27/01/2016 12:20
«100-ն անց». լուսանկարների ցուցահանդես՝ նվիրված Հայոց ցեղասպանությանը
Փետրվարի 2-ին՝ ժամը 13:00-ին, ՀՀ սփյուռքի նախարարությունը և Երևանի քաղաքապետարանը հրավիրում են ներկա գտնվելու Երևանի պատմության թանգարանի նախասրահում (հասցե՝ Արգիշտի 1/1) «100-ն անց» խորագրով լուսանկարների ցուցահանդեսի բացմանը: Այս մասին տեղեկանում ենք «Հայերն այսօր» պարբերականից:
Ցուցահանդեսի մտահղացումը ՀՀ սփյուռքի նախարարության «Հայերն այսօր» պարբերականինն է՝ համագործակցությամբ «ԵՌԱԳՈՅՆ» արևմտահայերեն պարբերականի և Կանադայի «Հորիզոն» շաբաթաթերթի:
Լուսանկարների հեղինակը Իննա Մխիթարյանն է, ով հավաքագրել ու փաստագրել է Հայոց ցեղասպանությունից 100 տարի անց ինչպիսինն են հետևանքները, ոչ միայն մարդկային ճակատագրերի, այլև մշակույթի, խոհանոցի,լեզվի, կենցաղավարության հարցերում:
Նշենք, որ ցուցահանդեսը կտևի 3 օր՝ մինչև փետրվարի 4-ը: