03/02/2016 14:16
Սերգեյ Դանիելյանը, Արմինե Պողոսյանը, Արման Նավասարդյանը և այլք՝ «Վա՜յ, մամա ջան» նոր կատակերգական ֆիլմում
«Վա՜յ, մամա ջան…». Այսպես է կոչվում կատակերգական ժանրի նոր ֆիլմը, որը շուտով կհայտնվի մեծ էկրաններին: Նկարահանվել են Սերգեյ Դանիելյանը, Արման Նավասարդյանը, Արմինե Պողոսյանը, Կարապետ Բալյանը, Կարինե Ջանջուղազյանը, Դավիթ Հակոբյանը, Գագիկ Մադոյանը, Մխիթար Ավետիսյանը…
«Ֆիլմում ընդգրկված են Համազգային թատրոնի դերասանները, ռեժիսորն է Սերգեյ Հայրապետյանը: Դեպքերը զարգանում են հիվանդանոցում: Իմ կերպարը՝ Լեռնիկը, հիվանդանոցի հիվանդներից է: Նկարահանումներն արդեն ավարտված են, մոնտաժայiն աշխատանքները՝ նույնպես: Եթե չեմ սխալվում՝ ֆիլմի պրեմիերան կկայանա մարտ ամսին»,-Aysor.am-ի հետ զրույցում մանրամասնեց դերասան Սերգեյ Դանիելյանը: