23/01/2016 16:50
Դու իմ կյանքի ՄԱՐԳԱՐԻՏՆ ես. Արտավազդ Եղոյանի և Մարգարիտա Մաթևոսյանի խոստովանությունը
Արտավազդ Եղոյան
Ես առանց քեզ կյանք չունեմ: 45 տարի միասին սիրով ու համերաշխ ենք ապրել: Շնորհակալ եմ քեզ, որ կյանքիս 45 տարիներն ապարդյուն չանցան, արգասաբեր եղան՝ լի բուռն զգացումներով: Վայելեցի ու վայելում եմ կնոջս ու զավակներիս սերը: Եթե նորից ծնվեի՝ այս կյանքով կապրեի: Դու իմ կյանքի մարգարիտն ես, իմ գտած ու փայփայած ամենախոշոր ու թանկարժեք ՄԱՐԳԱՐԻՏԸ:
Մարգարիտա Մաթևոսյան
Թեև ես շռայլ չեմ խոսքերով, բայց շռայլ սրտով եմ սիրում քեզ: Քեզ հետ սիրով եմ ամուսնացել ու մինչև օրս էլ սիրում եմ քո բոլոր՝ թե՛ դրական, թե՛ բացասական կողմերով հանդերձ: