Հովհաննես Բաբախանյանի և Մարի Մսրյանի ընտանիքը 23 տարեկան է

25/01/2016 19:33

Հովհաննես Բաբախանյանի և Մարի Մսրյանի ընտանիքը 23 տարեկան է


Սերն այն է, երբ երկուսը նայում են միևնույն ուղղությամբ: Կայուն ընտանիքն այն է, որտեղ չկան գաղտնիքներ, անշտկելի իրավիճակներ ու իրենցից ոչինչ չներկայացնող բայց հարաբերությունները քայքայող ինտրիգներ: Aysor.am-ի «Եվ գլխավորը սերն է» խորագրի հերթական «կայուն սիրահարները» Հովհաննես Բաբախանյան և Մարի Մսրյան ամուսնական զույգն է:

Բարև, երջանկություն

Հովհաննես. Մարիին առաջին անգամ տեսել եմ դրսում՝ Նաիրի կինոթատրոնի դիմաց: Նա դեպի թատրոն էր գնում, իսկ ես փողոցն անցնում էի հակառակ կողմից: Այդ պահին մեր ընդհանուր ընկերներից մեկը ծանոթացրեց մեզ: Ես իր հետ անցա փողոցն ու շարունակեցի խոսել ինչ-որ բանի մասին: Պատկերացրեք, որ հիմա չեմ էլ հիշում, թե ինչ թեմայով էր մեր զրույցը, քանի որ ամբողջ ընթացքում մտածում էի՝ ի՜նչ գեղեցիկ է Մարին: Ավելի ուշ հասկացա՝ նա աշխարհի ամենագեղեցիկ կինն է: 

Մարի. Ես էլ ճիշտ նրա պես շփոթմունք ու հրճվանք էի ապրում: Եթե Հովիկը չի հիշում, թե ինչի մասին էինք խոսում, ապա ես ավելին՝ չեմ հիշում, որ երբևիցե որևէ տղամարդու հանդեպ զգացած լինեմ նույն ջերմությունը: Այդքա՜ն գերվեմ նրա դրական և ուժեղ էներգիայով (ժպտում է):

Սեր առաջին հայացքից

Հովհաննես. Որքան էլ ռոմանտիկ հնչի՝ միևնույն է, ձևակերպումն այս է. այո՛, դա սեր էր առաջին հայացքից: 

Մարի. Վստահ կարող եմ ասել, որ դա առաջին հայացքից սեր էր:

Արի Ամուսնանանք

Հովհաննես. Դա մեր կյանքում տեղի ունեցած ամենաունիկալ երևույթն էր (ծիծաղում է)… Թեև ծանոթանալուց հետո մենք սկսեցինք նույն թատրոնում աշխատել, բայց առաջին սիրո խոստովանությունն արել եմ դրանից երկու տարի անց՝ իրեն առաջին անգամ տուն ճանապարհելիս (ժպտում է): Պատկերացրեք, սիրո խոստովանություն անելուց հետո անմիջապես անցա ամուսնության առաջարկին (ծիծաղում է): Մարիս ապշած լսեց ու իր «մետաքսե» բնավորության համաձայն՝ լուռ ժպտաց ու գնաց տուն: Հավանաբար, մտածեց՝ ափսոս, լուրջ մարդու տպավորություն էր թողնում, ինչպե՞ս կարելի է առաջին հանդիպմանը, ժամադրությանը ամուսնության առաջարկ անել (ծիծաղում է):

Մարի. Շատ լավ եմ հիշում. 1992 թվականի նոյեմբերի 7-ն էր, ձյուն էր տեղում: Շուրջն այնքա՜ն գեղեցիկ էր, իսկ սիրո խոստովանությունն ամբողջացրեց գեղեցիկ պատկերը: Սակայն ամուսնության առաջարկն ինձ անլուրջ թվաց (ժպտում է): Անակնկալի եկա: Բայց ավելի ուշ հասկացա, որ գործ ունեմ ամենակայուն ու հաստատուն տղամարդու հետ: Մարդ, ով ունակ է հասնել իր նպատակին՝ նախընտրելով միայն աստվածային մաքրությունը, նվիրվածությունն ու ընտանեկան հավատարմությունը:

Սեր

Հովհաննես. Հանդիպել սկսեցինք 1992 թվականի նոյեմբերին, 1993 թվականի մարտի 25-ին նշանադրվեցինք, ապրիլի 18-ին՝ ամուսնացանք: Հայաստանաբնակներն, անշուշտ, հիշում են 1992-93 թվականի դաժան ձմեռը… 5 ամիս շարունակ ամեն առավոտ մոտ 10 կանգառ քայլում էի մինչև Մարիենց տուն, այնուհետև միասին քայլելով գնում էինք մեր տուն… Երեկոյան նորից նույն ճանապարհով Մարիին իրենց տուն էի ուղեկցում ու ուշ գիշերին վերադառնում մեր տուն, որտեղ մոմի լույսի տակ նստած՝ կիսարթուն աչքերով ինձ էր սպասում աստվածային մայրս:

«Ձախողված» ժամադրություն

Հովհաննես. Այս միջադեպն իմ մեջ շատ է տպավորվել. բարձրացա տանիք՝ ծխնելույզը մաքրելու, արդյունքում՝ մրսեցի ու հիվանդացա: Օրվա ընթացքում չկարողացա գնալ Մարիի մոտ, անգամ՝ չկարողացա զանգահարել, քանի որ հոսանքի անջատման պատճառով անջատվում էր նաև հեռախոսակապը: Հնարավորության առաջին իսկ պահին զանգահարեցի Մարիին ու ասացի, որ այդ օրը չենք կարող հանդիպել: Մարին երկար լռեց, ապա պատասխանեց. «Կարող ենք ընդհանրապես չհանդիպել»… Այ քեզ բա՜ն, նա ինձ չի հավատում: Առավոտից ինձ էր սպասել ու Աստված գիտի, թե որքան էր անհանգստացել ու ինչեր էին մտքով անցել:

Գլխավորը սերն էր

Հովհաննես. Որոշեցի տաք հագնվել ու գնալ իրենց տուն, որպեսզի Մարին տեսնի ու համոզվի, որ իսկապես հիվանդ եմ: Գոլֆի մական հիշեցնող փայտս վերցրեցի, քանի որ թափառող շներից պաշտպանվելու իմ միակ զենքն էր, ու ճանապարհ ընկա դեպի գեղեցկուհուս պալատ (ժպտում է):

Մարի. Երևի գիշերվա ժամը 1-ն էր՝ դռան թակոց լսեցի: Դուռը բացեցի ու տեսա Հովիկի ժպտացող, լուսավոր աչքերն ու մի մեծ փունջ ճերմակ քրիզանթեմ: Նա բարձր ջերմություն ուներ, բայց փորձում էր թաքցնել: Աստված իմ, ես իսկապես չէի պատկերացնում, որ նա այդ ժամին կգա: Չէ՞ որ Երևանում պարետային ժամ էր հայտարարված, ժամը 20:00-ից հետո արգելվում էր տանից դուրս գալ (հուզվում է)… Միասին թեյեցինք, այնուհետև իմ ասպետն ուղևորվեց իր դղյակ՝ ինձ թողնելով իր տաք շունչն ու ճերմակ քրիզանթեմների փունջը: Մինչև հիմա, երբ հիշում եմ, չեմ կարողանում ինձ ներել… Այդ քայլով Հովիկն ապացուցեց, որ իր համար միևնույն չէ, թե ես ինչ եմ մտածում իր մասին, վստահո՞ւմ եմ իրեն, թե՞ ոչ: Հասկացա, որ իմ կարծիքը թանկ է իր համար:

Հարսանիք

Հովհաննես. Ամեն ինչ անցավ գեղեցիկ, մտածված, ճաշակով ու չափի մեջ: Քանի որ հյուրերի քանակը սահմանափակ էր, որոշեցինք մեր ուրախությունն ավելի ուշ նաև թատրոնում նշել: Ասեմ, որ ամուսնությունից հետո ես դարձա ավելի պատասխանատու, նախ՝ որպես ամուսին, ապա՝ որպես հայր:

Խնամիներ

Հովհաննես. Ի ուրախություն մեզ՝ մեր ծնողներն առաջին իսկ օրից միմյանց հետ փայլուն փոխհարաբերություններ ստեղծեցին ու պահպանեցին:

Սիրո պտուղներ

Հովհաննես. Երեք զավակ ունենք՝ Լիա, Էլլա, Գոռ: Նրանք որքան տարբեր, այնքան էլ նման են միմյանց: Տարբերությունը նրանից է գալիս, որ բոլոր հարցերում անհատական մոտեցում ենք ցուցաբերել, փորձել հականալ: Սիրելուց բացի նաև հարգել ենք յուրաքանչյուրի կարծիքն ու անհատականությունը: Այս մոտեցումը կարևոր է հատկապես այն ընտանիքներում, որտեղ երկու և ավելի երեխաներ կան: Գիտեք, երբ պարբերաբար պարտադրում ես նույնը հագնել, ուտել ու հաշվի չես նստում նրանց խնդիրների ու ցանկությունների հետ, նրանք դառնում են անկառավարելի, դժվար մարդիկ:

Մարի. Այո, երբեմն շատ սիրելով մեր երեխաներին՝ մոռանում ենք նրանց հարգել որպես ինքնություն, անհատ այս կյանքում: Նրանցից յուրաքանչյուրն անհատական վերաբերմունքի կարիք ունի և եթե ընտանիքում նման վերաբերմունքի է արժանանում, հասարակության մեջ սահուն կերպով ինքնահաստատվում է: Երիցս մայրանալն Աստծո ամենամեծ պարգևն էր ինձ, քանզի նրանք երեքն էլ սիրո պտուղներ են:

Խանդ

Հովհաննես. Խանդը համեմատաբար շատ չէր, քանի որ նույն թատրոնում էինք աշխատում, ամբողջ օրը միասին էինք: Իսկ հետո, ժամանակի ընթացքում Մարին ճանաչեց ինձ և այդ թեմայի շուրջ բոլոր դատարկ խոսակցություններն իսպառ հոդս ցնդեցին: Իսկ ինչ վերաբերում է ինձ, առհասարակ, չեմ ապրի մի կնոջ հետ, ում կասկածում կամ խանդում եմ: Բայց և ասեմ, որ տղամարդու զգուշությունը մշտապես պահանջում է առավել արթուն ու զգոն լինել՝ չվստահելով շրջապատին և հանգամանքներին, այլ ոչ թե կնոջդ: Այս առումով, իհարկե, հիվանդագին խիստ եմ: Բայց ես նախընտրում եմ խաղաղ, փոխադարձ վստահության վրա հիմնված ամուսնական կյանքը: Այնպես որ, մեր փոխհարաբերությունները կայուն են ու հավասարակշռված:

Մարի. Միշտ սիրված ու նկատված լինելով ամուսնուս կողմից՝ երբեք կարիք չեմ ունենում նրան խանդի առիթ տալու: Թեև, եթե անգամ կատակով փորձեմ նման բան անել, գիտեմ, որ դա իրեն հունից կհանի: Այ այդ դեպքում, չգիտեմ, թե ինչ կկատարվի (ծիծաղում է): Նա չի սիրում, երբ իրեն կասկածում կամ հակառակվում եմ: Հովիկն այն տղամարդն է, ում պետք է շատ սիրել, անմնացորդ նվիրվել ու լուռ հետևել իր քայլերին: Այս դեպքում դու, որպես կին, շատ սիրված ու գնահատված կլինես: Ես շատ եմ սիրում ու վստահում ամուսնուս: Նա շատ ջերմ անձնավորություն է, շրջապատում բավականին համարձակ ու ազատ շփվելով հանդերձ՝ փայլուն կերպով կարողանում է վերահսկել չափի զգացումը՝ ամեն անգամ ինձ ապացուցելով, որ իսկապես անփոխարինելի եմ իր համար: Ըստ իս, պետք է մի փոքր ավելի զգույշ լինել միմյանց նկատմամբ, որպեսզի փոխհարաբերությունները չդառնան սովորական, կրկնվող ու անհետաքրքիր:

Ց՛տեսություն, Հայաստան

Հովհաննես. Հայաստանից մեկնեցինք, քանի որ փայլուն առաջարկ ստացա, որն ինձ համար ճանապարհ է հարթում դեպի Հոլիվուդ: Սովորաբար, հաճախ ենք Հայաստան գալիս, բայց նախորդ տարի զբաղվածությունս թույլ չտվեց: Հուսամ, որ մոտ ապագայում լավ առիթով նորից կտեսնվենք:

Մարի. Միացյալ Նահանգներ մեկնելու առաջարկը Հովիկինն էր, իսկ որոշումը բոլորս միասին կայացրեցինք՝ քննարկելով ու հաշվի առնելով բոլոր հնարավոր սխալները, որոնք կարող էին ճակատագրական դառնալ մեր ընտանիքի համար: Բայց, փառք Աստծո, այսօր Լիան և Էլլան արդեն «Woodbur»-ի համալսարանի 3-րդ կուրսի ուսանողուհիներ են, բժշկական հոգեբանություն են ուսումնասիրում: Որդիս՝ Գոռը, ավագ դպրոցում սովորելու հետ մեկտեղ խաղում է ամերիկյան թատերական ներկայացումներում, երբեմն էլ Հովիկի հետ նկարահանվում է ֆիլմերում:

Տարիները զուր չեն անցել

Մարի. Այս 23 տարիների համատեղ կյանքն ասես նույնացրել է մեզ: Ամեն անգամ ապշում ու հիացած անակնկալի եմ գալիս, թե ինչպես կարող է ամուսինս ինձանից լավ իմանալ՝ ես ինչ եմ ուզում: Ըստ իս, նրա բոլոր քայլերը միշտ ճիշտ են, դրանից էլ առաջացել է նրան կուրորեն վստահելու իմ սկզբունքը:

Հովհաննես. Նախկինում մենք շատ էինք խոսում, երբեմն մեր ընկերներն ու հարազատներն ասում էին՝ դուք տանն իրար չե՞ք տեսնում (ծիծաղում է): Բայց հիմա լուռ ենք խոսում, երբեմն՝ առանց բառերի: Արդեն միմյանց աչքերի մեջ նայելով ամեն ինչ հասկանում ենք:

Այր ու կին՝ մեկ մարմին

Մարի և Հովհաննես. Տարիների հետ հարաբերություններն առավել կայուն ու հաստատուն են դառնում: Այժմ մեր ընտանիքում բոլորս կարծես նույն տարիքի լինենք. հասուն մարդիկ ենք ու գրեթե բոլոր հարցերը քննարկվում և լուծում են ստանում բոլորիս համատեղ կայացրած որոշումներով:

 

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 18:22 Երթևեկության կազմակերպման փոփոխության փորձարկում՝ Մաշտոցի պողոտայի և Ամիրյան փողոցի խաչմերուկում Այսօր, 18:09 Գյումրու շուկայից 45 հատ սիգ են առգրավել Այսօր, 17:56 Նարեկ Զեյնալյանի մանդատը՝ Ալեքսանդր Մելսիկի Ավետիսյանին Այսօր, 17:46 «Կարևոր է հստակ ձևակերպել, թե ինչ նկատի ունենք արդարություն և արդարադատություն ասելով»․ Փաշինյանը՝ ՔԿ նոր ղեկավարին Այսօր, 17:30 Պոլինա Կոբակը և Արփինե Գրիգորյանը՝ Հայաստանի կանանց առաջնության առաջատարներ Այսօր, 17:15 «Անդրկովկասի երկրները պետք է ուշադիր ու զգույշ լինեն»․ Գալուզին Այսօր, 16:58 Սրբազան Պայքարը շարունակվելու է մինչև հաղթական ավարտ. Եվ այն չի ուշանալու․ Բագրատ Սրբազան Այսօր, 16:44 Ռուսաստանի դեսպանը ՊՆ-ում էր․ ներկայացրել է ՀՀ-ում ՌԴ դեսպանության պաշտպանության հարցերով նորանշանակ կցորդ, գնդապետ Ալեքսանդր Գորյանովին Այսօր, 16:38 Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը 20 օրով կգործուղվի ԱՄՆ և Ֆրանսիա Այսօր, 16:28 Եղիշե Կիրակոսյանը Հաագայում կմասնակցի Հռոմի կանոնադրության մասնակից երկրների վեհաժողովի 23-րդ նստաշրջանին Այսօր, 16:20 Արամ Առաջինի երախտիքի նամակը՝ Գագիկ Ծառուկյանին (Տեսանյութ) Այսօր, 16:12 Թեհրանը կոչ է անում համատեղ վճռական գործողություններ ձեռնարկել Սիրիայում զինված խմբավորումների դեմ Այսօր, 16:06 Երբ գալիս եմ Երևան, հպարտություն եմ ապրում` տեսնելով Իսակովի և Բաղրամյան պողոտաները․ Գալուզին Այսօր, 16:01 ԱՊՀ հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի նիստում ներկայացվել են մրցակցության ոլորտի նշանակալի իրադարձությունները Այսօր, 15:54 Սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Այսօր, 15:47 ՀՀ-ում իրավահավասարության ոլորտում խնդիրները կարծրատիպային մոտեցումների արդյունք են․ ՄԻՊ Այսօր, 15:44 ՀՀ քաղաքացիության ձեռքբերումը որևէ կերպ չի անդրադառնում Արցախ վերադարձի իրավունքի վրա. ՆԳ փոխնախարար (Տեսանյութ) Այսօր, 15:38 Արցախցին մտահոգ է, մտածում է` ՀՀ քաղաքացիություն ստանալու պարագայում զրկվելու է Արցախ վերադարձի հնարավոր իրավունքի իրացումից. Արցախի ՄԻՊ (Տեսանյութ) Այսօր, 15:24 Աշխատում ենք «3+3» հարթակը լիարժեք կազմակերպության վերածելու ուղղությամբ. ՌԴ ԱԳՆ Այսօր, 15:18 Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեորեն պատժելի է. ՆԳՆ Այսօր, 15:07 Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ղազախստանի Մաժլիսի Ղազախստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարին. անդրադարձել են «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին Այսօր, 14:57 Միրզոյանը Ֆինլանդիայի խորհրդարանի ղեկավարին ներկայացրել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանազատման և խաղաղության պայմանագրի կնքման ուղղությամբ աշխատանքները Այսօր, 14:48 ՌԴ-ն հավատարիմ է ՀՀ-ի հետ պայմանավորվածություններին, չի հրաժարվում ռազմաքաղաքական պարտավորությունից. Գալուզին Այսօր, 14:36 Ադրբեջանը լուրջ խնդիրներ ունի. եթե գոնե մի քանի տարի կարողանանք դիմադրել, սեփական ժողովուրդը կսրբի Ալիևին. «Հայաքվե» Այսօր, 14:13 «Թմրամիջոցները չարիք են, որոնց դեմ պետք է միասին պայքարենք»․ ՀՀԿ ԵԿ-ն ակցիա է կազմակերպել Այսօր, 13:57 Հալեպի շրջանում ռազմական գործողությունների հետևանքով ՀՀ քաղաքացիներ չեն տուժել․ ԱԳՆ Այսօր, 13:55 Երևանում փոփոխվել է ձմեռային լուսավորության ժամանակացույցը Այսօր, 13:40 Իրանական բեռնատարը Ոստան գյուղում կոտրել է գազախողովակներն ու սյուները. վնասվել է «Toyota»-ն Այսօր, 13:26 Կանցկացվի «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն» մրցույթը Այսօր, 13:20 Հայաստանի պատվիրակությունը մասնակցել է Քիմիական զենքի արգելման կոնվենցիային անդամակցող երկրների 29-րդ համաժողովին Այսօր, 13:16 «Անգելա, խնդրում եմ, ների՛ր ինձ». Պուտինը ևս մեկ անգամ ներողություն է խնդրել Մերկելից` շան հետ կապված միջադեպի համար Այսօր, 13:05 MAN ավտոբուսի վարորդը, ով վարել է հանդիպակաց գոտիով, ազատվել է աշխատանքից (Տեսանյութ) Այսօր, 12:58 ԳՇ պետի տեղակալն Իտալիայում քննարկել է պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցության զարգացմանն ու խորացմանը վերաբերող հարցեր Այսօր, 12:49 ՀՀ կառավարությունը, չնայած առկա մարտահրավերներին, շարունակում է ժողովրդավարական բարեփոխումները. Միրզոյանը Ֆինլանդիայի ԱԳՆ-ում մասնակցել է կլոր-սեղան քննարկման Այսօր, 12:33 Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերը ոտքի վրա 10 րոպեանոց շփում են ունեցել (Տեսանյութ) Այսօր, 12:26 Ես ականատես եմ, թե ինչպես են միջուկային տեխնոլոգիաները հեղափոխություն բերում առողջապահության ոլորտում. Ավանեսյան Այսօր, 12:14 Սիրիական բանակը հակահարձակում է սկսել Հալեպի մոտ Այսօր, 12:08 Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 119 դեպք. գրանցվել` 16 ավտովթար. վիրավորվել է 20 մարդ Այսօր, 11:55 Տավուշում նախատեսվում է 2025-ին սերմնավորել 1410 գլուխ կով Այսօր, 11:52 Վանաձորում թալանել են «Շառլ Ազնավուրի» անվան մշակույթի պալատը Այսօր, 11:48 «Ցանկացած պահի պատրաստ ենք հակառակորդի հերն անիծել». Սասուն Միքայելյանն այցելել է դիրքեր (Տեսանյութ) Այսօր, 11:42 23 փաթեթ «Մարիխուանա»՝ իրացման նպատակով․ ևս մեկ անձի է մեղադրանք ներկայացվել Այսօր, 11:37 Ռոբերտ Քոչարյանի ձևակերպումը բոլոր հաջողությունների հիմքում էր՝ «Կազմակերպված պետություն». իշխանության կողմից ստեղծվող քաոսի, խառնաշփոթի միակ հակաթույնը հստակությունն է. Վահե Հովհաննիսյան Այսօր, 11:32 Բարձր եմ գնահատում Հայաստանի և Ուրուգվայի միջև պատմականորեն ձևավորված բարեկամական հարաբերությունները. ՀՀ վարչապետ Այսօր, 11:22 Ամերիաբանկը Euromoney ամսագրի կողմից ճանաչվել է Հայաստանի լավագույն բանկն Անշարժ գույքի ձեռքբերման ոլորտում Այսօր, 11:14 Հետաքրքիր կրկեսային շոու Christmas Story («Սուրբ Ծննդյան պատմությունը») Երևանում. փրկիր տոնը կախարդական հեքիաթի հերոսների հետ միասին Այսօր, 11:01 Վահագ Ռաշի նոր տեսահոլովակը՝ «Լռե» (Տեսանյութ) Այսօր, 10:56 Ռուսաստանի պաշտպանության նախարար Բելոուսովը ժամանել է Հյուսիսային Կորեա Այսօր, 10:51 Բախվել են «Dodge»-ը, «Mercedes»-ը, «Mazda»-ն և «Opel»-ը. վարորդներից մեկի վկայականը եղել է կասեցված Այսօր, 10:45 Անահիտ Մանասյանը քննարկել է մարդու իրավունքների պաշտպանության և գենդերային հավասարության հարցեր՝ Գերմանիայի գործընկերների հետ Այսօր, 10:37 Սերգեյ Սմբատյանը Կանադայում կղեկավարի Օնտարիոյի ֆիլհարմոնիկ նվագախումբը Այսօր, 10:33 Վրաստանում ՆԳՆ հատուկջոկատայինների և ցուցարարների բախումից տուժել է ՆԳՆ 32 աշխատակից, ձերբակալվել՝ 43 ցուցարար Այսօր, 10:26 Մարզերում և Երևանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Այսօր, 10:10 Մասիսում «Վեոլիա ջուր» ընկերության աշխատակիցը վրաերթի է ենթարկել 15-ամյա տղայի Այսօր, 10:00 Ձյան առատ տեղումների հետևանքով արգելափակված 37 մեքենա է դուրս բերվել Այսօր, 09:45 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է Այսօր, 09:37 ՀՀ-ում փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ կան, Գորիսում մառախուղ է Այսօր, 08:53 «Ժողովուրդ». Նոր պաշտոնանկություններ են սպասվում Այսօր, 08:49 «Հրապարակ». Ինչու է Փաշինյանը խնդրել, որ ԵԱՏՄ նիստն անցկացվի ոչ թե Երևանում, այլ՝ Ռուսաստանում Այսօր, 08:48 «Ժողովուրդ». Վահե Ղալումյանի հորաքրոջ որդի Արթուր Աթաբեկյանը երկրորդ անգամ չի ընտրվել ԲԴԽ նախագահ Այսօր, 08:46 «Հրապարակ». Իշխանությունը հանրությանը զբաղեցնում է շոուներով Այսօր, 08:44 «Ժողովուրդ». Գնել Սանոսյանը քաոսային կառավարությունից հանգստանալու նպատակով մեկնել է Աբու Դաբի Այսօր, 08:42 «Հրապարակ». Ինչի համար է Արևմուտքն աջակցում ոստիկանությանը Այսօր, 08:41 «Ժողովուրդ». Ով է ՆԳ նախարարի նորանշանակ տեղակալ Արմեն Ղազարյանը և ինչ ունեցվածք ունի Այսօր, 08:35 «Հրապարակ». Փաշինյանի իշխանությունում կարելի է կոռուպցիոն գործարքի գնալ և պատժվել սիմվոլիկ տուգանքով 28/11/2024 22:39 «Դիմում եմ գրել»․ Դերասան Գնել Սարգսյանն այլևս ՔՊ անդամ չէ 28/11/2024 22:21 Եթե վարչապետն ինձ խնդրեր մանդատը դնել, 5 րոպե էլ չէի մտածի, կդնեի. ՔՊ-ական Գագիկ Մելքոնյան 28/11/2024 22:00 Հայոց առաջին լուսավորիչներ Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների տոնին Միածնաէջ Մայր Տաճարում կմատուցվի Սուրբ Պատարագ, դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը 28/11/2024 21:40 «Որքան ֆաշիստների օրակարգը սպասարկող մարշալ Պետենն է Ֆրանսիային խաղաղություն բերել, այնքան էլ Փաշինյանի ադրբեջանացման օրակարգն է խաղաղության»․ Էդուարդ Շարմազանովը՝ Ֆրանսիայի դեսպանին 28/11/2024 21:21 ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Մանուկյանը՝ կայծակնային շախմատի մրցաշարի հաղթող 28/11/2024 21:03 Փաշինյանը Սրբուհի Գալյանին ԱՄՆ է գործուղում, Անահիտ Ավանեսյանին՝ Ինդոնեզիա 28/11/2024 20:51 Պուտինը հայտնել է՝ գիշերը հրթիռներով ու ԱԹՍ-երով հարվածներ են հասցրել Ուկրաինային 28/11/2024 20:33 ՊԵԿ նոր նախագահը Փաշինյանին խոստացավ «հարկ վճարելու մշակույթը մոտեցնել պետականամետության կարևոր արժեքներին» 28/11/2024 20:23 Արսենյանը ՌԴ-ում Իրանի դեսպանի հետ է հանդիպել 28/11/2024 20:08 Աբովյանի, Հրազդանի, Վարդենիսի ճանապարհներին, Տաշիր-Գոգավան հատվածում, Վարդենյաց լեռնանցքում մերկասառույց է 28/11/2024 19:52 Ի՞նչ է դելիրիումը 28/11/2024 19:37 Ցանկանում են Արգենտինայից Հայաստան մսամթերք, կաթնամթերք ներմուծել 28/11/2024 19:28 Վրաստանը հետաձգում է ԵՄ-ին անդամակցելու գործընթացը, մինչև 2028 թվականը բանակցություններ չեն վարի 28/11/2024 19:15 Նայեք քարտեզին․ «Զանգեզուրի միջանցք» կոչվածի հենքն ու շարունակությունն է 28/11/2024 19:03 Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել Վրաստանի վերաբերյալ, պահանջել է նոր ընտրություններ անցկացնել, իսկ մի շարք քաղաքական գործիչների նկատմամբ՝ պատժամիջոցներ սահմանել 28/11/2024 18:48 Փորձել են 37 փաթեթ թմրամիջոց իրացնել 28/11/2024 18:33 «Ուկրաինան կվերամիավորվի Ռուսաստանին»․ Պատրիարք Կիրիլ 28/11/2024 18:18 Այս պայմաններում դժվար թե գտնվի մեկը, ով ուզենա դառնալ ԲԴԽ նախագահ և արժանանալ իմ ճակատագրին. Ռուբեն Վարդազարյան 28/11/2024 18:09 Պուտինը նշել է՝ ՀԱՊԿ-ը չէր կարող միջամտել Արցախում 44-օրյա պատերազմին 28/11/2024 17:57 Հայաստանը չի հայտարարել, որ ՀԱՊԿ-ից դուրս է գալիս, նշանակում է՝ կվերսկսի լիարժեք գործունեությունը Կազմակերպությունում․ Պուտին 28/11/2024 17:47 Յուրաքանչյուր երկիր ինքնուրույն է որոշում՝ ինչպես ապահովել իր անվտանգությունը․ Պուտինը՝ ՀԱՊԿ-ի վերաբերյալ Հայաստանի իշխանությունների դիրքորոշման մասին 28/11/2024 17:35 700 հայկական բեռնատար է կուտակվել Վերին Լարսի անցակետի մոտ 28/11/2024 17:20 Հաղորդում ներկայացվեց Գլխավոր դատախազություն և Քննչական Կոմիտե՝ Նիկոլ Փաշինյանի և Մհեր Գրիգորյանի նկատմամբ քրեական վարույթ հարուցելու պահանջով 28/11/2024 17:06 «Եթե խմբակցության անդամներից մեկը կարծիքներ է հայտնում, որոնք խմբակցության մոտեցմանը հակառակ են, իհարկե, պետք է քննարկման առարկա դառնա»․ Ռոբերտ Քոչարյանը՝ Գեղամ Նազարյանի մասին 28/11/2024 16:54 Իհարկե, տհաճ էր, լավ չէր, մանավանդ, որ իմ պաշտոնավարմանը 1 ամիս բան էր մնացել. Քոչարյանը՝ Մարտի 1-ի 10 զոհերի մասին 28/11/2024 16:46 Երբեք չեմ մտածել, որ մեկ դատական նիստի ժամանակ կարելի է այսքան օրենքի խախտում թույլ տալ. սա իրավաբանության խոշտանգում էր. Ռոբերտ Քոչարյան 28/11/2024 16:38 Հայաստանը բաց է համագործակցելու նրանց հետ, ովքեր անկեղծ շահագրգռված են կայուն խաղաղության հաստատմամբ. Հայկ Սարգսյան 28/11/2024 16:28 Ռոբերտ Քոչարյանին ու Յուրի Խաչատուրովին Մարտի 1-ի գործով նոր մեղադրանք ներկայացվեց 28/11/2024 16:23 Բորելն ավարտում է աշխատանքը Եվրամիության դիվանագիտության ղեկավարի պաշտոնում 28/11/2024 16:15 ՀԱՊԿ-ը հայտարարել է նոր հակամարտությունները կանխելու համար միասին աշխատելու անհրաժեշտության մասին 28/11/2024 16:01 Հույս ունենք, որ տեսանելի ապագայում Հայաստանը կվերականգնի կազմակերպությունում լիարժեք մասնակցությունը. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար 28/11/2024 15:46 Օգնություն՝ փախստականներին. Լեհաստանի նախագահի կինը ՀՀ-ում հանդիպել է Արցախից բռնի տեղահանվածների հետ 28/11/2024 15:42 Գոնե մինչև դեկտեմբերի 8-ը մենք «Գոյ» թատրոնի փակ դռների դիմաց ենք լինելու. Սարգիս Արզումանյան 28/11/2024 15:31 Արարատ Միրզոյանը և Յուսսի Հալլա-ահոն մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի և մարտահրավերների շուրջ 28/11/2024 15:28 Գեղարքունիքի պարեկները հայտնաբերել են զենք-զինամթերք (Տեսանյութ)

Տվյալ բաժնի վերջին նյութերը