19/01/2016 11:19
«Ֆորպոստարտ» ընկերությունը ֆիլմ կնկահարանի՝ հանդիսատեսի մասնակցությամբ
«Ֆորպոստարտ պրոդաքշնը» ընկերությունը պատրաստել է հերթական անականկալների շարքը, որը կներկայացվի արդեն 2016 թվականին:
Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ընկերության ղեկավար Զառա Մխեյանը տեղեկացրեց, որ առաջիկայում պատրաստվում են նկարահանել մի ֆիլմ, որը կպատմի ընկերության կողմից կազմակերպված համերգային գործունեության մասին:
«Ֆիլմում մանրամասն կպատմենք նախագծերի պրոդյուսավորման և համերգների կազմակերպման մասին: Ինչպես արդեն հայտնի է, դեռ անցյալ տարի մեր ընկերությունը մի շարք մեծ և փայլուն համերգային նախագծեր ներկայացրեց, որոնք աննախադեպ էին իրենց բնույթով»,- նշեց Զ. Մխեյանը՝ հավելելով, որ ֆիլմ նկարահանելու գաղափարն առաջացել է այս տարի:
Նրա խոսքով՝ այս ընթացքում կատարած աշխատանքներից հետո ընկերության աշխատակիցները հասկացել են, որ շատ անգամ մարդիկ պատկերացում չունեն, թե ինչպես են ստեղծվում մասսայական միջոցառումները: Զ. Մխեյանն ընդգծեց, որ 2016 թվականին լրանում է նաև ընկերության գործունեության 25-ամյակը և ղեկավարությունն այս կապակցությամբ որոշել է նկարահանել ֆիլմ, որտեղ կցուցադրվի համերգների և շոուների հսկայական արխիվը, որոնք կազմակերպել է ընկերությունը: «Այս տարի կիրականացնենք նաև լրացուցիչ նկարահանումներ՝ բոլորովին նոր տեխնոլոգիաներով և հատուկ սցենարներով, որոնք կպատմեմ նախորդ տարվա ընթացքում կազմակերպված համերգների մասին, իսկ արխիվային նյութերը կլինեն դրանց փաստագրական վավերացումը»,- ասաց նա՝ շարունակելով, որ այս ընթացքում ընկերությունը կարողացել է հաղթահարել մի շարք դժվարություններ և պատրաստվում է դրանք ամփոփ ներկայացնել նաև հանդիսատեսին:
«Եղել են և շնորհակալական խոսքեր, գուցե նաև դժգոհություններ, բայց ուզում եմ ասել, որ նման հսկայական նախագծերը տքնաջան աշխատանք են պահանջում, որի մասին հանդիսատեսը հավանաբար պատկերացում չունի: Մենք հասկանում և ըմբռնումով ենք մոտենում, բայց կարծում ենք, որ հանդիսատեսը պետք է տեսնի, թե ինչ է իրականում կատարվում կուլիսների հետևում, համերգից առաջ, դրա ընթացքում և հետո»:
Զ. Մխեյանը տեղեկացրեց, որ ստեղծվող ֆիլմը հանգամանորեն կլուսաբանի համերգների կազմակերպման ողջ ընթացքը և կառավարման խնդիրները: Նա հատուկ է ընդգծում, որ այս ֆիլմում հանդիսատեսը ականատես կլինի բեմահարթակի ապամոնտաժման և մոնտաժման գործընթացին, հետկուլիսային կյանքին. ինչպես նաև հանդիսատեսն ինքը հնարավորություն կստանա մասնակցել ֆիլմի նկարահանման աշխատանքներին:
«Բացի մենեջերներից, նորարար տնօրեններից, հնչյունային, լուսային ռեժիսորներից և ամբողջ անձնակազմից, ֆիլմում դուք կհանդիպեք Հայաստանի և Ռուսաստանի բազմաթին աստղերի, ովքեր ձեզ քաջ հայտնի են: Համերգի սրահում կցուցադրվեն սլայդներ, որտեղ հանդիսատեսը կարող է նրանց տեսնել 25 տարի առաջ և այսօր: Ֆիլմը ևս բավականին հետաքրքիր պրոյեկտ է: Համոզված եմ, որ այն դուր կգա նաև հանդիսատեսին, որին դեռ շատ և շատ հետաքրքկիր անակնկալներ են սպասվում»,- ասաց նա:
Զ. Մխեյանը տեղեկացրեց նաև, որ ֆիլմի նկարահանումները կիրականացվեն այս տարվա մարտի 4-ին և 5-ին կայանալիք՝ Եվգենի Պլյուշչենկոյի, ինչպես նաև ապրիլի 25-ին, 26-ին, 27-ին Էրոս Ռամազոտիի համերգներից առաջ, ընթացքում և հետո: «Հանդիսատեսը հնարավորություն կունենա ոչ միայն շփվել աստղերի հետ, այլև ինքը նկարահանվել ֆիլմում: Սակայն այսքանով 2016 թվականի անակնկալները չեն ավարտվում»,- ասաց նա:
Նրա խոսքով՝ մայիս ամսին կկայան նաև ռուսական առաջին մեծության աստղերից մեկի համերգը, որի մասին ընկերության ղեկավարը նախընտրեց առայժմ լռել՝ հավաստիացնելով, որ այդ արտիստը շատ սիրված ու սպասված է հայ հանդիսատեսի կողմից: «Չեմ ուզում անունն ասել, առայժմ դա թող գաղտնիք մնա, որպեսզի հաճելի անակնկալ դառնա: Իսկ համերգի և կատարողի մասին լրացուցիչ տեղեկությունները կհայտնենք՝ հավանաբար փետրվար ամսին»:
Զ. Մխեյանի խոսքով՝ համերգը հրապուրիչ և հետաքրքրաշարժ իրադարձություն է, որին միշտ ցանկանում են ներկա գտնվել մեծ թվով մարդիկ, հատկապես, երբ համերգին ելույթ են ունենում արտասահմանյան էստրադայի աստղեր: Այդպիսի համերգներ կազմակերպելու համար պահանջվում է մեծ ջանք ու եռանդ: «Մեր աշխատանքն այս տարի սկսում ենք երկու փայլուն նախագծերով. Եվգենի Պլյուշչենկոյի «Սառույցի թագավորները» սառցե շոուո և աշխարհահռչակ երգիչ Էրոս Ռամազոտիի համերգով, որին կհաջորդի նաև անակնկալ համերգը, որի մասին քիչ առաջ խոսեցի: Մենք այլ անակնկալներ ևս պատրաստել են. Այս ամբողջ հաճույքից օգտվելու համար պարզապես անհրաժեշտ է գնել 2016 թվականին նախատեսված մեր միջոցառումների տոմսերը: Փաստորեն, ձեռք բերելով տոմսեր, հանդիսատեսը հնարավորություն է ստանում դառնալ ֆիլմի նկրարահանման գործընթացի մասնակից: Իսկ դա իր հերթին նշանակում է հետաքրքիր, զվարճալի պահեր, արտիստների հետ հարցազրույցներ ունենալու և նկարահանվելու հնարավորություն: Եվ ոչ միայն. Հանդիսատեսը կտեսնի, թե ինչպես են տեսարանային միջոցառումները ստեղծվում և ձևավորվում: Սպասում են ոչ միայն հայտնի մարդկանց հետ վարպետության դասեր, նրանց հետ զրույցներ, այլ նաև անմիջական ներկայություն շոու բիզնեսի աշխարհում: Իսկ թե ինչպես մեր հանդիսատեսը կարող է մասնակցել այս ամենին, նշեմ, որ մեր համերգներից հետո ելքերի մոտ կտեղադրվեն հատուկ արկղեր, որտեղ նրանք կարող են թողնել համերգի համար ձեռքբերված արդեն սպառված տոմսերը՝ նախապես դրանք պատճենահանելով: Մայիսին նախատեսվող մեծ համերգից առաջ երջանիկ պատահականությամբ մենք արկղերից կհանենք որոշակի քանակությամբ տոմսեր և կհրապարակենք մեր ինտերնետային կայքում, որոնց տերերչն էլ կդառնան մեր վերջնական նկարահանումների մասնակիցները: Իսկ վերջնական նկարահանումները տեղի կունենան 2016 թվականի նոյեմբերին»,- ասաց նա:
Ընկերության ղեկավարը խոստանում է, որ 2016 թվականը լի է լինելու բազում անակնկալներով: Ի դեպ, նշենք, որ այս տարի «Ֆորպոստարտ» և «Շոութիկեթ» ընկերությունները միաձուլվել են: