18/01/2016 12:06
Դերասանուհի Անի Բայաթյանը՝ «Վերվարածների» Համեստը, կրկին կմայրանա
Դերասանուհի Անի Բայաթյանը՝ «Շանթ» հեռուստաընկերության «Վերվարածներ» հեռուստասերիալից առավել հայտնի Համեստը, շուտով կմայրանա երկրորդ անգամ: Այդ մասին հայտնի է դառնում վերջինիս հայրիկի՝ Արտավազդ Բայաթյանի ֆեյսբուկյան էջից: Aysor.am-ը կապ հաստատեց դերասանուհու հետ, սակայն վերջինս ժպիտով հրաժարվեց իր ուրախ լուրի մասին բարձրաձայնելուց: «Անկեղծ ասած՝ չեմ սիրում այդպիսի թեմաները հրապարակման առիթ դարձնել: Այո, լավ լուր է, հաճելի լուր է, բայց այդ մասին բարձրաձայնելը պարտադիր չէ, կարծում եմ: Ես չեմ սիրում անձնական հարցերով խոսել»,- նշեց նա:
Ի դեպ, դերասանուհու ավագ դուստրը՝ Վիոլան, արդեն 10 տարեկան է: Արդյոք երկրորդ բալիկն արու զավակ կլինի՞ հարցին մեր զրուցակիցը պատասխանեց. «Չգիտենք, քանի որ չենք ցանկանում իմանալ: Դա կարևոր չէ»:
Aysor.am-ը թեթև հղիություն և բարի ազատում է մաղթում դերասանուհուն: