27/01/2016 19:34
Ուրախ եմ, որ իմ կողքին կաք Դուք և ընտրյալս. Լիլու
Երգչուհի Լիլուն, ով օրեր առաջ հանրությանը տեղեկացրեց իր ամուսնության մասին, ևս մեկ խոստովանությամբ է հանդես եկել ֆեյսբուկյան՝ իր էջի միջոցով.
Լավագույնը, որ կարող է լինել ստեղծագործող մարդու կյանքում՝ այսքան անկեղծ ու հավատարիմ երկրպագուների, անդավաճան ընկերների և կոլեգաների ջերմ նամակներն ու շնորհավորանքներն են։ Սովորական շնորհակալությունը քիչ է Ձեզ, սիրելիներս։ Այսչափ մեծ սիրո ու անկեղծ մաղթանքների համար երախտապարտ եմ։ Ուրախ եմ, որ իմ կողքին կաք Դուք և ընտրյալս, ով ի դեպ, հարգում է մասնագիտությունս ու գնահատում աշխատանքս։ Շուտով Ձեզ եմ ներկայացնելու նոր երգ և տեսահոլովակ։ Այնպես որ՝ ամեն ինչ դեռ առջևում է։