29/01/2016 19:49
Նախագահը շնորհավորել է Գեղամ Գրիգորյանին՝ ծննդյան 65-ամյակի առթիվ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Գեղամ Գրիգորյանին՝ ծննդյան 65-ամյակի առթիվ:
Երկրի ղեկավարի մամուլի գրասենյակից տեղեկացնում են, որ ուղերձում մասնավորապես ասված է.
«Դուք մեր դասական երգարվեստի և երաժշտական աշխարհի նշանավոր ներկայացուցիչներից եք: Բարձր գնահատականի են արժանի Ձեր նվիրումը և արգասաբեր գործունեությունը՝ ի նպաստ ազգային օպերային արվեստի զարգացման: Դուք իրավամբ համարվում եք քսաներորդ դարի լավագույն տենորներից մեկը և այն երջանիկ հայորդիներից եք, ում երգը հիացրել ու ոգեշնչել է երաժշտասեր հասարակությանը ինչպես հայրենիքում, այնպես էլ նրա սահմանններից դուրս:
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և ստեղծագործական նորանոր նվաճումներ»: