18/01/2016 17:24
Երգիչ, երգահան Գարիկ Սուկաչովի մոտ ուղեղի այտուց է ախտորոշվել
Երգիչ, երգահան Գարիկ Սուկաչովի մոտ ախտորոշվել է ուղեղի այտուց: Այս մասին գրում է Lifnews.ru-ն:
Կայքի տվյալներով՝ հունվարի 14-ին երգիչը ծանր ալկոհոլային թունավորումով դինել է բուժօգնության: Բժիշկները վերակենդանացման միջոցառումներ են իրականացրել, որից հետո երգչի վիճակը կայունացել է:
Ընդ որում, սա երգչի հետ առաջին նման դեպքը չէ: Բժիշկները 56-ամյա Գարիկ Սուկաչովին բազմիցս զգուշացրել են, որ ալկոհոլը վատ է անդրադառնում նրա առողջության վրա:
Նշենք, որ երաժշտական գործունեությունից բացի, Գարիկ Սուկաչովը մի քանի ֆիլմերում նաև ռեժիսորական աշխատանք է կատարել: