03/02/2016 09:23
Մանրամասներ՝ ՀՅԴ-Սերժ Սարգսյան բանակցություններից
«Ժամանակին» հայտնի են դարձել ՀՅԴ-Սերժ Սարգսյան բանակցություններից որոշ մանրամասներ: Ըստ այդմ՝ նախնական պայմանավորվածությամբ ՀՅԴ-ին են տրվելու Արագածոտնի ու Շիրակի մարզերը:
«Կարծես հաստատվում է նաև տեղեկությունը, որ Արտակարգ իրավիճակների ու տարածքային կառավարման նախարարությունը կրկին մասնատվում է: Տարածքային կառավարման նախարար է դառնում ՀՅԴ-ական Դավիթ Լոքյանը: ՀՀԿ-ՀՅԴ վերջնական պայմանավորվածությունը, թերևս, հայտնի կդառնա մինչև շաբաթվա վերջ»,- գրել է թերթը: