15/01/2016 11:00
Լաս Վեգասում մահացել է երգչուհի Սելին Դիոնի ամուսինը՝ Ռենե Անժելիլը
ԱՄՆ-ում 73 տարեկան հասակում մահացել է Ռենե Անժելիլը՝ կանադացի երգչուհի Սելին Դիոնի ամուսինն ու մենեջերը: Այս մասին հայտարարված է երգչուհու պաշտոնական Facebook-յան էջում, որտեղ նշվում է, որ Ռ. Անժելիլը մահացել է քաղցկեղի դեմ երկար և արիաբար պայքարելուց հետո:
Ինչպես ասված է հաղորդագրության մեջ, Ռենե Անժելիլը մահացել է Լաս Վեգասի իր տանը:
Հիշեցնենք, որ երգչուհին ընդհատել էր համերգային գործունեությունն՝ ամուսնուն խնամելու համար, որի մոտ կոկորդի քաղցկեղ էր ախտորոշվել, բայց օգոստոս ամսին նա հանդես եկավ շքեղ մենահամերգով, որը տեղի ունեցավ Լաս Վեգասում: Այն նվիրված էր Ռենեին:
Ինչպես փոխանցում են ռուսական լրատվամիջոցները՝ առաջին անգամ Անժելիլի մոտ կոկորդի քաղցկեղ էին ախտորոշել 1998 թվականին, սակայն վիրահատությունից հետո նա հայտնել էր ապաքինվելու մասին: 2013 թվականին նրան վիրահատել էին երկրորդ անգամ այն բանից հետո, երբ բժիշկները նրա մոտ ուռուցք էին հայտնաբերել:
Անժելիլը և Սելին Դիոնն ամուսնացել են 1994 թվականին, ովքեր ծանոթացել էին 1980 թվականին: Այդ ժամանակ երգչուհին 12 տարեկան էր, իսկ Անժելիլը՝ 38, իսկ սիրային հրաբերությունները նրանց միջև ձևավոևվել է 1987 թվականին:
Ամուսնությունից հետո զույգն ունի երեք երեխա, ավագ որդին՝Ռենե Չարլսը 14 տարեկան է, իսկ երկվորյակ տղաները՝ Նելսոնն ու Էդդին ծնվել են 2010 թվականի աշնանը: Ռենե Անժելիլը Սելին Դիոնի մենեջերն է դարձել նրա ընտանիքի խնդրանքով, երբ Դիոնը 12 տարեկան էր:
1981 թվականին Անժելիլը գրավ էր դրել իր տունը, որպեսզի ֆինանսավորի սկսնակ երգչուհու առաջին ձայնագրությունը: