16/01/2016 15:28
Սառցե շոուն միահյուսվում է Դիմա Բիլանի համերգին. Նա ժամանում է Երևան
2016 թվականի մարտի 5-ին Երևանի Մարզահամերգային համալիրում կկայանա «Սառույցի թագավորները» սառցե շոուն: «Սառույցի թագավորները» աննախադեպ շոու է՝ Օլիմպիական չեմպիոնների, աշխարհի և Եվրոպայի առաջնությունների մրցանակակիրների մասնակցությամբ:
Նախագիծը միավորել է տարբեր ուղղությունների ամենաբարձրակարգ պորֆեսիոնալ գեղասահորդների, ովքեր համաշխարհային հռչակ են ձեռք բերել: Շոուի գլխավոր ներշնչողի՝ Եվգենի Պլյուշչենկոյի համար մասնակիցների ընտրության չափանիշները եղել են սպորտսմենների տեխնիկական բարձր մակարդակը և արտիստիզմը: Պլյուշչենկոն հրավիրել է լավագույններից լավագույններին, սառցե աշխարհի իր ընկերներին և գործընկերներին: Օլիմպիական չեմպիոնների դասական կատարումների և էքստրեմալ գեղասահորդների անսովոր կատարումների բնահատուկ համադրումը, անկասկած, կհետաքրքրեն ինչպես գեղասահքի ավանդական դպրոցի երկրպագուներին, այնպես էլ՝ վտանգավոր հնարքների, տեսարժանության և նոր տպավորությունների սիրահարներին: Ներկաները ականատես կլինեն համաշխարհային սառցե շոուների հանրահայտ պրոդյուսեր Արի Զաքարյանի կողմից հատուկ հայ հանդիսատեսի համար ստեղծված ներկայացմանը:
Հանդես կգան Եվգենի Պլյուշչենկոն, Իրինա Սլուցկայան, Բրիան Ժուբերը, Տոմաշ Վերները, Գև Մանուկյանը, հայտնի ջութակահար Էդգար Հակոբյանը, Վախթանգ Մուրվանիձեն, երգիչ Հայկոն, Սերգեյ Յակիմենկոն, Ջեյսոն Գրատցը, Հակոբ Մանուկյանը, Այդաս Ռեկլիսը և այլոք: Բաց մի՛ թողեք տարվա իրադարձությունը:
Իսկ երեկոյի անակնկալը ռուսական էստրադայի հայտնի երգիչ Դիմա Բիլանն է, ով շոուի ընթացքում հանդես կգա իր նոր ծրագրով:
Նախագծի պրոդյուսեր Արի Զաքարյանը և նախագծի կազմակերպիչ Զառա Մխեյանը համարելով, որ նրանց հետ կապված է մի ամբողջ պատմություն, ինչպես նաև հաշվի առնելով այն, որ մեր հասարակությունը շատ երաժշտասեր է, որոշել են հատուկ հայ հանդիսատեսի համար շոուն կազմակերպել նոր ձևաչափով՝ սիրված երգչի մասնակցությամբ: Ծրագրում ընդգրկված են Դիմա Բիլանի ելույթը և կրկնակի օլիմպիական չեմպիոն Եվգենի Պլյուշչենկոյի պարային ամենավառ կատարումները:
3 ժամ անընդմեջ ներկաները ականատես կլինեն ոչ միայն սառույցի վրա պրոֆեսիոնալների հիասքանչ կատարումներին, այլև գեղասահորդ-ակրոբատների ֆանտաստիկ համարներին: Սառույցի վրա կատարած նրանց հնարքները գրանցվել են Գինեսի ռեկորդների գրքում: Սառցե ակրոբատ Սերգեյ Յակիմենկոն կցուցադրի չմուշկներով ցատկը սառցե բեմի վրա կայանված ավտոմեքենայի վրայով:
Սառցե բեմի արքա Եվգենի Պլյուշչենկոն, ով հիացնում և կախարդում է հանդիսականին իր բացառիկ արհեստավարժությամբ և փայլուն վարպետությամբ, կրկին կփայլի շոուի հատուկ հյուրի՝ էստրադային ջութակահար, երգահան, պրոդյուսեր, դերասան,«Ս.Ս. Պրոկոֆևի անվան ռուսական սիմֆոնիկ նվագախումբ» արվեստների միջազգային կենտրոնի մենակատար, մանկապատանեկան գեղարվեստական ստեղծագործության «Բաց Եվրոպա» Մոսկովյան II միջազգային փառատոն-մրցույթի և «Երկրի հարստությունը» (2008) նախագծի գրան-պրի մրցանակակիր Էդգար Հակոբյանի նվագակցությամբ:
Նախագծի հատուկ հյուրը կլինի նաև սիրված երգիչ Հայկոն:
Մասնակիցների բարձր պրոֆեսիոնալիզմը, գեղեցկագույն երաժշտական նվագակցումը, ինչպես նաև հատուկ լուսային և ձայնային լուծումները իսկական նվեր կլինեն այս դիտարժան սպորտի սիրահարների համար:
Տոմսերը վաճառվում են Երևանի բոլոր տոմսարկղերում: Բաց մի թողեք համաշխարհային թիվ 1 սառցե շոուն՝ գումարած սիրված երգիչ Դիմա Բիլանի համերգը: