04/02/2016 09:11
Երևանում անօթևանների թիվը շուրջ 400 է
Ոչ պաշտոնական տեղեկություններով՝ Երևանում անօթևանների թիվը շուրջ 400 է: Նրանցից 103-ն ապրում են անօթևանների ժամանակավոր կացարանում: Կացարանի տնօրեն Շավարշ Խաչատրյանի դիտարկմամբ, 300 անտուն էլ գտնվում է փողոցներում:
Խաչատրյանը «Հայկական ժամանակի» թղթակցին հայտնել է, որ նրանք հիմնականում ապրում են Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտի մոտ, երկաթգծի կայարանի հարևանությամբ, Մետրոյի «Բարեկամություն» կայրանի ստորգետնյա անցումում, երբ մետրոն փակվում է՝ Կիևյան կամրջի տակ: Շատերը հաճախ չեն ցանկանում անօթևանների ժամանակավոր կացարան տեղափոխվել՝ խմելու պատճառով, ինչն իրենց մոտ արգելվում է: