆ Այսօր, 13:55 Երևանում փոփոխվել է ձմեռային լուսավորության ժամանակացույցը Այսօր, 13:40 Իրանական բեռնատարը Ոստան գյուղում կոտրել է գազախողովակներն ու սյուները. վնասվել է «Toyota»-ն Այսօր, 13:26 Կանցկացվի «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն» մրցույթը Այսօր, 13:20 Հայաստանի պատվիրակությունը մասնակցել է Քիմիական զենքի արգելման կոնվենցիային անդամակցող երկրների 29-րդ համաժողովին Այսօր, 13:16 «Անգելա, խնդրում եմ, ների՛ր ինձ». Պուտինը ևս մեկ անգամ ներողություն է խնդրել Մերկելից` շան հետ կապված միջադեպի համար Այսօր, 13:05 MAN ավտոբուսի վարորդը, ով վարել է հանդիպակաց գոտիով, ազատվել է աշխատանքից (Տեսանյութ) Այսօր, 12:58 ԳՇ պետի տեղակալն Իտալիայում քննարկել է պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցության զարգացմանն ու խորացմանը վերաբերող հարցեր Այսօր, 12:49 ՀՀ կառավարությունը, չնայած առկա մարտահրավերներին, շարունակում է ժողովրդավարական բարեփոխումները. Միրզոյանը Ֆինլանդիայի ԱԳՆ-ում մասնակցել է կլոր-սեղան քննարկման Այսօր, 12:33 Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերը ոտքի վրա 10 րոպեանոց շփում են ունեցել (Տեսանյութ) Այսօր, 12:26 Ես ականատես եմ, թե ինչպես են միջուկային տեխնոլոգիաները հեղափոխություն բերում առողջապահության ոլորտում. Ավանեսյան Այսօր, 12:14 Սիրիական բանակը հակահարձակում է սկսել Հալեպի մոտ Այսօր, 12:08 Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 119 դեպք. գրանցվել` 16 ավտովթար. վիրավորվել է 20 մարդ Այսօր, 11:55 Տավուշում նախատեսվում է 2025-ին սերմնավորել 1410 գլուխ կով Այսօր, 11:52 Վանաձորում թալանել են «Շառլ Ազնավուրի» անվան մշակույթի պալատը Այսօր, 11:48 «Ցանկացած պահի պատրաստ ենք հակառակորդի հերն անիծել». Սասուն Միքայելյանն այցելել է դիրքեր (Տեսանյութ) Այսօր, 11:42 23 փաթեթ «Մարիխուանա»՝ իրացման նպատակով․ ևս մեկ անձի է մեղադրանք ներկայացվել Այսօր, 11:37 Ռոբերտ Քոչարյանի ձևակերպումը բոլոր հաջողությունների հիմքում էր՝ «Կազմակերպված պետություն». իշխանության կողմից ստեղծվող քաոսի, խառնաշփոթի միակ հակաթույնը հստակությունն է. Վահե Հովհաննիսյան Այսօր, 11:32 Բարձր եմ գնահատում Հայաստանի և Ուրուգվայի միջև պատմականորեն ձևավորված բարեկամական հարաբերությունները. ՀՀ վարչապետ Այսօր, 11:22 Ամերիաբանկը Euromoney ամսագրի կողմից ճանաչվել է Հայաստանի լավագույն բանկն Անշարժ գույքի ձեռքբերման ոլորտում Այսօր, 11:14 Հետաքրքիր կրկեսային շոու Christmas Story («Սուրբ Ծննդյան պատմությունը») Երևանում. փրկիր տոնը կախարդական հեքիաթի հերոսների հետ միասին Այսօր, 11:01 Վահագ Ռաշի նոր տեսահոլովակը՝ «Լռե» (Տեսանյութ) Այսօր, 10:56 Ռուսաստանի պաշտպանության նախարար Բելոուսովը ժամանել է Հյուսիսային Կորեա Այսօր, 10:51 Բախվել են «Dodge»-ը, «Mercedes»-ը, «Mazda»-ն և «Opel»-ը. վարորդներից մեկի վկայականը եղել է կասեցված Այսօր, 10:45 Անահիտ Մանասյանը քննարկել է մարդու իրավունքների պաշտպանության և գենդերային հավասարության հարցեր՝ Գերմանիայի գործընկերների հետ Այսօր, 10:37 Սերգեյ Սմբատյանը Կանադայում կղեկավարի Օնտարիոյի ֆիլհարմոնիկ նվագախումբը Այսօր, 10:33 Վրաստանում ՆԳՆ հատուկջոկատայինների և ցուցարարների բախումից տուժել է ՆԳՆ 32 աշխատակից, ձերբակալվել՝ 43 ցուցարար Այսօր, 10:26 Մարզերում և Երևանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Այսօր, 10:10 Մասիսում «Վեոլիա ջուր» ընկերության աշխատակիցը վրաերթի է ենթարկել 15-ամյա տղայի Այսօր, 10:00 Ձյան առատ տեղումների հետևանքով արգելափակված 37 մեքենա է դուրս բերվել Այսօր, 09:45 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է Այսօր, 09:37 ՀՀ-ում փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ կան, Գորիսում մառախուղ է Այսօր, 08:53 «Ժողովուրդ». Նոր պաշտոնանկություններ են սպասվում Այսօր, 08:49 «Հրապարակ». Ինչու է Փաշինյանը խնդրել, որ ԵԱՏՄ նիստն անցկացվի ոչ թե Երևանում, այլ՝ Ռուսաստանում Այսօր, 08:48 «Ժողովուրդ». Վահե Ղալումյանի հորաքրոջ որդի Արթուր Աթաբեկյանը երկրորդ անգամ չի ընտրվել ԲԴԽ նախագահ Այսօր, 08:46 «Հրապարակ». Իշխանությունը հանրությանը զբաղեցնում է շոուներով Այսօր, 08:44 «Ժողովուրդ». Գնել Սանոսյանը քաոսային կառավարությունից հանգստանալու նպատակով մեկնել է Աբու Դաբի Այսօր, 08:42 «Հրապարակ». Ինչի համար է Արևմուտքն աջակցում ոստիկանությանը Այսօր, 08:41 «Ժողովուրդ». Ով է ՆԳ նախարարի նորանշանակ տեղակալ Արմեն Ղազարյանը և ինչ ունեցվածք ունի Այսօր, 08:35 «Հրապարակ». Փաշինյանի իշխանությունում կարելի է կոռուպցիոն գործարքի գնալ և պատժվել սիմվոլիկ տուգանքով 28/11/2024 22:39 «Դիմում եմ գրել»․ Դերասան Գնել Սարգսյանն այլևս ՔՊ անդամ չէ 28/11/2024 22:21 Եթե վարչապետն ինձ խնդրեր մանդատը դնել, 5 րոպե էլ չէի մտածի, կդնեի. ՔՊ-ական Գագիկ Մելքոնյան 28/11/2024 22:00 Հայոց առաջին լուսավորիչներ Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների տոնին Միածնաէջ Մայր Տաճարում կմատուցվի Սուրբ Պատարագ, դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը 28/11/2024 21:40 «Որքան ֆաշիստների օրակարգը սպասարկող մարշալ Պետենն է Ֆրանսիային խաղաղություն բերել, այնքան էլ Փաշինյանի ադրբեջանացման օրակարգն է խաղաղության»․ Էդուարդ Շարմազանովը՝ Ֆրանսիայի դեսպանին 28/11/2024 21:21 ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Մանուկյանը՝ կայծակնային շախմատի մրցաշարի հաղթող 28/11/2024 21:03 Փաշինյանը Սրբուհի Գալյանին ԱՄՆ է գործուղում, Անահիտ Ավանեսյանին՝ Ինդոնեզիա 28/11/2024 20:51 Պուտինը հայտնել է՝ գիշերը հրթիռներով ու ԱԹՍ-երով հարվածներ են հասցրել Ուկրաինային 28/11/2024 20:33 ՊԵԿ նոր նախագահը Փաշինյանին խոստացավ «հարկ վճարելու մշակույթը մոտեցնել պետականամետության կարևոր արժեքներին» 28/11/2024 20:23 Արսենյանը ՌԴ-ում Իրանի դեսպանի հետ է հանդիպել 28/11/2024 20:08 Աբովյանի, Հրազդանի, Վարդենիսի ճանապարհներին, Տաշիր-Գոգավան հատվածում, Վարդենյաց լեռնանցքում մերկասառույց է 28/11/2024 19:52 Ի՞նչ է դելիրիումը 28/11/2024 19:37 Ցանկանում են Արգենտինայից Հայաստան մսամթերք, կաթնամթերք ներմուծել 28/11/2024 19:28 Վրաստանը հետաձգում է ԵՄ-ին անդամակցելու գործընթացը, մինչև 2028 թվականը բանակցություններ չեն վարի 28/11/2024 19:15 Նայեք քարտեզին․ «Զանգեզուրի միջանցք» կոչվածի հենքն ու շարունակությունն է 28/11/2024 19:03 Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել Վրաստանի վերաբերյալ, պահանջել է նոր ընտրություններ անցկացնել, իսկ մի շարք քաղաքական գործիչների նկատմամբ՝ պատժամիջոցներ սահմանել 28/11/2024 18:48 Փորձել են 37 փաթեթ թմրամիջոց իրացնել 28/11/2024 18:33 «Ուկրաինան կվերամիավորվի Ռուսաստանին»․ Պատրիարք Կիրիլ 28/11/2024 18:18 Այս պայմաններում դժվար թե գտնվի մեկը, ով ուզենա դառնալ ԲԴԽ նախագահ և արժանանալ իմ ճակատագրին. Ռուբեն Վարդազարյան 28/11/2024 18:09 Պուտինը նշել է՝ ՀԱՊԿ-ը չէր կարող միջամտել Արցախում 44-օրյա պատերազմին 28/11/2024 17:57 Հայաստանը չի հայտարարել, որ ՀԱՊԿ-ից դուրս է գալիս, նշանակում է՝ կվերսկսի լիարժեք գործունեությունը Կազմակերպությունում․ Պուտին 28/11/2024 17:47 Յուրաքանչյուր երկիր ինքնուրույն է որոշում՝ ինչպես ապահովել իր անվտանգությունը․ Պուտինը՝ ՀԱՊԿ-ի վերաբերյալ Հայաստանի իշխանությունների դիրքորոշման մասին 28/11/2024 17:35 700 հայկական բեռնատար է կուտակվել Վերին Լարսի անցակետի մոտ 28/11/2024 17:20 Հաղորդում ներկայացվեց Գլխավոր դատախազություն և Քննչական Կոմիտե՝ Նիկոլ Փաշինյանի և Մհեր Գրիգորյանի նկատմամբ քրեական վարույթ հարուցելու պահանջով 28/11/2024 17:06 «Եթե խմբակցության անդամներից մեկը կարծիքներ է հայտնում, որոնք խմբակցության մոտեցմանը հակառակ են, իհարկե, պետք է քննարկման առարկա դառնա»․ Ռոբերտ Քոչարյանը՝ Գեղամ Նազարյանի մասին 28/11/2024 16:54 Իհարկե, տհաճ էր, լավ չէր, մանավանդ, որ իմ պաշտոնավարմանը 1 ամիս բան էր մնացել. Քոչարյանը՝ Մարտի 1-ի 10 զոհերի մասին 28/11/2024 16:46 Երբեք չեմ մտածել, որ մեկ դատական նիստի ժամանակ կարելի է այսքան օրենքի խախտում թույլ տալ. սա իրավաբանության խոշտանգում էր. Ռոբերտ Քոչարյան 28/11/2024 16:38 Հայաստանը բաց է համագործակցելու նրանց հետ, ովքեր անկեղծ շահագրգռված են կայուն խաղաղության հաստատմամբ. Հայկ Սարգսյան 28/11/2024 16:28 Ռոբերտ Քոչարյանին ու Յուրի Խաչատուրովին Մարտի 1-ի գործով նոր մեղադրանք ներկայացվեց 28/11/2024 16:23 Բորելն ավարտում է աշխատանքը Եվրամիության դիվանագիտության ղեկավարի պաշտոնում 28/11/2024 16:15 ՀԱՊԿ-ը հայտարարել է նոր հակամարտությունները կանխելու համար միասին աշխատելու անհրաժեշտության մասին 28/11/2024 16:01 Հույս ունենք, որ տեսանելի ապագայում Հայաստանը կվերականգնի կազմակերպությունում լիարժեք մասնակցությունը. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար 28/11/2024 15:46 Օգնություն՝ փախստականներին. Լեհաստանի նախագահի կինը ՀՀ-ում հանդիպել է Արցախից բռնի տեղահանվածների հետ 28/11/2024 15:42 Գոնե մինչև դեկտեմբերի 8-ը մենք «Գոյ» թատրոնի փակ դռների դիմաց ենք լինելու. Սարգիս Արզումանյան 28/11/2024 15:31 Արարատ Միրզոյանը և Յուսսի Հալլա-ահոն մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի և մարտահրավերների շուրջ

Տվյալ բաժնի վերջին նյութերը