01/02/2016 10:59
Արսեն Ջուլֆալակյանը Թուրքիայում ընթացող մրցաշարում նվաճել է ոսկե մեդալ
Լոնդոնի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի 2014 թվականի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ է նվաճել Թուրքիայում:
Ստամբուլում կայացած Վեհբի Էմրեի և Համիդ Քափլանի անվան միջազգային 34-րդ մրցաշարում հայ ըմբիշը անցկացրել է 4 գոտեմարտ: Այս մասին հայտնում են ՀԱՕԿ-ից:
Մինչ եզրափակիչ փուլը Ջուլֆալակյանը 8:0, 4:0 և 3:0 հաշվով առավելության է հասել մրցակիցների նկատմամբ: Արդեն եզրափակչում աշխարհի 2014 թվականի չեմպիոնի մրցակիցը վրացի Մինդա Ծուլուկիձեն էր, ում հայ մարզիկը հաղթեց 3:0 հաշվով` արժանանալով ոսկե մեդալի:
Հայաստանի հավաքականի անդամ, 66 կգ քաշային Արամ Ջուլֆալակյանը մեկնարկային գոտեմարտում 2:4 հաշվով զիջել է ադրբեջանցի Ռովշան Տագիևին: