18/01/2016 19:28
«Շուտով բոլորը կհասկանան, թե ինչ տեղի ունեցավ մեզ հետ». Նարեկ Մակարյանն՝ իր և Ժաննա Բուտուլյանի հայտարարության մասին
Երգիչ, վերջերս նաև որպես դերասան հանդես եկող Նարեկ Մակարյանն այսօր իր ֆեյսբուկյան էջում փոքրիկ տեսագրություն է տեղադրել, որի միջոցով Ժաննա Բուտուլյանի հետ հայտարարում են իրենց՝ «երկրորդ անգամ միասին լինելու մասին»: Այս երկիմաստ հայտարարությունը ճշտելու նպատակով Aysor.am-ը կապ հաստատեց երգչի հետ: «Ես Ժաննային վաղուց չէի տեսել ու երբ հանդիպեցինք… Գիտեք, չեմ ցանկանում այդ մասին խոսել, քանի որ այն խիստ անձնական է ու շատ շուտով ամեն ինչ կբացահայտվի»,-խորհրդավոր ժպիտով նշեց նա:
Մեր այն հարցին, թե արդյոք այն, ինչ երգիչն ու դերասանուհին բացահայտելու են, ոչ թե գործնական, այլ անձնական տիրույթում է՝ մեր զրուցակիցը պատասխանեց. «Ես ոչինչ չեմ ցանկանում ասել, մանրամասնել: Ոչ կհերքեմ, ոչ էլ կհաստատեմ այդ հայտարարությունը, որպեսզի աչքով չտան: Շուտով բոլորը կհասկանան, թե ինչ տեղի ունեցավ մեզ հետ»:
Քանի որ տեսանյութում նշվում է «երկրորդ անգամ միասին» արտահայտությունը՝ հետաքրքրվեցինք, թե ո՞րն էր նախորդ քայլը: «Երբ առաջին անգամ հանդիպեցինք, դա առաջին քայլն էր, իսկ սա, հավանաբար, վերջինը կլինի: Փետրվարի վերջին մեր գաղտնիքը կբացահայտվի, խոստանում եմ: Մեզ հաջողություն մաղթեք»,-եզրափակեց Նարեկ Մակարյանը: